Երևան
12 °C
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ:
Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ:
Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոս:
Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն:
2025թ. հունիսի 13-ից սկսած՝ ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։ Դա վերաբերում է ինչպես ԻԻՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ քաղաքացիների։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ցուցաբերել է անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում վիզայի տրամադրման հարցերում։
Այսպես, հավանաբար արդեն տեղյակ եք հնդիկ ուսանողների տարհանման մասին, որն իրականացվեց՝ համաձայն երկու երկրների ԱԳ նախարարների պայմանավորվածության: Տարհանման հարցում արագ արձագանք և որոշակի աջակցություն է ցուցաբերվել նաև Ղազախստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Զիմբաբվեի, Նիգերիայի, Սիերա Լեոնի քաղաքացիներին:
ՀՀ սահմանով տեղափոխվել են նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Լիբանանի և այլն: Աջակցության խնդրանքներ կան նաև այլ պետություններից։
Աշխատանքները, այդ թվում՝ ՀՀ այլ պատկան գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ շարունակվում են»,- նշել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու. Ռոմանոս Պետրոսյան
Իրանը ողջունում ՀՀ-ի արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ
ԱԳ փոխնախարարը հանդիպել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ
Հայաստանի հետ մեր անկախ հարաբերություններն ենք ստեղծել և ոչ մի այլ երկրի պատուհանից չենք դիտում դրանք. Սոբհանի
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Փոփոխություններ և լրացումներ՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի կարգում
Խի՞ ես անիծում, տղա ջան, առավոտից իրիկուն անեծք են տալիս. եկեղեցու երկու «գեներալ» նստած է. տեսանյութ
Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել այն երկրների դեմ, որոնք կօգնեն Կիևին. Զախարովա
Կարապետյանի հռետորաբանությունը՝ կիսատ ճշմարտություններ. այդ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն. Մանավազյան
Էշը դո՛ւք եք, թե մտածում եք՝ մեր ժողովուրդը էշ է. ով ուզում է էշի տեղ դնել, հայտնվում է փակ տեղում. տեսանյութ
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
Քննարկվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը. փոխվարչապետն ընդունել է Խերտ Յան Կոպմանին
Հայաստանը հանձնառու է լավագույնս անցկացնել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը. Արման Խաչատրյան
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները
Հարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին. տեսանյութ
Ալեն Սիմոնյանն ու դեսպան Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ. «Ազատություն»
Հայտնի է ընդունելության քննությունների արդյունքների հրապարակման օրը
Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածը հոսպիտալացվել է
Գրիգորյանը և Ֆիտոն շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում ՀՀ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը
Քասախ գյուղի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան և Մոսկովյան փողոցներում
Հայաստան-ՄԹ ակտիվ քաղաքական երկխոսություն է ձևավորվել. վարչապետն ընդգծել է դեսպան Գալագերի անձնական ներդրումը
Պարզվել է մի խումբ երեխաների կյանքը վտանգելով նրանց փողոցն անցկացրած 61-ամյա կնոջ ինքնությունը. տեսանյութ
Վորքաութ մարզահրապարակներ կբացվեն Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում
Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին
Վայելիր հանգիստդ, իսկ մնացածի մասին հոգ կտանի քո Amio Visa Infinite քարտը
Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Հնդկաստանում ՀՀ դեսպանը և Թանմայա Լալը մտքեր են փոխանակել օրակարգային կարևոր հարցերի և անելիքների շուրջ
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվել է ազատազրկման
Ակունքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագիրը
Խստագույնս հետևել ճանապարհաշինական աշխատանքների որակին, ավարտել ժամկետում. Խուդաթյանը հանձնարարական է տվել
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից
Ալեն Սիմոնյանն ու Միացյալ Թագավորության դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներ են քննարկել
«Միրոյան տուֆ»-ի ղեկավարը դեռ տարիներ առաջ էր պատմել Կտրիճի և Եզրասի ռեպրեսիաների մասին. Մանավազյան. տեսանյութ
Սուրեն Պապիկյանն ու Ջոն Գալագերը Հայաստան-Միացյալ Թագավորություն գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 17-ին
Գրիգորյանը և Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի
Մանավազյանը, Ղազարյանն ու Գասպարյանը ծանոթացել են Արարատի մարզում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT