Երևան
12 °C
Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։
Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։
Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով գործընկերոջը, շնորհավորել է նրան Վրաստանի ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։
Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Գելա Գալաձեի այցը ևս մեկ կարևոր քայլ է գործընկերության ամրապնդման առումով։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող համակարգային բարեփոխումները, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ այս համատեքստում ընդգծելով Վրաստանի փորձի կարևորությունը։
Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության մի շարք, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերի։
Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է։ Նախարար Գալաձեն ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը՝ վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։
Գելա Գալաձեն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ՆԳ նախարարությունն ու նախարարը ունեն իր լիակատար աջակցությունը։ Վրաստանի ՆԳ նախարարը ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կառույցում ընթացող բարեփոխումները։ Գելա Գալաձեն անդրադարձել է նաև Հայաստանի ՆԳ նախարարությունում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի փորձը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։
Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն համագործակցությունը խորացնելու համատեքստում Արփինե Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերն ու արձանագրել, որ պատասխան այցը ևս միտված է հարաբերություններն առավել զարգացնելուն։
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակել են երկկողմ ձևաչափով։
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա
Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն
Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ
Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ
Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին
Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան
Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ
Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան
ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան
Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից
Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է
Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան
ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ
Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին
Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT