Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով բացառել նմանատիպ դեպքերի շարունակական կատարումը. ՔԿ նախագահը՝ Արարատում

13/06/2025 schedule14:13

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: 

Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:

775.jpg (131 KB)

«ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 5903 քրեական վարույթ, որից 1058-ը փոխանցվել է 2023 թվականից: 869 քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս, որից 98-ը եղել են 1 տարուց ավելի ժամկետում քննվող:

2024 թվականին քննված 5903 քրեական վարույթից լուծվել է 5034 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 3945-ը:

3945 քրեական վարույթից 1030-ը՝ 1069 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, 1-ը եզրափակիչ ակտով ուղարկվել են դատարան, 2914-ը կարճվել է, որից 2529-ը՝ ռեաբիլիտացնող, 385-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 348 վարույթ միացվել է, 168-ն ուղարկվել է այլ մարմին, 573-ը պասիվացվել է: 

776.jpg (162 KB)

Հաշվետու ժամանակահատվածում մարզային քննչական վարչությունում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 190 քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում մարզային քննչական վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 4801 հաղորդում, որից 4375-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարան ուղարկված, ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով հանցագործությամբ պատճառված վնասի չափը կազմել է 209 մլն 704 հազ ՀՀ դրամ, որից վերականգնվել է 192 մլն 708 հազ ՀՀ դրամը:

777.jpg (102 KB)

2024 թվականին նախաքննության փուլում գտնվող քերական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 59 մլն 998 հազ ՀՀ դրամ գումար:

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 30 քրեական վարույթ, որից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 14-ը՝ կարճվել, 3-ը՝ միացվել, 10-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 54 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 23-ը՝ կարճվել, 2-ը՝ հաշվառվել որպես անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները կատարված, 10-ը՝ միացվել, 18-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս: 

778.jpg (173 KB)

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների  վերաբերյալ 21 քրեական վարույթ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 1-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճվել է, 1-ը՝ պասիվացվել, 2-ը՝ միացվել, 2-ն ուղարկվել է այլ մարմին, 14-ը՝ փոխանցվել 2025 թվականի 1-ին կիսամյակ:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է հետևողականություն ցուցաբերել մարզի տարածքում արձանագրված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով պատշաճ և համակողմանի նախաքննություն ապահովելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

779.jpg (117 KB)

Արթուր Պողոսյանը հանձնարարել է ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ բացառել հետագայում նույն վայրում նույնաբնույթ դեպքերի շարունակական կատարումը:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործություններին և հանձնարարել այդ ուղղությամբ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմիններին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
285 դիտում

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին նախատեսվում է հաստատել Հայաստանի առաջընթացի զեկույցը

Ձեր այցը Հայաստան պատեհ առիթ կլինի համատեղ ձեռքբերումներն արձանագրելու համար. վարչապետը՝ Արգենտինայի նախագահին

Վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածների մասին

Կրթվելը նորաձև է Նյու Յորքում․ Աննա Հակոբյանը մասնակցում է «Global first ladies academy»- 2025-ին

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատված փակ է բեռնատարների համար

Սպիտակ տանը Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Հուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը

2025թ. առաջին կիսամյակում 3000 Կելվին ջերմատվությամբ շուրջ 6300 լուսատուներ են տեղադրվել Երևանի փողոցներում

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո

Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի

Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները

Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ

Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան

«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ

Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին

ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան

ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում

Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ

Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ

Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է

Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել

Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը

Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին

Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան

Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև թղթապանակը