Երևան
12 °C
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը իր ելույթում անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի տան բակում նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի կողմից արված մի սենսացիոն հայտարարության, որը զարմանալիորեն չի քննարկվում ո՛չ մամուլի, ո՛չ քաղաքական վերնախավի կողմից:
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նա Սամվել Կարապետյանին դիմել էր՝ նրան անվանելով չակերտավոր «բարեգործ», վրդովվել էր՝ ասելով, որ այն առանձնատունը, որտեղ վարչապետն ապրում է, իրենք են սարքել:
«Ինչ-որ մեկը գիտե՞ր այս մասին: Ես, օրինակ, չգիտեի: Ես չհավատացի, ինձ թվաց՝ ուրիշ առանձնատուն է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ չի մտածել, թե խոսքը բոլորին հայտնի Կոնդի և Սևանի կեցավայրերի մասին է:
«Գիտեք, այս կոնտեքստում հարց է ծագում՝ ինչի՞ եք քննարկում կուսակրոնության հարցը: Ժողովո՛ւրդ, մենք չենք քննարկում կուսակրոնության հարցը, մենք քննարկում ենք իսկականության հարցը: Դա հարցերից մեկն է, որը վերաբերում է ասածի ու արածի համապատասխանելիությանը:
Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ, օտար պետության քաղաքացի: Ես չգիտեմ՝ ինչի այս մասին սենսացիա չկա, ինչի մամուլը այդ մասին չի գրում: Դա պատի՞վ է բերում պետությանը, որ մի մասնավոր մարդ կառուցում ու մեր պետության երեսով է տալիս: Դա անպատկերացնելի բան է: Ինչ ուզում է եղած լինի, այդ ատկատը ուրիշ տեղ հնարավոր չէ՞ր վերցնել, եթե ատկատ էիք վերցնում: Սա նոր խոսք է կոռուպցիայի մեջ»,- նշեց Եղոյանը:
Նրա խոսքով՝ այս մարդիկ հիմա էլ եկել ասում են՝ մենք Հայ առաքելական Եկեղեցու կողքին ենք:
Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները երեկ խուզարկել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։
ՆԳՆ-ից հայտնել էին, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն այսօր գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը
2025թ. առաջին կիսամյակում 3000 Կելվին ջերմատվությամբ շուրջ 6300 լուսատուներ են տեղադրվել Երևանի փողոցներում
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո
Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի
Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները
Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է
Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ
Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան
«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ
Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել
Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը
Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին
ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան
ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում
Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ
Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ
Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ
Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է
Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել
Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը
Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին
Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան
Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև թղթապանակը
Չնախատեսված հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սեյրան Օհանյանը Քննչական կոմիտեում է, հարցաքննվում է
Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին
Տեղի է ունեցել 80 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտն այլևս իրականություն է. ԲՏԱ նախարար
Սիսիանը և հարկայինը թալանածը Արցախի տեղը չգիտե՞ր, թե՞ ազգային արժեքը խառնել էր ազգային արժույթի հետ. Ղազարյան
Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ նրան ազատությունից զրկելու հիմքերի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT