Տաթևում կրքերը չեն հանդարտվում. վարչական ղեկավարը կալանավորվել է, տուժողների հայրը նոր մանրամասներ է պատմում

23/06/2025 schedule20:00

Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը անդրադարձել էր Տաթև համայնքի վարչական ղեկավարի՝ Գոռ Մինասյանի ձերբակալությանն ու համայնքում տեղի ունեցած դեպքին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Մարի Թևոսյանը ներկայացրել էր կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետը:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել տուժողների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, և ներկայացրել նաև իրենց դիրքորոշումը:

Նշենք, որ Վարուժան Մարտիրոսյանը Մարո և Կարո Մարտիրոսյանների հայրն է, որոնց ծեծի ենթարկելու համար մեղադրվում է Գոռ Մինասյանը։

Ըստ Մարտիրոսյանի՝ իրականում իրենց և Մինասյանի միջև սկսված հակասության հիմնական պատճառը համայնքում իրենց պատկանող հողամասն ու դրա վրա կառուցված ռեստորանային բիզնեսն է։ Մարտիրոսյանի պնդմամբ՝ Մինասյանը նպատակ ունի իրենց զրկել այդ բիզնեսից, և ինքը տեր կանգնել դրան։ Պնդումները, թե կատարվածը քաղաքական հողի վրա են, վերջինս հերքում է:

Իսկ թե ինչ է տեղի ունեցել հունիսի 17-ին, նա մանրամասնում է. «Իմ աղջիկը առավոտյան աշխատանքի գնալուց է եղել, երբ համայնքի ղեկավարը մեքենայով քշել է իր դիմաց ու հարվածել, հարվածել է թե՛ կողքից, թե՛ դիմացից, հետևի մասից։ Հետո իր մեքենայից իջել է, քարը վերցրել է, պատկերացրել է, որ աղջիկս մեքենայի դուռը ներսից փակել է, քարով հարվածել վարորդի մեքենայի ապակուն, տեսել է, որ ապակին չի կոտրվում, դուռը բացել է, սկսել բռունցքով հարվածել աղջկաս»:

Մարտիրոսյանը կատարվածը համարում է մարդասպանության փորձ։

«Մի խոսքով՝ սկսել է երեխային խփել, արյունլվա արել, երեխան մի կերպ մեքենայից դուրս է եկել, նա էլ երեխայի հեռախոսն է վերցրել մեքենայից ու մինչ օրս չի տվել։ Երեխան մտել է գյուղի տներից մեկը, իր փրկության համար դռան հետևից փայտ է դրել, որ դուռը փակվի։ Գոռ Մինասյանը իր մարդկանցից մեկին հանձնարարել է, որ ներս մտնի խփի աղջկաս (դա իր գործելաոճն է), այդ տանտերը տեսել է, որ այդ մեկը մտնում է իր դարպասից ներս, սկսել է գոռգոռալ, թե ով ես, ինչու ես ներս մտնում, բայց տվյալ անձը մտել է ներս, հարձակվել աղջկաս վրա, սկսել է ոտքերով հարվածել, աղջիկս կարողացել է իրեն պահի, մինչև այդ տան կինը կարողացել է տնից դուրս հանել այդ անձին»,- պատմում է նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ կատարվածից ընդամենը 10 րոպե հետո զանգահարել են իր կնոջն ու ասել՝ երեխայիդ համայնքի ղեկավարը ծեծել է. արյունլվա է։

«Գնացինք հասանք այդ տունը, որտեղ երեխաս էր արյունլվա, մտածեցի՝ գուցե մեքենայի ղեկից, ապակուց է ստացել վնասվածքները, բայց պարզվում է՝ ղեկավարի կողմից բռնության է ենթարկվել։ Աղջկաս հարցրի՝ ինչ է եղել, աղջիկս նայեց դեմքիս շատ երկար, հետո եմ հասկացել, որ չէր կարողանում կենտրոնանալ, որ խոսի, հետո ասաց՝ Գոռն է արել, զանգեցի ոստիկանություն, ամեն ինչ ներկայացրի, պահանջեցի, որ շտապօգնությունը Գորիսից գա աղջկաս տեղափոխի։ Շտապօգնությունը եկավ, տարան Գորիս, Գորիսից էլ տեղափոխել են էրեբունի հիվանդանոց, այնտեղ տեղափոխելուց 30 վայրկյան անց Երևանում ապրող իմ տղան եկել է, որ հասկանանք, թե որտեղ են տեղավորելու երեխային։ Տղայիս վրա էլ հարձակում է եղել Էրեբունի հիվանդանոցի բակում. ես դա ևս որակում եմ սպանության փորձ»,- պատմում է զրուցակիցը:

Վարուժան Մարտիրոսյանի խոսքով՝ իր ընտանիքի նկատմամբ կատարվել է ոտնձգություն. տղային՝ Կարո Մարտիրոսյանին, վերականգնվելու համար ըստ բժիշկների՝ անհրաժեշտ է վեց ամիս, աղջիկը՝ Մարո Մարտիրոսյանը, ենթարկվել է քթի միջնապատի վիրահատության, հիվանդանոցից դուրս է գրվել։

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ երկու ամսով կալանավորվել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3075 դիտում

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան

Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին

Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխան գտնվել է. որտեղ է աղջնակը

«Աբովյան» ՔԿՀ-ի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել. ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և երեխայի պահման խուցը

Կրթվելը նորաձեւ է Մարտունիում. նախաարձակուրդային ամփոփիչ հանդիպումը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել

Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. Էրդողան

Փարիզում մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին. Ալեն Սիմոնյան

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակի որոնումը շարունակվում է

Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները

Ինչ աշխատանքներ են կատարվել անցած շաբաթ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

Ձևավորում ենք ռազմավարություն, որը կդառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ

Փոստանջյանի պնդումներն իրականության հետ աղերս չունեն. ՔԿԾ-ն՝ Լիանա Հարությունյանի վերաբերյալ գրառման մասին

Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջիկ է կորել. 2 ժամ է՝ որոնում են երեխային

Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Վիճաբանություն Բջնիում. «Դեպի ճամբար» ճանապարհահատվածում արնանման հետքեր են հայտնաբերվել

Բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը. Նիկոլ Փաշինյան

Ուղերձը աշակերտներին հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետը մասնակցել է Սևանի երաժշտական դպրոցի բացմանը

Սովորում ենք հաշվել. Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, նոր տեսանյութ է հրապարակել

«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ասֆալտապատում և բարեկարգում է իրականացվում. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև

Անընդունելի է փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածումը և ՄԻՊ բարձաձայնումները լռեցնելու փորձը. ՄԻՊ

Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ

Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ

«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել

Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ