ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում

19/06/2025 schedule22:36

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի հուլիսի 7-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) պատվիրակություն կգործուղվի:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի հուլիսի 7-9-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության ներքոնշյալ անդամների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել՝

1) Վահան Կոստանյանինը, Վահան Հունանյանինը, Լենա Թերզիկյանինը, Վիվիանա Քալաեջյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

2) Աննա Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

3) Արմեն Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

4) Անուշիկ Ավետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

5) Արթուր Մարտիրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

6) Արմեն Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

7) Սամվել Խարազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

8) Լուսինե Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

9) Աստղիկ Հայրապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ապահովել գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Պատվիրակությունը կղեկավարի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Պատվիրակության կազմում են՝ 
Ա. Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Հունանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Ս. Խարազյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ
Լ. Ավետիսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ
Լ. Թերզիկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի վարիչ
Ա. Հայրապետյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
683 դիտում

«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող

«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». ՀՀ-ն Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված

Անհետ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տրամադրվել է Գյումրուն. այն ամրակայված է համայնքապետարանի շենքում

Օմանում և Հորդանանում Հայաստանը նոր դեսպաններ ունի. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղշինկոմիտեն նոր կապալառու է ներգրավել

Իջևանում «դրիֆթ» արած 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ

Հայաստանը ծայրագավառ չի դառնալու. Լիլիթ Մինասյան

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ»-ի տակ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին

Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել, Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո

Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում

ԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել

Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ

Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ

ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին

Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին

Սյունիքում 3 վարույթով Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հզր դոլարին համարժեք 33 մլն դրամ

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան

Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան

Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան

Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է

Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել

Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան

Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը. մանրամասներ

Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով

Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն», հետաքրքրվել բուժում ստացող զինծառայողների վերականգնողական ընթացքով

Նռնակը մարտական է․ ՔԿ-ն հերքում է տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր այն սթրայքբոլ խաղալու համար է

Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են. հանդիպումը տևել է մոտ 1 ժամ

Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի»․ Ալեքսանյան