Երևան
12 °C
Կառավարումը ճգնաժամային, նշանակումները՝ կամային, նոր դեմքեր ու հին անուններ նոր պաշտոններում Գյումրու քաղաքապետարանում:
Մայիսի 20-ից պաշտոնապես քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Մալխասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝ աշխատում են ծանրաբեռնված, այս պահին իրականացնում են ճգնաժամային կառավարում:
«Աշխատանքը ծանրաբեռնված է, որովհետև նոյեմբերից գիտենք՝ ինչ զարգացումներ էին, մարդիկ են փոխվել, կուտակված աշխատանքներ կան: Հիմա իրականացնում ենք ճգնաժամային կառավարում, փորձում ենք քաղաքի շահով առաջնորդվելով՝ քաղաքը բերել բնականոն հունի: Փուլ առ փուլ հունի ենք գցում աշխատանքները, գնում ենք առաջ»,- ասում է Մալխասյանը:
Ինչպե՞ս Գյումրիում «Ապրելու երկիր»-ն իր քաղաքապետի թեկնածուին զիջեց կոմկուսի քաղաքապետին
Կարեն Մալխասյանը՝ նույն ինքը Գյումրու քաղաքապետի աթոռին ամիսներ առաջ հավակնող, արդեն նախկին ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության նախագահը, որը մշտապես աչքի է ընկել իր կուսակցական գաղափարներին չդավաճանելու սկզբունքայնությամբ, ինչպե՞ս է այժմ համատեղում «Ապրելու երկիր» և Հայաստանի կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունները, Մալխասյանն ասում է.
«Իմ սկզբունքները չեն փոխվել, ես սկզբունքային մարդ եմ: Ինչ վերաբերում է աշխատակազմի քարտուղարի պաշտոնին, դա համայնքային ծառայության պաշտոն է, էս պահին ես ունեմ օրենքով պահանջվող քաղաքական զսպվածություն, և հետևաբար իմ գործունեությունը բխելու է համայնքային ծառայության շահերից ու ոլորտից, ես այդ առաջնահերթություններով եմ առաջնորդվում՝ ունենալով քաղաքական զսպվածություն: Իսկ այն հարցերը, որոնք ես բարձրաձայնել եմ, առաջարկել եմ ու հետամուտ եմ եղել, դրանք բխել են քաղաքի շահից և շարունակելու եմ ներկայացնել: Կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, կլսե՞ն, թե՞ չեն լսի, դա արդեն հարցի մյուս կողմն է:
Իմ գործընկերներն ըմբռնումով են մոտեցել հարցին, իմ խոսույթը միշտ եղել է քաղաքի շահը: Հիմա ուզեցել եմ իմ մասնագիտական գիտելիքները ծառայեցնել Գյումրուն էս պահին էս պաշտոնում»:
Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանի ընտրությունը կանգ առավ հենց Մալխասյանի վրա
«Ապրելու երկիր»-ը ՏԻՄ ընտրություններում 1658 քվե էր ստացել գյումրեցիներից՝ չհաղթահարելով անցողիկ շեմը: Արդեն մայիսի 2-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուին հրավիրել է աշխատանքի՝ վստահելով ամենակարևոր պաշտոններից մեկը: Վարդան Ղուկասյանը նաև հստակեցրել էր իր որոշման պատճառը՝ ասելով. «Հրավիրել եմ աշխատակազմի ղեկավար, բանիմաց տղա է, խելացի անձնավորություն, հարգալից է պահում իրեն»:
Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը հենց Ձեզ ընտրեց հարցին ի պատասխան՝ Մալխասյանը նկատում է՝ նախկինում մոտ հարաբերություններ չեն եղել:
«Ես պարոն Ղուկասյանին ճանաչել եմ ինչպես բոլորը՝ բարև, Աստծու բարին. դրանից ավելի մտերմություն, հարաբերություն չի եղել: Պարոն Ղուկասյանը գնահատել է երևի իմ մասնագիտական հմտություններն ու մարդկային որակները, առաջարկ է արել»,- ասում է Մալխասյանը:
Ինչպե՞ս ստանձնել գոյություն չունեցող բաժնի համակարգումը և շնորհակալ լինել Ղուկասյանին
Գործազրկության բարձր հորիզոնականները չլքող Գյումրիում պարզվում է ազատ աշխատատեղեր կան հենց քաղաքապետարանում: Տարիներով չլրացվող թափուր հաստիքներ կան հատկապես իրավաբանական, քաղաքաշինության և այլ պատասխանատու բաժիններում:
Մալխասյանն ասում է՝ ոչ թե դիմողներ չկան, այլ սահմանված պահանջներին չեն համապատասխանում դիմումատուները. կա՛մ փորձը չի հերիքում, կա՛մ մասնագիտական գիտելիքն ու հմտությունը: Կան նաև մասնագետներ, որոնք չեն դիմում՝ հաշվի առնելով համայնքային կառույցի ցածր աշխատավարձը:
Այս թափուր հաստիքների կողքին, սակայն, կան արագ համալրվածներ: Մալխասյանն ասում է՝ մասնագետներն ուղղակի դիմումներ գրել հեռացել են, իսկ քաղաքապետարանը պետք է արագ կարողանա ի մի բերել ուժերն ու արագ անցնել գործի:
Խոսակցություններին, թե քաղաքապետարանում կան բաժիններ, որոնք ավել են, Մալխասյանը համամիտ չէ: Ասում է՝ հակառակը՝ նույնիսկ բաժիններ կան, որոնց կարիքը կա, և դրանք պետք է ավելացնել: Առաջիկայում ավագանու նիստում նոր հաստիքացուցակ կներկայացվի. հաստատվելու դեպքում առավել հստակություն կլինի այս հարցում:
Մալխասյանը մինչև օրենքով շարժվելու մասին է խոսում, որոշ ժամանակ առաջ Արկադի Կիրակոսյանը տեղեկացրել էր, որ Վարդան Ղուկասյանի առաջարկով ստանձնել է տուրիզմի բաժնի համակարգողի պարտականությունները: Դրանք, ըստ Կիրակոսյանի, ստանձնել է մեծ պատասխանատվությամբ և պարտականության զգացումով, միայն թե քաղաքապետարանն այս պահին նման բաժին չունի:
Արկադի Կիրակոսյանն իր գրառումը հեռացրել է էջից: Մալխասյանը նշում է՝ նման բաժին չունեն, հետևաբար ինքն ընդհանրապես տեղյակ չէ այդ պաշտոնավարումից, ավելին՝ իր իմանալով՝ կառույցում նման աշխատակից էլ չունեն:
Մինչև օրս ով գնացել է, իր դիմումի համաձայն է գնացել
Համայնքային ծառայողների նշանակման համար, ըստ Կարեն Մալխասյանի, հարցումներ են կատարում կադրերի ռեզերվ, եթե տրամադրում են մասնագետ, ընդունում են, եթե չեն տրամադրում, նոր իրենք իրավունք են ստանում ժամանակավոր պայմանագրեր կնքել այլ մարդկանց հետ մինչև մրցույթի հայտարարման ժամանակահատված:
Նախկիններից ովքե՞ր են մնացել իրենց պաշտոններում հարցին ի պատասխան՝ Մալխասյանը նկատում է. «Էդ խոսույթի մեջ մտնել չեմ ուզում՝ հներ, նորեր, նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, մեր, ձեր: Երբ ես եկել եմ, ստանձնել պաշտոնը, այստեղ բազմաթիվ թափուր պաշտոններ են եղել, մարդիկ գնացել են՝ իրենց դիմումների համաձայն, բայց պետք է նշեմ, որ պետք չէր նման ձևով թողնել գնալ, այլ պետք էր մնալ ու հասկանալ՝ ով կարող էր աշխատել, ով չէ: Պետք էր սպասել ու հասկանալ. իր մասնագիտական գիտելիքը գուցե գնահատեին: Գյումրին բոլորիս քաղաքն է, և եթե բոլորը նշում էին, թե իրենց շահը Գյումրին է, դրա համար էլ պետք էր մնալ, իսկ գնալու դեպքում էլ շատ բարեխիղճ ընդունել-հանձնելով գնալ: Մարդիկ չեն սպասել, ոչինչ չեն փոխանցել, աշխատանքից ազատման դիմումներ են միայն ներկայացրել, ու էն բազմաթիվ խնդիրները, որոնք էս ամիսների ընթացքում կուտակված են եղել, էդպես էլ մնացել են, որովհետև ընտրություններ են եղել, չեն հասցրել իրազեկվել, չեն պատկերացրել՝ էդ խնդիրների լուծումը ինչպես է լինելու: Հիմա մենք բախվում ենք էդ խնդրին, բայց, փառք Աստծո, քայլ առ քայլ գնում ենք առաջ: Մինչև օրս ով գնացել է, իր դիմումի համաձայն է գնացել»:
Ովքե՞ր են պաշտոնավարում այս պահին՝ ըստ կառույցի պաշտոնական կայքի տվյալների
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը Վարդան Ղուկասյանի փեսան է՝ Ավետիս Առաքելյանը:
Համայնքի ղեկավարի տեղակալ է նաև Ղուկասյանի հավատարիմ ընկերն ու Գյումրու նախկին փոխքաղաքապետը՝ Գագիկ Մանուկյանը:
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնականի պաշտոնը վստահվել է Կարապետ Ղուկասյանին:
Համայնքի ղեկավարի տեղակալի օգնականը Ալլա Ստեփանյանն է:
Համայնքի ղեկավարի օգնականը Կոլյա Հարությունյանն է:
Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Տոնոյանը:
Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի տվյալի՝ խորհրդական է նաև Կնյազ Մանասյանը:
Խորհրդականների թվում նշված չէ վերջերս «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ արձակված և այդ պաշտոնում նշանակված Լիլիթ Աղեկյանի տվյալները:
Հենրիկ Գասպարյանը շարունակում է մնալ գլխավոր ճարտարապետ:
Գլխավոր ճարտարապետի օգնականը Հովիկ Ղազարյանն է:
Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժինը պետ չունի, փոխարենը ունի 6 գլխավոր մասնագետ, 3 առաջատար մասնագետ, առաջատար մասնագետի 1 ԺՊ և ևս մեկ 1-ին կարգի մասնագետի ԺՊ:
Անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքի համակարգման բաժինը ևս պետ չունի, փոխարենը ունի պետի տեղակալի ԺՊ, որը Արմինե Նահապետյանն է: Այստեղ կա 2 գլխավոր մասնագետ, 1 առաջատար և 1 առաջին կարգի մասնագետ:
Իրավաբանական բաժնի պետի ԺՊ-ն Արմենուհի Չախոյանն է: Բաժինն ունի 1 գլխավոր մասնագետ և 1 առաջատար մասնագետի ԺՊ:
Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինը պետ չունի, ունի 1-ական գլխավոր և առաջատար մասնագետներ և ևս 1 առաջին կարգի մասնագետի ԺՊ:
Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժինը ևս պետ չունի: Բաժինը ղեկավարվում է բաժնի պետի տեղակալի, 4 գլխավոր մասնագետի, 1 գլխավոր մասնագետի ԺՊ-ի, 1 առաջատար մասնագետի, 3 առաջատար մասնագետի ԺՊ-ների, 2 առաջին կարգի մասնագետների և 1 առաջին կարգի մասնագետի ԺՊ-ի ջանքերով:
Քաղաքաշինության և հողօգտագործման բաժինը պետ չունի: Կա բաժնի պետի տեղակալ, 4 գլխավոր մասնագետ, առաջատար մասնագետի 1 ԺՊ:
Բյուջեի եկամուտների հավաքագրման բաժինի պետի ԺՊ-ն Շուռիկ Հակոբյանն է:
Առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժինը պետ չունի, ունի 1 գլխավոր մասնագետ և 3 առաջին կարգի մասնագետներ:
Գովազդի բաժինը պետ չունի, փոխարենն ունի 3 առաջատար մասնագետ:
Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետը Լիլիթ Մուրադյանն է, տեղակալը՝ Գրետա Ջանոյանը:
Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը շարունակում է մնալ Լիլիթ Թովմասյանը:
Կրթության բաժնի պետը շարունակում է մնալ Շողիկ Ալեքսանյանը:
Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինը պետ չունի: Այս բաժինը ղեկավարվում է պետի տեղակալի, 1 գլխավոր մասնագետի, 1 գլխավոր մասնագետի ԺՊ-ի, 1 առաջին կարգի մասնագետի, 1 առաջին կարգի մասնագետի ԺՊի և 1 գործակալի միջոցով:
Տրանսպորտի բաժինը ևս պետ չունի, ունի 1 գլխավոր մասնագետ, 2 առաջտար մասնագետ, 1 առաջին կարգի մասնագետ:
Աշխատակազմի կառավարման բաժնի պետը Սյուզաննա Վարդևանյանն է:
Քարտուղարության բաժնի պետը Աննա Մեքինյանն է:
Կառույցն ունի 1 փորձագետ՝ Արթուր Վարդանյանն է:
Նշենք, որ բոլոր տվյալները վերցված են քաղաքապետարանի պաշտոնական www.gyumricity.am կայքից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿաթողիկոսին արված հարցադրման պատասխանը չենք լսել․ Արշակյան
Ոչ ոք Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք․ Սուքիասյան․ տեսանյութ
Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր
Ժողովրդի ձեռքից իշխանությունը գողանալը ո՛չ տղամարդկություն է, ո՛չ ճշմարտություն. Արշակյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներ
Քննչական խումբը 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. մանրամասներ
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն․ մանրամասներ
Նարեկ Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ, գործողությունները շարունակվում են
Ընդդիմադիրները փորձելու են պատգամավորներին հունից հանել, իրադրությունը մեզ ծանոթ է․ Արշակյան
Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար. նախարար
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից
Նոր գեղարվեստական լուսավորությամբ ի՞նչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը. լուսանկարներ
Քննչական կոմիտեից մանրամասնել են, թե ինչ գործողություններ են իրականացնում ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը
Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հուլիսի 8-12-ը
Նեթանյահուն Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են
Իրավապահները գործողություններ են անում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հիսուս Քրիստոսի տունը՝ Միածնի իջման վայրը, ապազգային մի խմբակ զավթել է, և պետք է ազատագրվի․ վարչապետ
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա
Գիտե՞ք՝ ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն
Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ
Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ
Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին
Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան
Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ
Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան
ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT