Ինչ վնասներ են եղել հունիսի 14-15-ը ուժեղ քամու, անձրևի և կարկուտի հետևանքով. ՆԳՆ-ն տվյալներ է հրապարակել

16/06/2025 schedule13:57

Հունիսի 14-15-ը ՆԳՆ փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ:

ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայության ստորաբաժանումները, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում:

Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը՝ Լոռու, 33-ը՝ Շիրակի մարզում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Հունիսի 14-15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանսպորտային միջոց։

Հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած, ահազանգեր են ստացվել, որ Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու (գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2  մ/վ արագությամբ) հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ՝ վնասվել են 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:

Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում և ՀՆՓԱԻ կենտրոնում հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարրերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։

Տուժել է հինգ անձ, որոնք հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Հունիսի 16-ին՝ ժամը 07։30-ին, վերսկսված աշխատանքներին ներգրավվել են 205 փրկարարական ծառայողներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
457 դիտում

ՀՀ վարչապետը հրապարակել է Կառավարության ուղերձը՝ ուղղված աշակերտներին

Վարչապետը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին

Դիպլոմը ստանում, հետո գնում են հասկանան՝ ոնց են սովորելու այդ մասնագիտությունը. Փաշինյան

Կարապետյանը, ում հայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, պնդում է՝ նախկինների հետ կապ չունեն. Ռուբինյան

Ակադեմիական քաղաքում կունենանք ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված աշակերտները. Փաշինյան

Ուզում են համոզել, որ Քոչարյանի համար գրավ վճարող Սամվել Կարապետյանը կապ չունի նրա հետ. Չախոյան

Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել մեքենան նորոգող վարորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ինչու Ռուսաստանը չի ընդունում հայկական արտադրության ծաղիկները. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասներ է հայտնում

Ինչ տեսք ունի «Աբովյան» ՔԿՀ-ի մոր և մանկան հատվածը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ՇՄ նախարարության անձնակազմին է ներկայացրել Համբարձում Մաթևոսյանին. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը և ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են ՀԷՑ-ի հետ կապված հարցերին

ՌԴ իրավապահների կողմից 28 տարի հետախուզվող կինը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Սիրիայում վերջին բախումների հետևանքով զոհվել է 356 մարդ

Իրաքի հիպերմարկետներից մեկում հրդեհի հետևանքով 50 մարդ է զոհվել

Էլեկտրաէներգիայի՝ մինչև 6-ժամյա անջատումներ են սպասվում բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում

Բուդապեշտում կայանալիք վարկանիշային մրցաշարին Հայաստանից մասնակցելու են Թևանյանն ու Անդրեասյանը

Երևանում արագիլի ձագը բնից ընկել է․ օգնության են հասել փրկարարները

Սյունիքում մոտ 25 տոննա մազութով բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութը լցվել է գետը

Սկանդալ «Ալաշկերտ»-ի հետ խաղերի շուրջ. ՈՒԵՖԱ-ն 10 տարով որակազրկել է չեռնոգորական ակումբին

Ժամանակը ցույց կտա՝ ինչ հետևանքներ կունենա Երևանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵՄ-ի հետ մերձեցումը. Պեսկով

ՀՀ պատվիրակությունը ժամանել է Սոֆիա. Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ

Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների հարցերին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

ՀՀ վարչապետն ավելի շատ մեջբերում արեց Աստվածաշնչից, քան Կտրիճ Ներսիսյանը ողջ կաթողիկոսության ժամանակ. Ղազարյան

Աշտարակի խճուղում բախվել է 4 մեքենա․ կան վիրավորներ

Գյումրեցի 63 մարզիկ և 43 մարզիչ պարգևատրվել են միջազգային հարթակներում ցուցաբերած նվաճումների համար

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը. ապամոնտաժվել են շինություններ

Տեղի է ունեցել «Հայաստան-դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը

Սրբուհի Գալյանն այցելել է հիվանդանոցում գտնվող կալանավորված կնոջն ու նրա 8 ամսական երեխային. տեսանյութ

Ովքեր ասում են, թե արտապատվիրակումն ինքնիշխանության հանձնում է, դեմ չեն, որ այն լինի ռուսներին. Ղազարյան

Գիտությունը պետք է դիտարկել ամբողջական գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները կապակցված են. նախարար

Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամությունն ու վստահությունը. Զուրաբիշվիլի

ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց համար իրազեկում է տարածել

Սպիտակի ԲԿ է տեղափոխվել տարբեր վայրերում օձի խայթոցներից տուժած 2 երեխա

Որոշում է կայացվել 2 ոստիկանի ազատել ծառայությունից, ևս 2-ին՝ տալ խիստ նկատողություն

Հրազդանում աշխատակիցը մնացել է ասֆալտ փռող և հարթեցնող մեքենաների մեջտեղում ու հիվանդանոցում մահացել

Քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին՝ լինգը ձեռքին

Ինչպիսին է եղել հունիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

Իսրայելը հայտարարել է Սիրիայի ուղղությամբ նոր հարվածների մասին

Երևանում սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է