Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան

13/06/2025 schedule10:39

««Կրթվելը նորաձև է» շարժման ամենակարևոր նպատակներից մեկը գիտե՞ք՝ որն է»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, և ինքն էլ պարզաբանել այդ նպատակը.

««Կրթվելը նորաձև է» շարժման ամենակարևոր նպատակներից մեկը մեր միջավայրը փոխելն է, գլխիվայր փոխելը։

Այնպես փոխելը, որ երբ դու հզոր մտավորական ես՝ հզոր մտքի տեր, հասկանում ես բաներ, որոնք միայն քեզ են հասանելի, և կարող ես պետությանդ և ժողովրդիդ աննկարագրելի մեծ ծառայություն մատուցել, հանկարծ մի երկու չինքնահաստատված թափթփուկի հայհոյանքի պատճառով չխեղճանաս։ Չխեղճանաս ու չսկսես արդարանալ մի բանի համար, որի համար արդարանալը ուղղակի անհեթեթ է։

Մեր միջավայրը փոխելն է այնպես, որ մեզանում չիշխի «մեծացած» պատանիների այն տեսակը, որ հասունացման տարիքում լինելով անդաստիարակ, անկիրթ, սեփական ոչնչություն լինելու հանգամանքը գիտակցելու համար կատարյալ անպիտան՝ ծաղրում են դպրոցում լավ սովորող և «ջութակի գնացող» տղաներին։

Այս տեսակը պարտադիր չէ, որ անպայման անուս լինի, օրինակ՝ 4-րդ դասարանի կրթությամբ։ Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը։

Հետո ասում են՝ վարչապետի տիկինը մեզ վիրավորում է՝ օ՜յ, ինչպիսի՜ բարքեր։

Դուք ձեզ կողքից տեսնո՞ւմ եք։ Դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք: Դուք ուժեղ եք, բան չունեմ ասելու, շատ ուժեղ եք։ Բայց ուժեղ եք ճիշտ նույնքան, որքան ջութակի գնացող տղային ծաղրող անդաստիարակ պատանյակները, որոնց ողջ ուժը կայծակնային արագությամբ անէանում է նույն այն պահին, երբ իրենցից է՛լ ավելի անդաստիարակը բռնում է ականջից և քարշ տալով ցույց տալիս իր տեղը։

Այո՛, դուք դեռ իշխում եք մեր միջավայրում, և բոլոր լավ սովորող և ջութակ նվագող տղաները վախենում են ձեզնից։ Եվ դուք այդ տեսակով գտել եք իրար. ձեզնից ավելի անդաստիարակ ոչնչություն չունենք, որ ձեզ ձեր տեղը ցույց տա։ Համախմբվել եք, լավ եք արել։

Մենք էլ ենք համախմբվում։ «Կրթվելը նորաձև է» շարժումը հենց ձեր դեմ է։ Գիտեմ, որ հասկացել եք։ Տեսնում եմ, որ կատաղի պաշտպանվում եք՝ ձեր ամենաուժեղ զենքը մեր դեմ հանելով։ Իսկ ձեր ամենաուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է։ Ամենաանպատիվ, ամենաճղճիմ, ամենատգետ զենքը։

Բայց թո՛ղ լինի այդպես։ Կտեսնենք՝ ի վերջո մեզանում ով իշխող կդառնա՝ լավ սովորող, ջութակ նվագող, կիրթ, ազնիվ, արդար տղա՞ն, թե՞ նրան ծաղրող և վիրավորող «ուժեղ տղեն», իրականում՝ թուլամորթ ոչնչությունը»,- գրել է Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1228 դիտում

Ձեր այցը պատեհ առիթ կլինի համատեղ ձեռքբերումներն արձանագրելու համար. վարչապետը՝ Արգենտինայի նախագահին

Վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածների մասին

Կրթվելը նորաձև է Նյու Յորքում․ Աննա Հակոբյանը մասնակցում է «Global first ladies academy»- 2025-ին

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատված փակ է բեռնատարների համար

Սպիտակ տանը Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Հուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը

2025թ. առաջին կիսամյակում 3000 Կելվին ջերմատվությամբ շուրջ 6300 լուսատուներ են տեղադրվել Երևանի փողոցներում

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո

Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի

Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները

Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ

Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան

«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ

Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին

ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան

ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում

Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ

Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ

Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է

Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել

Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը

Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին

Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան

Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև թղթապանակը

Չնախատեսված հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել