Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը

10/06/2025 schedule11:48

Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը: Ֆորումը կազմակերպվել է երկխոսությունների միջոցով ներդրումների խթանման, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը՝ որպես մրցունակ ուղղություն, դիրքավորելու համար։

Ներդրումային ֆորումը կազմակերպում է «Stone Development» ընկերությունը: Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել և հաստատում ստանալ:

HIF Yerevan-ն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ: HIF 2024-ի արդյունքում կնքվել է ներդրումային 2 պայմանագիր: HIF Yerevan 2025-ի շեշտադրումը կլինի նոր հյուրանոցային նախագծերի իրականացման, ռեզորտային անշարժ գույքի զարգացման, ռազմավարական ներդրումների ներգրավման, թվային լուծումների ներդրման և կայուն զարգացման ստանդարտների ինտեգրման վրա։

Հայաստանում հյուրընկալության ոլորտում ներդրումների հնարավորությունները կքննարկեն գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով ոլորտի համաշխարհային առաջատար ցանցերը:

720.jpg (97 KB)

Միջոցառմանը բացման խոսքով և ելույթով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, իսկ հատուկ հյուրերի թվում են JTA International Investment-ի գործադիր տնօրեն Ամիր Ալի Սալեմի Զադեն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն: Նրանց ելույթները միջազգային համագործակցության համաշխարհային միտումների, ոլորտում ռազմավարական ներդրումների, երկարաժամկետ կապիտալի ներգրավման և կայուն աճի աջակցության թեմայով են։

Ֆորումին կմասնակցեն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Համաշխարհային բանկի (WB), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), առաջատար միջազգային գործարար ասոցիացիաների, ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:

Ներդրումային ֆորումի գլխավոր գործընկերներն են՝

  • Ամերիաբանկ՝ ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն, վարկային պորտֆելով Հայաստանի խոշորագույն բանկը,
  • Cushman & Wakefield՝ Հյուրանոցային խորհրդատվության առաջատար ընկերություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որն առաջարկում է ռազմավարական լուծումներ անշարժ գույքի ոլորտում,
  • Myler Mountain Resort` («Մայլեռ Մաունթին Ռեզորթ») ժամանակակից լեռնադահուկային համալիրը Հայաստանում, որը զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր և երկարաժամկետ բազմափուլ ներդրումային նախագծերից է,
  • TK Elevator (TKE)՝ վերելակների և շարժասանդուղքների արտադրող առաջատար գերմանական ընկերություն (նախկինում՝ ThyssenKrupp), Հայաստանում պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչ` BASSEN:

Ներդրումային ֆորումի ռազմավարական գործընկերներն են Aimbridge-ը, AIM Foundation-ը, Green Rock-ը, IDeA Foundation-ը և Stellar Hotels-ը։

HIF 25-ի մասնակիցների թվում են՝ ներկայացուցիչներ Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցերից, փորձագետներ Լոզանի հյուրանոցային մասնագիտացված դպրոցից, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի, բանկերի, ճարտարապետական, խորհրդատվական, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում նախագծերի իրականացմամբ։

Hospitality Investment Forum Yerevan 2025-ը կդառնա պրակտիկ հարթակ նոր նախագծերի իրականացման, բիզնես գործընկերության զարգացման և երկրի ներդրումային գրավչության ներկայացման համար։

Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, կապահովվի համաժամանակյա թարգմանություն հայերենով և ռուսերենով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
418 դիտում

«GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը պանելային քննարկման է մասնակցել. տեսանյութ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործադիր տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Իրանցի 20 բարձրաստիճան զինվորական է զոհվել, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեն

Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 13-ին

Իրանի Բուշեր նավահանգիստը ևս հարձակման է ենթարկվել. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 18-ի հանդիպման հրավիրված բանախոսը Վիգեն Ավետիսն է. ինչպես մասնակցել

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել

Իսրայելի հարձակումը հիմարություն էր, կստիպենք թշնամուն զղջալ հիմար քայլի համար. Իրանի նախագահ

Արմեն Գրիգորյանը հաստատել է. առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանին

Իսրայելը նոր հարձակում է իրականացրել Նաթանզի ստորգետնյա համալիրի և Թավրիզի օդանավակայանի հատվածում. տեսանյութ

Բանակում գումարով քիչ ծառայելու վիճահարույց օրինագիծը ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն չի ստացել

Սիսիանի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել

Երևանը դատապարտում է hարձակումն Իրանի վրա, հարցականի տակ է տարածաշրջանի փխրուն կայունությունը. Փաշինյան

Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու. դեռ կա ժամանակ, արեք դա. Թրամփ

Դեռ որոշ ժամանակ առաջ քննարկել ենք ռազմական էսկալացիայի հնարավոր սցենարները, ունենք պլանավորում. Գրիգորյան

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում. կա տուժած

Բանակում 2 տարի ծառայողներին պետք է տրվեն անվճար կրթություն ու առողջության ապահովագրություն. Ալեքսանյան

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով բացառել նմանատիպ դեպքերի շարունակական կատարումը. ՔԿ նախագահը՝ Արարատում

Տեղի ունեցածը ոչ միայն Իրանի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է. Արմեն Գրիգորյան

Սա Իսրայելի միակողմանի գործողությունն էր, շատ կարևոր է անհապաղ քայլեր ձեռնարկել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Իսրայելի հարվածների ֆոնին իրանական մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը

Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, պետությունը խուսափի եկեղեցու ընթացակարգերին միջամտելուց. ՀԽ

Եթե «փնթի ինֆորմացիան» սպորտաձև լիներ, Չախոյանը օլիմպիական ոսկե մեդալ ձեռք կբերեր. Արտակ Հովակիմյան

Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի կոչ անում. Ալեն Սիմոնյան

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն. լուսանկարներ

ՊՊԾ աշխատակիցները լրագրող Վահե Մակարյանին դուրս են հանել ԱԺ շենքից. տեսանյութ

Վարչապետը ժամանել է Պրահա. նրան ուղեկցում է ավագ դուստրը. տեսանյութ

Զինծառայողների հետ կապված նախագծի քննարկմանը մասնակցում է պաշտպանության փոխնախարարը

Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. ՀՀ ԱԳՆ

Իսրայելում արտակարգ դրություն է. արգելված են հավաքները, կրթությունն ու աշխատանքը, դատարկվում են խանութները

Իրանը, Իսրայելը, Իրաքը, Սիրիան և Հորդանանը փակել են օդային տարածքները

Իբր հակառակորդին հանձնվող տարածքների և հրապարակված քարտեզների մասին տեղեկությունները կեղծ են և մտացածին. ԱԽ

Իրանը մոտ 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, դրանք տեղ կհասնեն մի քանի ժամում. Դեֆրին

Պետք է պատրաստ լինեք երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին

Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան

ԱՄՆ-ն նախօրոք իմացել է Իրանին հասցվող հարվածների մասին, սակայն չի մասնակցել դրանց. Թրամփ

Իրավիճակը Թեհրանում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. լուսանկարներ, տեսանյութեր

Չեղարկվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթերը

Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Կարեն Հովհաննիսյան