Կրեմլն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի գործին, պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացուն

20/06/2025 schedule16:40

«Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան՝ որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը»։

Այս մասին ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչը կապված է ՌԴ քաղաքացու հետ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով. «Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը»։

Նման հայտարարություն ավելի վաղ արել էր նաև Մարիա Զախարովան։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել էր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել:

Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։  

Նրա այս հայտարարությանն արձագանքել էր Նիկոլ աշինյանը. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:  

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
883 դիտում

Քո նոր մեքենան Ամիօ բանկից՝ հատուկ գնով

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն ՁԻՀ-ի և Ինժեներական ասոցիացիայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր. տեսանյութ

Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը

Մարգարյանի բնակարանում խուզարկություն չի իրականացվում

Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Ինչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը․ մանրամասներ

Մարտական նռնակն ու պայթյունի հեռավար կառավարման սարքը՝ «Սրբազան» շարժման աշխատանքային գործիք․ Չախոյան

ՀՀ վարչապետի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը ընդմիջումից հետո շարունակվել է ընդլայնված կազմով․ տեսանյութ

Նվեր եմ ստացել «The Way Out: How to Overcome Toxic Polarization» գիրքը․ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը շարունակվելու է ընդմիջումից հետո․ տեսանյութ

Ինչ են ծրագրել անել դաշնակցականները, ովքեր են ձերբակալվել. նոր մանրամասներ․ լուսանկարներ

Վաղարշապատի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Կտրիճ Ներսիսյանն է վեղարի տակ թաքցնում սրբապիղծ, ահաբեկիչ «հոգևորականներին»․ Չախոյան

Բրյուսելում քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նոր քարտեզը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը

Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության, բջջայինի առգրավման վերաբերյալ ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Կուալա Լումպուրում

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ողջունել են միմյանց․ վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել

Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը

Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպումը․ տեսանյութ

Խուզարկություններ են իրականացնում Գեղամ Մանուկյանի և Վահագն Մատինյանի տանը

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դարել Իսայի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները

Հիսուսի Խաչի ներքո անիծողների հանգրվանը խոզերի երամակն է․ վարչապետը մեջբերում է արել Մատթեոսի Ավետարանից

ՀՀ-ԱՄԷ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. վարչապետ. տեսանյութ

Եթե լիներ արշավ Եկեղեցու դեմ, կտեսնեինք վանքերի փակում, ծիսակատարությունների խոչընդոտում. Բլեյան. տեսանյութ

Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Երևանյան կրկես»-ի

Փարիզում ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

Ժամանակն է գնալու. Հունգարիայի վարչապետը Ուրսուլա ֆոն դեր Լայենին կոչ է արել հրաժարական տալ

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիություն ստացածների երդմնակալությունը

Բարձրացել է աթոռին, բացել պատուհանը և ընկել. Երևանի մանկապարտեզներից մեկից 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հերթով խուրդում են իրենց ունեցած մարդկանց, ամեն օր նոր ուժ են ստեղծում և մաշում մինչև քոքը. Խաչատրյան

ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան