Երևան
12 °C
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացման խոսքով է հանդես եկել «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջոցառման ժամանակ:
«ԱԳ նախարարն իր խոսքում ասել է.
Ձերդ գերազանցություններ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ մասնակիցներ,
Մեծագույն հաճույք է ողջունել ձեզ այս բարձր մակարդակի միջոցառմանը, որը կազմակերպվել է այս գեղեցիկ քաղաքում՝ Նիցցայում, Հայաստանի կողմից՝ որպես «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի հյուրընկալող և նախագահող, և Ֆրանսիայի կողմից՝ որպես Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի հյուրընկալող և համանախագահող:
Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերը՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում, և մենք համատեղ առաջ ենք տանում այնպիսի մարտահրավերների հասցեագրումը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և այլ խնդիրներ, որոնք ներկայիս սերնդին հասցրել են մոլորակի մակարդակով ճգնաժամի եզրին:
Հայաստանը, վայելելով միջազգային հանրության վստահությունը և իր գործընկերների աջակցությունը, գործադրում է առավելագույն ջանքեր հաջորդ հաջող և արդյունքների միտված COP17 անցկացնելու ուղղությամբ, որը մենք հույս ունենք՝ կօգնի շրջել կենսաբազմազանության կորստի միտումները և ապահովել ավելի կայուն, կանաչ և բնության հետ ներդաշնակ զարգացման ուղի:
Մեզ անհրաժեշտ է վերանայված ընկալում, որ բնապահպանական մարտահրավերները մեկուսացված երևույթներ չեն. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ նրանից լեռներո՞ւմ ենք, թե՞ օվկիանոսների խորքերում, և մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքն ինքնին բնության նկատմամբ և թարմացնենք մեր հանձնառությունը բնապահպանական գործողություններին:
Այս համատեքստում Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան: Այն կհամախմբի կոնվենցիայի կողմերին, կառավարություններին, հանրային և մասնավոր շահագրգիռ կողմերին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին՝ գլոբալ վերանայման համար՝ գնահատելու մեր կոլեկտիվ և անհատական ձեռքբերումները «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում: Ես այստեղ օգտագործում եմ «ձեռքբերումներ» բառը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բացի ձեռքբերումներից՝ այս վերանայումը կօգնի մեզ գնահատել և բացահայտել բացթողումները, թերությունները և կարիքները, ինչպես նաև անել հնարավորը՝ մշակելու ամենաարդյունավետ և համապարփակ լուծումներ, որոնք կօգնեն մեզ հավատարիմ մնալ կենսաբազմազանության մեր հանձնառություններին՝ միաժամանակ ապահովելով կայուն զարգացման նպատակների իրագործումը:
Օվկիանոսի հարցերով համաժողովում տեղի ունեցող քննարկումներն ու խորհրդակցությունները չափազանց կարևոր են COP17-ի նպատակների համար, քանի որ օվկիանոսների կենսաբազմազանությունը գլոբալ կենսաբազմազանության պահպանման կարևոր հենասյուն է: Մենք ուրախ ենք, որ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են պլաստիկի պատճառով աղտոտման դեմ պայքարի մասին իրավաբանորեն պարտադիր գործիքի շուրջ բանակցությունները կամ «Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի BBNJ-ի ընդունումը խթանում են գլոբալ ջանքերն այդ ուղղությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային՝ երկու գործընթացներին ամուր աջակցություն ցուցաբերելու համար։
Մենք ակտիվորեն ներգրավված ենք երկու գործընթացներում և երեկ ստորագրել ենք BBNJ-ը՝ ցույց տալու համար, որ թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է՝ հիմնականում լեռնային տեղանքով, մենք կիսում ենք ծովային կենսաբազմազանության պահպանման ընդհանուր մտահոգությունը՝ որպես ընդհանուր ժառանգություն և կարևոր բնապահպանական ոլորտ: Մենք նաև հավատում ենք, որ ծովային էկոհամակարգերի պաշտպանությունն ու պահպանումը սերտորեն կապված են նրա հետ, թե ինչ ենք մենք անում ցամաքում և լեռներում, քանի որ դրանք բազմաթիվ առումներով ազդում են ծովային էկոհամակարգերի վրա:
Այս բարձր մակարդակի քննարկումը հենց ծովային և ցամաքային էկոհամակարգերի խոր փոխկապակցությունները և դրանց փոխկապակցված խոցելիությունները բացահայտելու, ինչպես նաև գլոբալ բնապահպանական խնդիրների նկատմամբ ավելի համապարփակ և ինտեգրված մոտեցումներ ապահովելու ուղիները քննարկելու մասին է:
Այսպիսով, ես ակնկալում եմ լսել և օգտվել բարձր մակարդակի փորձագետների արժեքավոր մտքերից ու առաջարկություններից այս հարցերի վերաբերյալ հույսով, որ սա կնպաստի այս քննարկման արդյունքների առավել արդյունավետ կիրառմանը՝ ի աջակցություն Հայաստանում հաջորդ տարի կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովի։
Շնորհակալություն ձեր ուշադրության համար և մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ
Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ
Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան
Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի
Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը
Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է
Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան
Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ
Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա
Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան
Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին
Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում
«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ
Երևանում վագոն-տնակ է այրվել
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը
Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի
Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ
Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր գործիքները․ Էրդողան
Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին
Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին
«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին
Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ
ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT