Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 2025 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ նա հայտարարագրել է մեկ միանձնյա սեփականությամբ ավտոկայանատեղի Երևանում, որը գնել է 2009 թվականին։ Վերջինս միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան ունի Երևանում, որը որպես նվիրատվություն ստացել է 2009 թվականին։
2012 և 2013 թվականներին Քոչարյան կրտսերը ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի երկու տարածք։
Քոչարյանը հայտարարագրել է երկու շարժական գույք․ 2019 թվականին ձեռք բերած նույն թվականի արտադրության և 2013 թվականին ձեռք բերած նույն թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ։
Վերջինիս թե՛ անշարժ, թե՛ շարժական գույքերը տարեվերջին պահպանվել են։
Նա 90 օրից ավելի փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է 2020 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա։
Լևոն Քոչարյանը բաժնեմասեր ունի 5 ընկերությունում․ «Մուդելայզեր ԱԲ»-ում՝ 100 հազար եվրո արժեքով, «Էքսզել աութդորս» ՍՊԸ-ում՝ 300 հազար դոլար արժեքով։ Նա 5 հազար ռուբլիով Ստեփանյան Սամվելից ձեռք է բերել բաժնեմաս, 1 մլրդ 74 մլն դրամ արժեքով բաժնեմաս է գնել Շահինյան Հովիկից։ Վերջինս 31․8 մլն դրամ արժեքով 2015 թ.-ին իր եղբոր՝ Սեդրակ Քոչարյանից, բաժնեմաս է նվեր ստացել։
Այս բոլոր ընկերությունները Ռոբերտ Քոչարյանի որդին հավատարմագրային կառավարման է հանձնել նույն անձի՝ Էդուարդ Արսենյան Աշոտի ԱՁ-ին։
Նա 244 միլիոն 452 հազար 574 ռուբլի հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Զեմկոմինվեստ» ՍՊԸ-ում, 4 միլիոն 270 հազար՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիա ՀԿ-ից, 9 հազար դոլար՝ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիա ՀԿ։
Որպես դրամական միջոց Լևոն Քոչարյանը ներկայացրել է 153 հազար 129 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 հազար 151 դրամ, 314 հազար 885 դրամ, որը տարեվերջին դարձել է 1 հազար 800 դրամ, 6 հազար 700 շվեդական կրոն, և 10․15 դոլար, որոնք տարեվերջին պահպանվել են։ 36․79 դոլար, որը տարեվերջին դարձել է 3 հազար 485 դոլար, 12 միլիոն 363 հազար 650.9 դրամ, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն 63 հազար դրամ։
Նրա կանխիկ դրամը կազմել է 3 միլիոն, որը տարեվերջին դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ։
Վերջինիս տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 135 միլիոն 205 հազար 952 դրամ, որից 9 միլիոն 637 հազար 516 դրամը նա ստացել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ»-ից որպես աշխատավարձ, 30 միլիոն 568 հազար 436 դրամը՝ «Թարգեթ գրուպ»-ից որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում:
70 միլիոնը վերջինս ստացել է «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ-ից որպես շահաբաժին, 25 միլիոն որպես շահաբաժին «Սփեյս մենեջմենթ»-ից։
Լևոն Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամների 2024 թվականին հանգստի համար ճանապարհածախս են նշել 3 միլիոն 600 հազար դրամը։ Նա հայտարարագրել է նաև 4 միլիոն 50 հազար դրամ, որը ներկայացրել է որպես ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար։
Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն կամ Սիրանուշ Քոչարյանը, ևս 2025 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Նա նույնպես հայտարարագրել է 2012 և 2013 թվականներին գնված համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։
Վերջինս անշարժ գույք չի հայտարարագրել։
Սիրուշոն 2010 թվականին 100 հազար դրամի բաժնեմաս է ձեռք բերել, 2018 թվականին՝ 800 դոլարի բաժնեմաս։ Այդ բաժնեմասերի գնման գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն նա չի բացահայտել։
Որպես դրամական միջոց նա ներկայացրել է 890 դոլար, որը տարեվերջին դարձել է 10 հազար 013 դոլար, 10 հազար 167 դոլար, որը տարեվերջին դարձել է 10 հազար 638 դոլար, և 1 միլիոն 169 հազար 432 դրամ, որը տարեվերջին դարձել է 2 միլիոն 070 հազար 011 դրամ։
Երգչուհին որպես կանխիկ դրամ է ներկայացրել 2 միլիոն դրամը, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն։
Սիրուշոյի տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 51 միլիոն 422 հազար 567.69 դրամ, որից 81 հազար 161.85 դոլարը նա ստացել է որպես շահաբաժին «Armat LLC»-ից, 7 միլիոն 560 հազար դրամ եղել է նրա աշխատավարձը «Սիրուշո փրոդաքշն»-ից, 9 միլիոն 497 հազար 500 դրամ նա ստացել է «Մյուզիք հոլլ»-ից՝ որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ, 3 միլիոն 203 հազար 787 դրամ՝ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունից որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։
Սիրուշոն ու նրա ընտանիքի անդամների 2024 թվականին հանգստի համար ճանապարհածախս են նշել 2 միլիոն 800 հազար դրամը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու. Ռոմանոս Պետրոսյան
Իրանը ողջունում ՀՀ-ի արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ
ԱԳ փոխնախարարը հանդիպել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ
Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում դրանք. Սոբհանի
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի կարգում
Խի՞ ես անիծում, տղա ջան, առավոտից իրիկուն անեծք են տալիս. եկեղեցու երկու «գեներալ» նստած է. տեսանյութ
Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել այն երկրների դեմ, որոնք կօգնեն Կիևին. Զախարովա
Կարապետյանի հռետորաբանությունը՝ կիսատ ճշմարտություններ. այդ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն. Մանավազյան
Էշը դո՛ւք եք, թե մտածում եք՝ մեր ժողովուրդը էշ է. ով ուզում է էշի տեղ դնել, հայտնվում է փակ տեղում. տեսանյութ
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
Քննարկվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը. փոխվարչապետն ընդունել է Խերտ Յան Կոպմանին
Հայաստանը հանձնառու է լավագույնս անցկացնել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը. Արման Խաչատրյան
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները
Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին. տեսանյութ
Ալեն Սիմոնյանն ու դեսպան Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ. «Ազատություն»
Հայտնի է ընդունելության քննությունների արդյունքների հրապարակման օրը
Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է
Գրիգորյանը և Ֆիտոն շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում ՀՀ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը
Քասախ գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան և Մոսկովյան փողոցներում
Հայաստան-ՄԹ ակտիվ քաղաքական երկխոսություն է ձևավորվել. վարչապետն ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը
Պարզվել է մի խումբ երեխաների կյանքը վտանգելով նրանց փողոցն անցկացրած 61-ամյա կնոջ ինքնությունը. տեսանյութ
Վորքաութ մարզահրապարակներ կբացվեն Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում
Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին
Վայելիր հանգիստդ, իսկ մնացածի մասին հոգ կտանի քո Amio Visa Infinite քարտը
Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Հնդկաստանում ՀՀ դեսպանը և Թանմայա Լալը մտքեր են փոխանակել օրակարգային կարևոր հարցերի և անելիքների շուրջ
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվել է ազատազրկման
Ակունքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագիրը
Խստագույնս հետևել ճանապարհաշինական աշխատանքների որակին, ավարտել ժամկետում. Խուդաթյանը հանձնարարական է տվել
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից
Ալեն Սիմոնյանն ու Միացյալ Թագավորության դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներ են քննարկել
«Միրոյան տուֆ»-ի ղեկավարը դեռ տարիներ առաջ էր պատմել Կտրիճի և Եզրասի ռեպրեսիաների մասին. Մանավազյան. տեսանյութ
Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը Հայաստան-Միացյալ Թագավորություն գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 17-ին
Գրիգորյանը և Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի
Մանավազյանը, Ղազարյանն ու Գասպարյանը ծանոթացել են Արարատի մարզում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT