Ջարդել են Կառավարության աշխատասենյակների դռները, գույքը. ևս 10 անձի մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է

17/06/2025 schedule12:50

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

«Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել, և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:

Մասնավորապես վերջիններս զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը՝ մոտեցել են Կառավարության շենքի գլխավոր և հարակից մուտքի դռներին ու պատուհաններին, լրացնելով այլ անձանց գործողությունները՝ ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են շենքի մուտքի դռներին և պատուհաններին, ինչի հետևանքով այն վնասվել, ապա բացվել է:

Դրանից հետո վերջիններս, անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, զանգվածային անկարգությունները, անմիջապես Կառավարության շենքի ներսում շարունակելու դիտավորությամբ առանց խոչընդոտների ապօրինի մուտք են գործել շենք ու մասնակցել զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են Կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, դահլիճներում առկա գույքը, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, գործողությունների հետևանքով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Նկարագրված արարքները կատարելու համար Հ․Ս-ի, Ս․Հ-ի, Ն․Մ-ի, Ա․Ջ-ի, Շ.Կ-ի, Ե.Ս-ի, Գ.Ղ-ի, Հ.Զ-ի, Մ.Ա-ի, Ս.Մ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Այլ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ակտիվ ապացուցողական և այլ վարութային գործողություններ զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներին և կազմակերպիչներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ, որոնց վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
892 դիտում

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան

Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին

Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխան գտնվել է. որտեղ է աղջնակը

«Աբովյան» ՔԿՀ-ի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել. ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և երեխայի պահման խուցը

Կրթվելը նորաձեւ է Մարտունիում. նախաարձակուրդային ամփոփիչ հանդիպումը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել

Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. Էրդողան

Փարիզում մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին. Ալեն Սիմոնյան

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակի որոնումը շարունակվում է

Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները

Ինչ աշխատանքներ են կատարվել անցած շաբաթ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

Ձևավորում ենք ռազմավարություն, որը կդառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ

Փոստանջյանի պնդումներն իրականության հետ աղերս չունեն. ՔԿԾ-ն՝ Լիանա Հարությունյանի վերաբերյալ գրառման մասին

Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջիկ է կորել. 2 ժամ է՝ որոնում են երեխային

Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Վիճաբանություն Բջնիում. «Դեպի ճամբար» ճանապարհահատվածում արնանման հետքեր են հայտնաբերվել

Բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը. Նիկոլ Փաշինյան

Ուղերձը աշակերտներին հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետը մասնակցել է Սևանի երաժշտական դպրոցի բացմանը

Սովորում ենք հաշվել. Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, նոր տեսանյութ է հրապարակել

«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ասֆալտապատում և բարեկարգում է իրականացվում. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև

Անընդունելի է փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածումը և ՄԻՊ բարձաձայնումները լռեցնելու փորձը. ՄԻՊ

Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ

Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ

«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել

Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ