Երևան
12 °C
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի տարածած հայտարարությանը:
«Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում։
ՀէՑ-ի ու դրա սպառողների թքած ունենալուց հետո հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի, փոխի։
Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել»։
Սամվել Կարապետյանը իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է.
«Իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, որ դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ, այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է և անզոր:
Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու»:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել էր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:
Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Հուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը
2025թ. առաջին կիսամյակում 3000 Կելվին ջերմատվությամբ շուրջ 6300 լուսատուներ են տեղադրվել Երևանի փողոցներում
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո
Երևանի և 10 մարզի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ լույս չի լինի
Օհանյանը իր 50-ամյակն է նշել առանձնատանը. հայտնաբերվել են բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների նամակները
Սևանի ափին 900-ից ավելի գույք է ստուգման փուլում. Օհանյանը միակը չէ, էլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է
Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ
Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան
«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ
Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել
Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը
Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին
ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան
ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում
Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ
Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ
Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ
Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է
Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել
Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը
Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին
Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան
Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև թղթապանակը
Չնախատեսված հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սեյրան Օհանյանը Քննչական կոմիտեում է, հարցաքննվում է
Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին
Տեղի է ունեցել 80 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտն այլևս իրականություն է. ԲՏԱ նախարար
Սիսիանը և հարկայինը թալանածը Արցախի տեղը չգիտե՞ր, թե՞ ազգային արժեքը խառնել էր ազգային արժույթի հետ. Ղազարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT