Երևան
12 °C
Հայաստանը վերահաստատել է ժամանակակից պահանջներին համահունչ ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը: ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին:
Հունիսի 2-6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին։
Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ ներառական, հարմարվողական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը։
Փոխնախարար Ղազարյանը կարևորել է աղետների ռիսկերի կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի ՆԳ նախարարությունը վերանայել և ընդունել է ոլորտային ազգային ռազմավարությունը։ Նա մանրամասնել է պետության հետևողական մոտեցումը աղետների ռիսկերի նվազեցման, արդյունաբերական և տեխնածին ռիսկերին արձագանքման, կրթության միջոցով կայունության ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության խորացման ուղղություններով։
Արմեն Ղազարյանը կարևորել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ նախաձեռնություններում՝ ընդգծելով Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դպրոցական անվտանգության բարեփոխումները, 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության հարցերով COP-17 համաժողովի պատրաստակամությունը որպես միջազգային համագործակցության կարևոր ցուցանիշ էկոհամակարգերի կայունության և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։
Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) փոխգործադիր քարտուղար Դմիտրի Մարիյասինի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Նատալյա Ալոնսո Կանոյի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) ներկայացուցիչների հետ։
Դմիտրի Մարիյասինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է «Անդրսահմանային ազդեցությամբ արդյունաբերական վթարների մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ներգրավվածության խորացմանը վերաբերող հարցեր։ Մարիյասինը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը Կոնվենցիայի ղեկավարման խորհրդի աշխատանքներին և ընդգծել համագործակցության մի շարք ռազմավարական ուղղություններ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հետագա համագործակության շրջանակը։
ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման եվրոպական գրասենյակի ղեկավար Նատալյա Ալոնսո Կանոյի հետ հանդիպմանը վերահաստատվել է Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումների շրջանակներում նոր զարգացումների նշանակությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման, տարբերակված ապահովագրման և ներդրողների շրջանակի ընդլայնման ուղղությամբ։
Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումն ուղղված էր վաղ ազդարարման համակարգերի արդիականացման ուղղությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ կատարվող աշխատանքներին։ Հանդիպման նպատակն էր վերահաստատել միջազգային կառույցների պատրաստակամությունը ռիսկերի բացահայտման, ազդարարման արդյունավետ գործիքակազմերի կիրառման և փորձի փոխանակման ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին
Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին
«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին
Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ
ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա
Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ
Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT