«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ

18/06/2025 schedule15:36

Հարցազրույց Ամիօ բանկի վարչության նախագահի տեղակալ, գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույի հետ՝ Amio Pulse նախագծի շրջանակում։

Կպատմե՞ք մի փոքր Ձեր կարիերայի մասին, որտեղի՞ց եք սկսել։

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, սեպտեմբերի 1-ից ես գնացել եմ աշխատելու։ Իմ առաջին մասնագիտությունը «տերմոպլաստ հաստոցի հաստոցավարն» էր։

Դրան հաջորդեց բանակը, հետո՝ ուսումը, իսկ հետո՝ պետական ծառայությունը, որտեղ աշխատել եմ մինչև 2011 թվականը։ Կյանքի մի շարք հանգամանքների բերումով ստիպված էի դուրս գալ աշխատանքից, և այդ ժամանակ սկսվեց իմ նոր կյանքը, որն էլ բերեց ինձ այնտեղ, որտեղ հիմա եմ։

Աշխատել եմ մի քանի կազմակերպություններում։ Առաջինը լիզինգային ընկերություն էր, որտեղ աշխատում էի որպես միջազգային կապերի խորհրդատու։ Այնուհետև աշխատել եմ ձեռնարկությունում, որը հիմնադրել էին ռուսական և հարավկորեական մեքենաշինական հոլդինգները։ Այն խոշոր ընկերություն էր, որը զբաղվում էր նավթագազային ոլորտում գործարանների կառուցմամբ և արդիականացմամբ։

821.jpg (2.24 MB)

Հետագայում դարձա միջազգային ներդրումային հիմնադրամի խորհրդատու, իսկ երեք տարի առաջ տեղափոխվեցի Հայաստան։ Ահա իմ ամբողջ կարիերայի ուղին։

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել միանալ Ամիօ բանկին։ Եվ ի՞նչն է ամենաշատը մոտիվացնում Ձեր աշխատանքում։

Եթե խոսենք ոգեշնչման մասին, ապա, իհարկե, մեծապես ոգեշնչում է ինքնին առաջարկը։ Երբ քեզ վստահում են, դա մոտիվացնում է և միաժամանակ լրացուցիչ պատասխանատվություն է հաղորդում՝ չես կարող հիասթափեցնել։ Շատ լավ զգացողություն է, երբ քեզ վստահում են որևէ խնդրի լուծումը և դու հաջողում ես։

Մյուս կողմից ինձ մոտիվացնում էր այն, որ դա շատ լուրջ մարտահրավեր էր, որովհետև ես ստիպված եղա լիովին փոխել կյանքս՝ տեղափոխվել մեկ այլ երկիր, ամբողջովին փոխել շրջապատս ու լեզվական միջավայրս, և մտնել գործունեության միանգամայն այլ ոլորտ։

Այս երկու գործոններն էլ մինչ օրս շարունակում են մոտիվացնել ինձ։

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ղեկավարման ոճը։

Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել։ Իսկ եթե կարողանում ես նաև օգնել, դա ուղղակի հիանալի է։ Շատ կարևոր է լիազորությունների պատվիրակումը և թիմին վստահելը, քանի որ վստահությունն այն հիմնական գործոնն է, որը թիմը դարձնում է ուժեղ։

822.jpg (1.34 MB)

Իսկ ղեկավարի գլխավոր որակը համարում եմ պատասխանատվությունը՝ աշխատանքի, որոշումների, մարդկանց հանդեպ։ Եթե դա կա, ամեն ինչ լավ կլինի։ Եվ կարծում եմ մեզ մոտ հենց այդպես է։ Երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք պրոֆեսիոնալ, համերաշխ և ուժեղ թիմ։

Ինչպիսի՞ն է առաջիկա հինգ տարիների Ձեր տեսլականը Ամիօ բանկի համար։

Ըստ իս՝ առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում բանկի գլխավոր նպատակը ոչ միայն Հայաստանի երեք կամ հինգ խոշորագույն ֆինանսական հաստատությունների շարքը մտնելն է և շահույթը մեծացնելը, այլև՝ նոր ստանդարտներ և միտումներ սահմանելը, ոչ միայն պարզապես դրանց հետևելը։ Լավագույն փորձին հետևելը, անշուշտ, անհրաժեշտ է։ Կան օրինակներ, որոնցից արժե սովորել, որոնք պետք է հաշվի առնել ու կիրառել։ Բայց գերնպատակը նոր ստանդարտներ ստեղծելն է։

Մենք պետք է մեզ համար գերնպատակներ սահմանենք և հասնենք դրանց։ Ինչո՞ւ։ Որովհետև այսպիսի գործընթացներում ներգրավվելը ինքնին անչափ արժեքավոր է։ Նույնիսկ եթե վերջնական արդյունքը չլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք սկզբում պատկերացնում էինք, այն փաստը, որ մենք ստեղծում ենք ինչ-որ նոր բան, արդեն իսկ մեզ և մեր բանկը դարձնում է յուրահատուկ։

Կա՞ն Ձեր կյանքում մարդիկ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Ձեր կարիերայի վրա։

Հավանաբար, ինչպես յուրաքանչյուրի համար, առաջին ազդեցություն թողնող մարդիկ ծնողներն են։ Իմ կյանքի գլխավոր և բացարձակ չափանիշը միշտ մեկն է եղել՝ ինչ էլ որ անեմ, ինչպես էլ որ վարվեմ, ծնողներս չպետք է ամաչեն ինձ համար։

Իհարկե, իմ կարիերայի և աշխարհայացքի վրա ազդեցություն են թողել և շարունակում են թողնել բազմաթիվ մարդիկ՝ ուսուցիչներ, մարզիչներ, ընկերներ, ղեկավարներ, գործընկերներ։ Այս հարցում ես իսկապես բախտավոր եմ՝ ինձ միշտ շրջապատում են մարդիկ, որոնք ինձանից ավելի ուժեղ են և ես մշտապես սովորում եմ նրանցից։

823.jpg (2.37 MB)

Ո՞րն է ամենակարևոր բանը, որ Ձեզ սովորեցրել է Ձեր կարիերան։

Ամենակարևորը, որ ինձ սովորեցրել է իմ կարիերան՝ ապագայից չվախենալն է։ Որքան շատ ես կառչում անցյալից, այնքան քիչ հնարավորություններ ես ունենում առաջ շարժվելու։ Երբ մի դուռը փակվում է, մյուսը անպայման բացվում է։ Կարևորն այն է, որ քո հետևում թողնես լավ կատարված աշխատանք և լավ հիշողություն։

Կարիերայի քաղած երկրորդ դասը՝ զարգանալու համար պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց։ Այս կանոնը գործում է ամենուրեք՝ սպորտում, աշխատանքում, կյանքում։ Երբ դուրս ես գալիս հարմարավետության գոտուց, սկսում ես առաջընթաց ապրել։

Եվ ևս մի կարևոր միտք, որն ինձ փոխանցել է իմ շատ իմաստուն ղեկավարներից մեկը, և իմ կարիերան ու կյանքի փորձը հաստատում են այն։ Նա ասում էր․ «Ազամատ, դու կարող ես լինել ով ասես՝ հողափոր, կոշկակար, ով ուզում ես։ Ամենակարևորը՝ լավ կատարես քո գործը, լինես քո գործում մասնագետ։ Եթե մասնագետ ես, ամեն ինչ լավ կլինի»։

Պատկերացրեք, որ ունեք մեկ ազատ օր՝ առանց աշխատանքի և պարտավորությունների։ Ինչպե՞ս կանցկացնեիք այդ օրը։

Հիմա կարող եմ լուրջ դեմք ընդունել և ասել. «Ես այդպիսի օրեր չունեմ, ես միշտ աշխատում եմ»։ Բայց կասեմ այնպես, ինչպես կա։ Ես փորձում եմ մի քանի շաբաթը մեկ ինձ համար մի օր հատկացնել՝ լիովին ազատ աշխատանքից և պարտավորություններից։

Ամենակարևորը այդ օրվա ընթացքում ոչինչ չպլանավորել։ Պարզապես անել այն, ինչ ցանկանում ես։ Ցանկանո՞ւմ ես ամբողջ օրը «Դոկտոր Հաուս» դիտել՝ նայիր։ Ցանկանո՞ւմ ես գնալ մարզասրահ կամ ինչ-որ տեղ ճաշելու՝ գնա։ Ինչ որ ուզում ես անել այդ պահին, անում ես այդ պահին։ Եվ դա իսկապես էներգիա է տալիս։ Ընդհանրապես, հանգստանալ կարողանալը շատ կարևոր հմտություն է։

Մարդիկ, որոնք ասում են, թե 24/7 աշխատում են, ճիշտն ասած, ինձ մի քիչ կասկածելի են թվում։ Ես մի քանի անգամ նման իրավիճակում հայտնվել եմ՝ դա շատ արագ հանգեցնում է հուզական այրման և արդյունավետության կտրուկ նվազեցման։ Դա հնարավոր է, եթե կարևոր խնդիր ես լուծում կարճ ժամանակում, երբ պետք է ջանք գործադրես, բայց մշտապես այդ ռեժիմով ապրել չի կարելի։

Չնայած ես ճանաչում եմ մի քանի մարդկանց, որոնք իրոք այդպես են աշխատում, բայց նրանք յուրահատուկ են։ Նրանք ունեն այլ կենսական էներգիա։ Սակայն հենց այդ բացառություններն էլ ևս մեկ անգամ հաստատում են հիմնական կանոնը։

Եթե կարողանայիք կարիերայի սկզբում ինքներդ Ձեզ մեկ խորհուրդ տալ, ո՞րը կլիներ դա։

Չվախենալ սխալներից։ Սխալվելու վախը շատ հաճախ մարդկանց զրկում է հնարավորություններից։ Ամեն օր մարդու առաջ տարբեր հնարավորություններ են բացվում, բայց շատերին կանգնեցնում է հենց սխալ թույլ տալու, ծիծաղելի թվալու վախը։

Բայց դա էլ է կյանքի փորձ։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ քո ճանապարհին դու միևնույն է բախվելու ես ինչ-որ բաների և սխալվելու ես։ Երբեմն ծիծաղելի ես թվալու, երբեմն՝ հիմար, երբեմն էլ՝ ուղղակի սխալ։ Բայց պետք չէ այդ ամենից վախենալ։ Կյանքն է այդպիսին։

Ունե՞ք որևէ հոբբի կամ հետաքրքրություն։

Այո, ինչպես բոլորը։ Դա լավ երաժշտությունն է, լավ ֆիլմերը, լավ գրքերը, լավ ուտելիքը, սպորտը։ Եվ իհարկե՝ լավ մարդիկ։

Ո՞րն է Ձեր կյանքի փիլիսոփայությունը։

Պետք է լինել անկեղծ՝ գործում, արարքներում, մտքերում, և չզղջալ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել քո կյանքում։ Ահա երկու բան, որոնք ինձ համար շատ կարևոր են։

Ինչ վերաբերում է ափսոսանքին․ քեզ հետ կատարված ամեն ինչ քո փորձառությունն է, քո հիմքը, որից դու սկսում ես ամեն առավոտ։ Եվ եթե դու ինչ-որ բանի հասնում ես, դա հենց քո անցյալի շնորհիվ է։ Պետք է սիրես քո կյանքը և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։

Հայաստանում ապրելը Ձեզ դո՞ւր է գալիս։

Ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում։ Հաճելի են և՛ մարդիկ, և՛ Երևանը, և՛ ընդհանրապես՝ երկիրը։

Գիտեք, ես եղել եմ տարբեր վայրերում՝ շատ հին ու հարուստ պատմությամբ։ Եվ նման վայրերում ամենակարևորը այն էներգիան է, որը զգում ես։ Անկախ նրանից՝ երկիրը աղքատ է, թե հարուստ, այնտեղ պատերազմ է, թե ոչ, այդ էներգիան կամ կա, կամ չկա։ Դա այն է, ինչը կուտակվել է դարերով։

Հայաստանում այդ էներգիան կա, այն շատ հզոր է։ Այն զգացվում է մարդկանց մեջ, որովհետև նրանք այդ միջավայրում են ապրում և դաստիարակվում են այդ էներգիայի մեջ։ Դա նկատելի է և փոխանցվում է։ Այնպես որ, ես ինձ իսկապես հարմարավետ եմ զգում այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
861 դիտում

Շուտով Ազատության հրապարակի մուտքը նոր շունչ կստանա․ Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն

Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ Մայր Աթոռը վերածվել է անիծողների, փողի համար աղոթողների որջի․ Չախոյան

ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին նախատեսվում է հաստատել Հայաստանի առաջընթացի զեկույցը

Ձեր այցը Հայաստան պատեհ առիթ կլինի համատեղ ձեռքբերումներն արձանագրելու համար. վարչապետը՝ Արգենտինայի նախագահին

Վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածների մասին

Կրթվելը նորաձև է Նյու Յորքում. Աննա Հակոբյանը մասնակցում է «Global first ladies academy»-2025-ին

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատված փակ է բեռնատարների համար

Սպիտակ տանը Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Հուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը

2025թ. առաջին կիսամյակում 3000 Կելվին ջերմատվությամբ շուրջ 6300 լուսատուներ են տեղադրվել Երևանի փողոցներում

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո

Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի

Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները

Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ

Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան

«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ

Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին

ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան

ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում

Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ

Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ

Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է

Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել

Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը