ՀՀ տարածքում չկա և չի կարող լինել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան». ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

23/06/2025 schedule16:35

ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն, որում ասվում է.

«ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։

Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։
ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ:

Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
993 դիտում

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան

Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին

Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխան գտնվել է. որտեղ է աղջնակը

«Աբովյան» ՔԿՀ-ի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել. ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և երեխայի պահման խուցը

Կրթվելը նորաձեւ է Մարտունիում. նախաարձակուրդային ամփոփիչ հանդիպումը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել

Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. Էրդողան

Փարիզում մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին. Ալեն Սիմոնյան

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակի որոնումը շարունակվում է

Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները

Ինչ աշխատանքներ են կատարվել անցած շաբաթ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

Ձևավորում ենք ռազմավարություն, որը կդառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ

Փոստանջյանի պնդումներն իրականության հետ աղերս չունեն. ՔԿԾ-ն՝ Լիանա Հարությունյանի վերաբերյալ գրառման մասին

Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջիկ է կորել. 2 ժամ է՝ որոնում են երեխային

Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Վիճաբանություն Բջնիում. «Դեպի ճամբար» ճանապարհահատվածում արնանման հետքեր են հայտնաբերվել

Բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը. Նիկոլ Փաշինյան

Ուղերձը աշակերտներին հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետը մասնակցել է Սևանի երաժշտական դպրոցի բացմանը

Սովորում ենք հաշվել. Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, նոր տեսանյութ է հրապարակել

«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ասֆալտապատում և բարեկարգում է իրականացվում. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև

Անընդունելի է փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածումը և ՄԻՊ բարձաձայնումները լռեցնելու փորձը. ՄԻՊ

Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ

Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ

«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել

Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ