Երևան
12 °C
Դե ֆակտո 2020-ից հետո Կրեմլի հույսը հեղաշրջումն էր:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ մանրամասնելով Հայաստանի պետականության վերացման քայլերը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ՝
1.1998-2008՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներ
2.1999-ի հոկտեմբերի 27
3.2008-ի մարտի 1
4.2013-ին ՀՀ անդամակցություն Մաքսային միությանը, ապա՝ ԵԱՏՄ-ին
5.2016-ի քառօրյա
6.2020-ի 44-օրյա
7.2021-ին Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձ
8.2022-ին հարձակում ՀՀ տարածքի վրա
9.2023-ի Արցախի հայաթափում
10.2018-2020, 2020-2022, 2023-25՝ Կրեմլի վկաներ+Կրեմլի հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ
11.2026-ից առաջ հիբրիդային պատերազմի ԲՈԼՈՐ գործիքների ներառում, որպեսզի 2026-ին ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ իշխանության գան գուբերնիստները:
…Դե ֆակտո 2020-ից հետո Կրեմլի հույսը հեղաշրջումն էր: Մեդվեդևը իզուր չէր ասում, որ մենք գժվել ենք. նման պարտությունից հետո 2021-ին գնալ ու Նիկո՞լ ընտրել… Փողոց դուրս բերվեցին բոլոր քաղաքական հանգուցյալները. դա ԱՌԱՋԻՆ ու երկարատև փուլն էր՝ ձախողված փորձարկումների:
ԵՐԿՐՈՐԴ փուլում, երբ ակնհայտ էր աշխարհիկների անզորությունը, խաղարկվեց հոգևորականների տարբերակը թեմերի «հայրենասեր» առաջնորդների: Հաջողությունը մեծ չէր: Փորձ արվեց նաև բռնի տեղահանված արցախցիներին հեղաշրջման գործիք դարձնել՝ խոստանալով Արցախ վերադարձի պայմանների ստեղծում: Դարձյալ ձախողում:
ԵՐՐՈՐԴ փուլում Կրեմլը ներդրեց օլիգարխներին՝ փորձելով ստեղծել ՀԱՄԱԿՑՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ տպավորություն: Ստիպված էր նաև «արտահանել» ռուսաստանաբնակ հայերին, որովհետև տեղացիները տարբեր պատճառաբանություններով հապաղում են: «Ապստամբություն» չստացվեց, ժողովուրդը կրիտիկական զանգվածով փողոց դուրս չեկավ, ինչպես անընդհատ հաշվարկում ու սխալվում են Կրեմլում: Այս մեթոդը փորձվեց ու չաշխատեց Մոլդովայում վիթխարի ֆինանսական ներարկումներով անգամ Շորը տապալվեց ընտրություններում: Կիսաստացվեց Վրաստանում ի դեմս Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքի», որի հիմքում շատ էլ ռուսական է:
Տրամաբանորեն ՉՈՐՐՈՐԴ փուլում թիրախը լինելու են ուժային կառույցներն ու հատկապես բանակը, խաղը դրվելու է ռուսական դպրոցն անցած սպաների վրա: Հաջողության երաշխիք չկա դարձյալ, բայց բանակի վերակազմավորումը դանդաղեցնելու ու Հայաստանը դեռ խոցելի պահելու ապահով միջոց է:
ՀԻՆԳԵՐՈՐԴ տարբերակը լինելու է լույսը, գազը, Լարսը խաղարկելը հենց 2026-ի ընտրություններից առաջ՝ սոցիալական բունտ հարուցելու նպատակով: Հաշվարկի հիմքում «Մարդը նաև գրպանով է քվեարկում» բանաձևն է: Սա էլ չի անցնելու:
ՎԵՑԵՐՈՐԴ փուլում փորձելու են ընտրությունները ձախողել՝ վերջապես համոզելով Ալիևին ագրեսիա սկսել 2026-ի հունիսին: ՅՈԹԵՐՈՐԴ փուլը լինելու է հետընտրական գործընթացներ հարուցելու ու քաղաքացիական պատերազմի մղելու փորձը, որովհետև անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ 20-րդ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել:
Հ.Գ. Վերացարկվեք օրընթաց իրադարձություններից, փորձեք նույն այդ իրադարձությունները գնահատել կողքից կամ դրսից հայացքով, և ամեն ինչ հստակ ու պարզ կուրվագծվի՝ ով ով է, ով ուր է տանում, ում ուր են տանում: Ու շաաաաատ շիտակ ինքներդ ձեզ պատասխանեք՝ ում հետ եք՝ Երևանի սրտում Եռաբլուրի հեղինակների՞, Արցախի հայաթափման հեղինակների՞, Հայաստանի ինքնիշխանության վերացման հեղինակների՞, թե՞ ՀԵՂԻՆԱԿՆ եք դժվար, բարդ, բայց հաստատուն ու վերջնական ինքնիշխանության…
Ինձ համար վաղուց հարցեր չկան, կա անսակարկ պատասխան՝ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է…»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին նախատեսվում է հաստատել Հայաստանի առաջընթացի զեկույցը
Ձեր այցը Հայաստան պատեհ առիթ կլինի համատեղ ձեռքբերումներն արձանագրելու համար. վարչապետը՝ Արգենտինայի նախագահին
Վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածների մասին
Կրթվելը նորաձև է Նյու Յորքում․ Աննա Հակոբյանը մասնակցում է «Global first ladies academy»- 2025-ին
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատված փակ է բեռնատարների համար
Սպիտակ տանը Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Հուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը
2025թ. առաջին կիսամյակում 3000 Կելվին ջերմատվությամբ շուրջ 6300 լուսատուներ են տեղադրվել Երևանի փողոցներում
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո
Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի
Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները
Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է
Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ
Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան
«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ
Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել
Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը
Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին
ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան
ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում
Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ
Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ
Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ
Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է
Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել
Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը
Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին
Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT