Երևան
12 °C
Հունիսի 14-ին Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի փորձի փոխանակման համաժողովը, որին մասնակցել է «Իմ Քայլը» հիմնադրամի պատվիրակությունը։ Հանդիպումը կազմակերպվել է Սիչուանի կանանց ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ միջազգային համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։
Այս մասին հայտնել է հիմնադրամը:
«Հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի անցյալ տարվա փուլային նախագծի 13 կին շահառուներ հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց արտադրանքն ու գործունեությունը համաժողովի մասնակից օտարերկյա գործընկերներին, որոնք ևս զբաղվում էին բիզնես գործունեությամբ: Այսպիսով, համաժողովը դարձավ կարևոր հարթակ միջազգային կապերի ստեղծման, գիտելիքի փոխանակման և ապագա համագործակցությունների քննարկման համար։
Հանդիպման ավարտին Սիչուանի կանանց ֆեդերացիայի փոխնախագահ Թանգ Ուենյանը որպես հյուրընկալող կողմ շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ համաժողովին ներկա գտնվելու համար: Նա բարձր գնահատեց այս հնարավորությունը՝ կարևորելով միջազգային փորձի և մշակութային փոխըմբռնման նշանակությունը սեփական բիզնեսի զարգացման գործում։
Համաժողովից բացի՝ հունիսի 13-15-ը ծրագրի շրջանակում իրականացվեցին մի շարք ճանաչողական, տեղեկատվական հետաքրքիր այցելություններ։ Մասնակիցները այցելեցին Չենդուի Հսկա պանդաների բուծման գիտահետազոտական կենտրոն, ինչպես նաև Սիչուանի կանանց և երեխաների կենտրոն, որտեղ ոչ միայն ծանոթացան կենտրոնի գործունեությանը, այլև ուսումնասիրեցին չինական թեյախմության մշակույթը՝ որպես ազգային մշակութային արժեք։ Պատվիրակությունը այցելեց նաև Xuliaoyuan Ժամանակակից դիզայնի և արվեստի թանգարան, ունեցավ հետաքրքիր շրջայց թանգարանի ամբողջ տարածքով և ավարտեց այն լաքապատ հովհարի պատրաստման վարպետաց դասով։
Հունիսի 15-ին պատվիրակության անդամները այցելեցին տարածաշրջանի խոշորագույն ըմպելիք արտադրող ընկերություններից մեկի՝ Blue Sword-ի արտադրամաս: Այստեղ նրանք ծանոթացան արտադրական պրոցեսին՝ հումքից մինչև փաթեթավորում, արտադրական գծերից մինչև որակի վերահսկում։ Այս փորձառությունը հատկապես արժեքավոր է փոքր բիզնես ունեցող կանանց համար, քանի որ օգնում է ավելի լայն մտածել, տեսնել կայացած, մրցունակ արտադրություններ և ձգտել հասցնել սեփական գործունեությունը նոր մակարդակի:
Այս մեկշաբաթյա բազմաբովանդակ ծրագիրը ոչ միայն հարստացրեց մասնակիցների գիտելիքները, այլև ընդգծեց վերապատրաստման և ինքնակրթության կարևորությունը՝ որպես կայուն զարգացման հիմք։ «Իմ Քայլը» հիմնադրամի պատվիրակության այցը, որը կազմակերպվել էր «Համաչինական կանանց ֆեդերացիայի» հետ հաջողված համագործակցության շրջանակում, ևս մեկ անգամ ապացուցեց հիմնադրամի հանձնառության արդյունավետությունը՝ խթանել շահառուների անձնական աճը ոչ միայն նյութական, այլև գիտելիքահեն ճանապարհով։
Մասնակիցները Հայաստան վերադառնալուն պես պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ձեռք բերած փորձառությամբ և խորհուրդներով առաջիկայում Չինաստան մեկնել պատրաստվող խմբերի հետ՝ ձևավորելով շարունակական աճի և կրթության շղթա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Չինաստան մեկնելու կապակցությամբ լրագրողներից երկու հարցում եմ ստացել. Աննա Հակոբյանը հրապարակել է պատասխանները
Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետների հանդիպումը. Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է
Առաջնորդները վերահաստատել են ԵՄ աջակցությունը ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ին. Ջուլհակյանն ընգծումներ է արել
Սևանում բախվել են մարդատար մեքենան և մոտոցիկլը․ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Վարչապետը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը
Եվրամիության ներդրումները Հայաստանում կանխատեսվում են հասցվել 2,5 միլիարդ եվրոյի
Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում. Պապիկյանը՝ Լըկորնյուին
Լավրովն ու Արաղչին Չինաստանում կքննարկեն Իրանի միջուկային հարցը
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Փաշինյանի, Կոշտայի և Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
Ամառը դեռ չի ավարտվել՝ շահելու հնարավորությունը նույնպես
Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Որոշվել է դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը. Կոշտա
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության բացահայտումը. տեսանյութ
Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը. Չախոյան
ՀԱԷԿ-ը միացվել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության. Խաչատուրյան
Ինչ փուլում է Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնաթափման համար նախատեսվող ճանապարհի և ուղեանցի կառուցումը
Լվացրել են տարածքը, զուգարան են նետել պարկուճները. գազալցակայանի 2 աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ
Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. տեսանյութ
Եթե վարչապետը վեհարան մտնելու ցուցում տար, դա չէր անի գրառմամբ․ Չախոյանը հերքում է պնդումները
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հանդիպումը
Համայնքի ղեկավարի կեղծ տեղեկանքներով մի շարք անձինք ազատվել են ՊՆ 25-օրյա հավաքներից. նախաձեռնվել է վարույթ
Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան
Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել
Վաղը՝ երեկոյան ժամերից, Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան
Իմ ամենաջերմ մաղթանքները Ֆրանսիային հուլիսի 14-ի կապակցությամբ. Միրզոյան
Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. տեսանյութ
Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն
ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև
ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը
Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին
Խաղաղության արժեքն ամենալավը գիտեն պատերազմով անցած մարդիկ. Պետրոսյանն ամփոփել է իր այցերը Սյունիք և Վայոց ձոր
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT