Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

21/06/2025 schedule14:30

Թուրքիա այցի նպատակն է նաև մեր դիրքորոշումները, մոտեցումները, առաջարկները ավելի մանրամասն ներկայացնել Թուրքիայի նախագահին: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին Նյու Յորքում նախորդ տարի տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում մենք հասցրել ենք խոսել, բայց շատ ընդհանուր գծերով:

Այս մասին Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է նախագծի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը:

«Դուք ասում եք Թուրքիայի դիրքորոշումը ինչպիսի՞ն է: Ես նախ ուզում եմ համոզվել, որ Թուրքիան բավարար չափով տեղեկացված է մեր դիրքորոշումների և նրա նրբությունների մասին: Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է համոզվել, որ Թուրքիան և Թուրքիայի նախագահը էական մանրամասներով ծանոթ են մեր առաջարկին:

Շատ կարևոր է, որ պոտենցիալ հարցերի պատասխանները և մեր պատկերացումները նախագծի ամբողջական էության մասին ես հնարավորություն ունենամ Թուրքիայի նախագահին ներկայացնելու»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ նման թեմաները նույնիսկ մի քննարկմամբ հնարավոր չէ ներկայացնել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ դիվանագիտական շփումները հենց դրա համար են կարևոր:

«Շատ կարևոր է վերջում իմանալ, թե որն է այն կետը, որը արձանագրվի, ու մենք կհամարենք, որ այս փուլի մեր նպատակն իրագործվեց: Արդեն ասացի. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, որը ենթադրում է Հայաստան-Թուրքիա ճանապարհների, երկաթուղիների վերաբացում: Հիմա Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», և նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրավում է Թուրքիայի կողմից պաշտպանվող և Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքի» նախագծում, և գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել «Միջին միջանցք» նախագծի մաս և այդ տրամաբանության մեջ է»,- մանրամասնել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1494 դիտում

Անընդունելի է փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածումը և ՄԻՊ բարձաձայնումները լռեցնելու փորձը. ՄԻՊ

Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ

Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ

«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել

Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար

Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի

«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել

Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին

Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր

ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին