Եթե հարկ չվճարենք, պետություն չենք ունենա, կհայտնվենք այլ պետության տիրապետnւթյան տակ․ նախարար

17/06/2025 schedule11:53

Բյուջեի հաշվետվությունը փաստերի մասին խոսելու առիթ է․ հետաքրքրվածությունը բյուջեի նկատմամբ տարեցտարի աճում է։

Այս մասին արձանագրումը Աժ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ դա պայմանավորված է նրանով, որ ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է բյուջեի բովանդակությունն ավելի մատչելի դարձնել, ընդլայնել հաղորդակցության ուղիները՝ այդպիսով բյուջեի շահառու տարբեր խմբերին առաջարկելով ավելի հասցեական բովանդակություն:

«Բյուջեն մեր բոլորի մասին է, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու մասին, վարչապետն ասաց, որ բյուջեի ծախսային մասի շահառուն ենք մենք բոլորս առանց բացառության: Ես ուզում եմ ավելացնել՝ բյուջեի ձևավորման մասնակիցը ևս բոլորս ենք առանց բացառության: ՀՀ-ում բյուջեի ձևավորումն ամեն մեկի մասնակցային պատասխանատվությունն է»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ում չկա գոնե մեկ մարդ, որ հարկ չի վճարում, հակառակը անհնարին է. «Եթե որևէ մեկը որևէ բան է գնում խանութից կամ վճարում հոսանքի, ջրի, գազի վարձը, նա արդեն հարկ է վճարում: ԱԱՀ-ն, որը ներառված է ապրանքների գնի մեջ, վճարում է սպառողը վաճառողի միջոցով, եկամտային հարկի զգալի մասը վճարվում է գործատուների միջոցով: Հետևաբար բոլորս այս կամ այն չափով պետական բյուջեի համահեղինակներ ենք, հետևաբար մենք բոլորս ենք ձևավորում մեր միջոցներով ապահովված և մեր կարիքների համար ծախսվող այս համակարգը»։

Հովհաննիսյանը կարծում է, որ երբեմն այս համակարգի բարդությունը ստիպում է մտածել, իսկ փող հավաքելու և հետ վերաբաշխելու իմաստն իրավամբ ո՞րն է. «Եթե կարող ենք ունենալ պարզ մի կյանք, որտեղ ոչ հարկ վճարելու, ոչ էլ այդ գումարը ծախսելու կարիք կա, ապա հարկ հավաքելու իմաստը ո՞րն է: Այդ դեպքում է, որ մենք պետություն ուղղակի չէինք ունենա: Եթե մտքի ծայրով անգամ անցկացնենք՝ իսկ պե՞տք է ունենալ այդ պետությունը, ապա կբախվենք մի այլ իրականության, որտեղ անհնարին է գոյություն ունենալ անկախ: Անհնարին է, որ այդ դեպքում մեկ այլ պետության կազմում չհայտնվեինք, որ ինքը որոշեր, թե մենք որքան հարկ պիտի վճարենք, և ինչի վրա պիտի ծախսվեն մեր կողմից վճարված գումարները։ Ես ուզում եմ, որ հաշվի առնենք այս փաստերի էականությունը, ուզում եմ, որ հասկանալի դառնա այն, որ հարկային համակարգը ոչ թե արհեստականորեն ձևավորված բարդություն է, այլ աշխարհում գոյություն ունենալու նախապայման»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
595 դիտում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար

Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի

«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին

Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր

ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ

Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր

Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ

Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ

«Զվարթնոց»-ի օդանավակայանի բաժնի ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի

Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ