«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ». աջակցություն ուսանողներին․ տեսանյութ

23/06/2025 schedule18:32

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»․ կայացավ «Ապագա» հիմնադրամի կողմից իրականացվող հերթական ծրագիրը, որի նպատակն է միավորել պետական, մասնավոր և քաղաքացիական հատվածների ջանքերը՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու զբաղվածությանը:

Երիտասարդները կարիք ունեն ոչ միայն ստանալ գիտելիք, այլ նաև անցնելու այն ուղին, որը կտանի նրանց դեպի մասնագիտական կայացում․ ճանապարհի հենց այս հատվածն է, որ անվանվել է «մեկ քայլ»։

«Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը նկատեց՝ ծրագիրը ծնվել է պարզ, բայց խոր համոզմունքից, այն է՝ որ երիտասարդները չպետք է միայն ստանան մասնագիտական գիտելիքներ։

Ծրագիրն այսօր արդեն 300 դիմորդ ունի, բացի այդ՝ ևս 70 ուսանողի պատրաստ են ընդգրկել ծրագրում, ասում է Սոլոմոնյանը, դա ի շնորհիվ հիմնադրամի պետական և մասնավոր աջակից գործընկերների է։ Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ առաջին տարին աջակիցները եղել են վեցը, այս տարի արդեն 21 աջակից ունեն։

«Ֆիլիպ մորիս Արմենիան», օրինակ, հիմնադրամի հավատարիմ գործընկերներից է, որն աջակցել ու աջակցում է «Ապագային»։ Ընկերությունն արդեն երկար տարիներ է՝ համագործակցում է «Ապագա» հիմնադրամի հետ, իսկ արձանագրված արդյունքները գոհացնող են։

Ծրագրին պետական ոլորտից միացել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանն նկատեց՝ «Կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնումը «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թ. պետական ծրագրի» կարևոր գերակայություններից է, որն ապահովվում է տարբեր միջոցառումներով։

Ըստ նրա՝ համապարփակ մոտեցման շնորհիվ ուսանողները, ակադեմիական գիտելիքից բացի, հնարավորություն են ունենում զարգացնելու իրենց գիտելիքները, ձեռք բերելու որոշակի փորձառություն տարբեր կազմակերպություններում:   

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից:

Դրա նպատակն է աջակցել 4-րդ կուրսում սովորող ուսանողներին։

Ծրագիրն իրականացվում է մրցակցային սկզբունքով, բաց հայտարարության միջոցով: Դիմորդներն ունեն հնարավորություն դիմելու նախապես քարտեզագրված թափուր աշխատատեղերին, որոնք առաջարկվում են պոտենցիալ գործատուների կողմից։

Միջոցառման ավարտին դասընթացավարներին հանձնվել են շնորհակալագրեր, իսկ նախորդ տարվա ուսանողներին՝ վկայականներ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
542 դիտում

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել

Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան

Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին

Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխան գտնվել է. որտեղ է աղջնակը

«Աբովյան» ՔԿՀ-ի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել. ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և երեխայի պահման խուցը

Կրթվելը նորաձեւ է Մարտունիում. նախաարձակուրդային ամփոփիչ հանդիպումը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել

Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. Էրդողան

Փարիզում մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին. Ալեն Սիմոնյան

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակի որոնումը շարունակվում է

Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները

Ինչ աշխատանքներ են կատարվել անցած շաբաթ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

Ձևավորում ենք ռազմավարություն, որը կդառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ

Փոստանջյանի պնդումներն իրականության հետ աղերս չունեն. ՔԿԾ-ն՝ Լիանա Հարությունյանի վերաբերյալ գրառման մասին

Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջիկ է կորել. 2 ժամ է՝ որոնում են երեխային

Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Վիճաբանություն Բջնիում. «Դեպի ճամբար» ճանապարհահատվածում արնանման հետքեր են հայտնաբերվել

Բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը. Նիկոլ Փաշինյան

Ուղերձը աշակերտներին հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետը մասնակցել է Սևանի երաժշտական դպրոցի բացմանը

Սովորում ենք հաշվել. Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, նոր տեսանյութ է հրապարակել

«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ասֆալտապատում և բարեկարգում է իրականացվում. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև

Անընդունելի է փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածումը և ՄԻՊ բարձաձայնումները լռեցնելու փորձը. ՄԻՊ

Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ

Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա

Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ

«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել

Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ