Երևան
12 °C
Թուրքիա կատարած այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները: Մենք մեր խոսույթում անընդհատ ասում ենք հայ-թուրքական հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները մենք պետք է ձևակերպենք որպես Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ինչը շատ կարևոր առանձնահատկություն է:
Այս մասին Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.
«Ես կարծում եմ, որ այս փուլը, որը սկսվել է, և որի շարքում է իմ այցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգին վերաբերելի այց է, և վերաբերվում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և սա շատ կարևոր առանձնահատկություն է: Եվ ես կարծում եմ, որ պետք է ընդգծել նաև քանի որ, ըստ էության, մենք հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, պայմանական էդպես ասենք, էնպես չի, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև շփումներ տեղի չեն ունեցել: Եղել են, իհարկե նման ինտենսիվությամբ չէ, բայց այդ շփումները եղել են թե՛ 90-ականների սկզբին, թե՛ ավելի ուշ, թե՛ 2000-ականներին, եղել են նաև հայտնի դիվանագիտական ջանքերը որոշակի կարգավորում բերելու հարաբերություններում, բայց այնուամենայնիվ քանի որ ըստ էության իրենք հետագա զարգացում չեն ունեցել, մենք մոտավորապես 2022 թվականին էլ, հիմա էլ եթե հաշվի առնենք, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք հաստատված մեր սահմանները բաց չեն և այդպես շարունակ, ըստ էության մենք միջինացված մի զրոյական կետի կամ մեկնարկային միջակայքում ենք գտնվում:
Ըստ էության, նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է և նոր հարաբերություններ հաստատելու օրակարգ է այս ամենը։ Սա կարևոր ընդգծում է, որովհետև նախ դա է բխում տրամաբանությունից, դա է բխում մեր օրակարգից, և դա է բխում մեր երկրների շահերից»:
Ըստ վարչապետի՝ երբ այս կերպ են ձևակերպվում հարցերը, բազմաթիվ խնդիրներ շատ ավելի հասանելի, լուծելի և իրատեսական են թվում:
«Ես հիշում եմ 2022 թվականին կամ 21 թվականի վերջին մեր ներկա գործընկերների հետ մեր աշխատանքային քննարկումը՝ կապված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Մենք այս օրակարգի մասին խոսում էինք, քննարկում էինքմ և ընթացքում հարց ծագեց՝ արդյոք մենք հավատո՞ւմ ենք, որ հնարավոր է այս օրակարգը հաջողությամբ պսակվի այսինքն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման օրակարգը հաջողություն ունենա, և էն ժամանակ իսկապես դա շատ կարևոր և ծանրակշիռ հարց էր:
Քննարկման արդյունքում մենք եկանք հետևյալ եզրակացության. որ եթե մենք օրակարգը ստանձնում ենք, մենք պարտավոր ենք հավատալ, որ դա հնարավոր է և իրագործելի է, հակառակ դեպքում կստացվի, որ խաբում ենք ինքներս մեզ, ըստ էության, մեր հանրությանը սխալ ուղերձ ենք տալիս, ըստ էության, մեր միջազգային գործընկերներին ենք սխալ ուղերձ տալիս, այդ թվում՝ Թուրքիային, իսկ դա արդեն շատ վատ մեկնարկ է:
Հետևաբար մենք պետք է հավատանք, որ դա իրագործելի խնդիր է, որպեսզի այդ խնդրի իրագործման համար ծախսվող ժամանակը և էներգիան անիմաստ չհամարենք, և էական է, որ մենք հարցերը ճիշտ ձևակերպենք, հարցերը ձևակերպենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տրամաբանության մեջ, որովհետև հենց դա է մեր սեղանին, և դա է մեր օրակարգը: Եվ այդ օրակարգը պետք է ամեն ինչ անենք, որ տեղի ունենա:
Իմ կարծիքով՝ մենք մի ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է, և մեզնից պահանջում է լինել հետևողական, շարունակել ակտիվ աշխատել, ակտիվ երկխոսություն պահել, լսել դիմացինին և սեփական դիրքորոշումները փորձել հնարավորինս մատչելի ներկայացնել: Այդ բոլոր փաստերի և փաստարկների շփման և փոխգործակցության արդյունքում ես համոզված եմ, որ մենք արդյունք կունենանք»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ
«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է
Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ
Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր
Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT