Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար

14/06/2025 schedule12:19

Երևանում կայացել է Համաշխարհային բանկի «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի (Country Climate and Development Report-CCDR) պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որն առանձնահատուկ հարթակ էր կլիմայի փոփոխության և կայուն զարգացման օրակարգերի շուրջ համատեղ քննարկումների համար։

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր խթանել պետական-մասնավոր համագործակցությունը, ներկայացնել Հայաստանի կառավարության առաջնահերթությունները՝ ուղղված կայուն և դիմակայուն տնտեսության կառուցմանը, ինչպես նաև համադրման նոր հիմք ստեղծել մասնավոր ներդրումների և դոնոր աջակցության համար։

Համաշխարհային բանկի կողմից մշակված զեկույցը Հայաստանի համար առաջարկում է ռազմավարական ուղենիշներ՝ ուղղված կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելուն՝ միաժամանակ խթանելով տնտեսական աճը։ Այն ընդգծում է էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդման անհրաժեշտությունը, բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը, ինչպես նաև պարենային և ջրային անվտանգության բարելավման ուղիները։

Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվում էներգետիկ ոլորտում կանաչ անցման, մասնավորապես՝ գազից արևային էներգիայի անցման կարևորությանը։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը իր ողջույնի խոսքում նշել է․ «Կլիմայի փոփոխությունն այսօր ամենամեծ գլոբալ մարտահրավերներից մեկն է։ Հայաստանը վճռական է արձագանքելու դրան՝ համակարգված և շարունակական քայլերով։ CCDR զեկույցը կարևոր հիմք է ոլորտում առկա խոչընդոտների բացահայտման, զարգացման առաջնահերթությունների ձևակերպման և քաղաքականության բարելավման համար։ Մենք հավատում ենք, որ միայն մասնակցային մոտեցման, վարքագծային փոփոխությունների և համատեղ ջանքերի միջոցով կարող ենք հասնել մեր կլիմայական նպատակներին»։

Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի պատրաստակամության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
511 դիտում

Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու. Ռոմանոս Պետրոսյան

Իրանը ողջունում ՀՀ-ի արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ

ԱԳ փոխնախարարը հանդիպել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում դրանք. Սոբհանի

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի կարգում

Խի՞ ես անիծում, տղա ջան, առավոտից իրիկուն անեծք են տալիս. եկեղեցու երկու «գեներալ» նստած է. տեսանյութ

Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել այն երկրների դեմ, որոնք կօգնեն Կիևին. Զախարովա

Կարապետյանի հռետորաբանությունը՝ կիսատ ճշմարտություններ. այդ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն. Մանավազյան

Էշը դո՛ւք եք, թե մտածում եք՝ մեր ժողովուրդը էշ է. ով ուզում է էշի տեղ դնել, հայտնվում է փակ տեղում. տեսանյութ

Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին

Քննարկվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը. փոխվարչապետն ընդունել է Խերտ Յան Կոպմանին

Հայաստանը հանձնառու է լավագույնս անցկացնել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը. Արման Խաչատրյան

Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները

Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին. տեսանյութ

Ալեն Սիմոնյանն ու դեսպան Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ. «Ազատություն»

Հայտնի է ընդունելության քննությունների արդյունքների հրապարակման օրը

Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է

Գրիգորյանը և Ֆիտոն շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում ՀՀ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը

Քասախ գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան և Մոսկովյան փողոցներում

Հայաստան-ՄԹ ակտիվ քաղաքական երկխոսություն է ձևավորվել. վարչապետն ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը

Պարզվել է մի խումբ երեխաների կյանքը վտանգելով նրանց փողոցն անցկացրած 61-ամյա կնոջ ինքնությունը. տեսանյութ

Վորքաութ մարզահրապարակներ կբացվեն Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին

Վայելիր հանգիստդ, իսկ մնացածի մասին հոգ կտանի քո Amio Visa Infinite քարտը

Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Հնդկաստանում ՀՀ դեսպանը և Թանմայա Լալը մտքեր են փոխանակել օրակարգային կարևոր հարցերի և անելիքների շուրջ

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվել է ազատազրկման

Ակունքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագիրը

Խստագույնս հետևել ճանապարհաշինական աշխատանքների որակին, ավարտել ժամկետում. Խուդաթյանը հանձնարարական է տվել

Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

Ալեն Սիմոնյանն ու Միացյալ Թագավորության դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներ են քննարկել

«Միրոյան տուֆ»-ի ղեկավարը դեռ տարիներ առաջ էր պատմել Կտրիճի և Եզրասի ռեպրեսիաների մասին. Մանավազյան. տեսանյութ

Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը Հայաստան-Միացյալ Թագավորություն գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 17-ին

Գրիգորյանը և Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի

Մանավազյանը, Ղազարյանն ու Գասպարյանը ծանոթացել են Արարատի մարզում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին