Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը. ԶԼՄ

17/06/2025 schedule11:30

Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիներին տեղափոխել Իրանի վտանգավոր տարածքներից: Քննարկվում են տարհանման տարբերակները։ Հայաստանը տարհանման հնարավոր ուղիների ցանկում է, գրում է The Indian Express-ը։

Հնդկաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողությամբ երկրի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր։

«Կառավարությունը նաև դիտարկում է տարհանման ուղիները, քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ անցում օգտագործելու հարցը»,- ասվում է հրապարակման մեջ։

The Indian Express-ը նշում է, որ ըստ պաշտոնյաների՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը խոսել է Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը հորդորել է Հնդկաստանի քաղաքացիներին և հնդկական ծագում ունեցող անձանց մնալ տանը, խուսափել ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և ուշադիր հետևել պաշտոնական ալիքներով հրապարակված թարմացումներին:

2022 թվականի տվյալներով՝ Իրանում բնակվում է Հնդկաստանի շուրջ 10 հազար քաղաքացի, այդ թվում՝ 2000 ուսանող։

Իրանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը Իսրայելի հետ փոխադարձ հարվածների ֆոնին, ինչը մտահոգություններ է առաջացրել օտարերկրացիների անվտանգության առնչությամբ։

Նյու Դելին զսպվածության և ապաէսկալացման կոչ է արել՝ հորդորելով Իրանին և Իսրայելին խուսափել հակամարտության սրումից։ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։

Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։

Հնդկաստանը, որը կապեր ունի թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի հետ, հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն՝ խաչաձև կրակի տակ հայտնված իր քաղաքացիների համար խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
472 դիտում

Կաթողիկոսին արված հարցադրման պատասխանը չենք լսել․ Արշակյան

Ոչ ոք Հայաստանում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք․ Սուքիասյան․ տեսանյութ

Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր

Ժողովրդի ձեռքից իշխանությունը գողանալը ո՛չ տղամարդկություն է, ո՛չ ճշմարտություն. Արշակյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներ

Քննչական խումբը 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. մանրամասներ

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն․ մանրամասներ

Նարեկ Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ, գործողությունները շարունակվում են

Ընդդիմադիրները փորձելու են պատգամավորներին հունից հանել, իրադրությունը մեզ ծանոթ է․ Արշակյան

Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար. նախարար

Ազգային ժողովում իրավիճակը լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից

Նոր գեղարվեստական լուսավորությամբ ի՞նչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը. լուսանկարներ

Քննչական կոմիտեից մանրամասնել են, թե ինչ գործողություններ են իրականացնում ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը

Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հուլիսի 8-12-ը

Նեթանյահուն Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են

Իրավապահները գործողություններ են անում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը

7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հիսուս Քրիստոսի տունը՝ Միածնի իջման վայրը, ապազգային մի խմբակ զավթել է, և պետք է ազատագրվի․ վարչապետ

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա

Գիտե՞ք՝ ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա

Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն

Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ

Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ

Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին

Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան

Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար

Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին

2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ

Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան

ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ