Երևան
12 °C
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 23-ին Ինժեներական քաղաքում մասնակցել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը հայտարարելու նպատակով հրավիրված համատեղ մամուլի ասուլիսին․ մրցանակը կստանա «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը՝ դառնալով ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը:
Ինչպես հատնել են նախարարությունից, մամուլի ասուլիսին մասնակցել են ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի Գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Վիվա Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Նախարար Հայրապետյանը, խորհրդանշական համարելով Ինժեներական քաղաքում առաջին պաշտոնական միջոցառման՝ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը հայտարարելու նպատակով հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի անցկացումը, նշել է, որ սա մի կարևոր միջոցառում է, որով ՀՀ կառավարությունը, տեխնոլոգիական համայնքն ու միջոցառման հովանավորները համախմբվել են գնահատելու իրական տեխնոլոգիական հսկաների ունեցած մեծ ավանդը:
«Սա նաև հնարավորություն է տալիս հենց մրցանակակիրներին այցելել Հայաստան՝ ավելի լավ ճանաչելու, հասկանալու և զգալու Հայաստանն իր տեխնոլոգիական մեծ ներուժով, տեխնոլոգիական ավանդույթներով, գիտելիքներով և կարողություններով, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում»,- նշել է Հայրապետյանը:
«Վիվա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն իր հերթին նշել է, որ «Վիվա»-ն իր հիմնադրման օրվանից թվային տեխնոլոգիաների և նորարարությունների կողքին է, և պատահական չէ, որ հիմնադրման օրվանից ընկերությունն այս մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է։ «Այս տարի մեծ ուրախությամբ պատրաստվում ենք ընդունել Վինսենթ Ռոշին, որի շնորհիվ տեխնոլոգիական առաջատար «Analog Devices» ընկերությունը հասավ նոր մակարդակի։ Վստահ ենք, որ նրա այցը Հայաստան կարևոր ոգեշնչման աղբյուր կդառնա արագ փոփոխվող աշխարհում իրենց հմտություններն ու գաղափարները զարգացնել ցանկացող երիտասարդ մասնագետների համար, իսկ մեր համատեղ ջանքերը կօգնեն ստեղծել դինամիկ էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասել է Արմեն Ավետիսյանը։
Մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, անդրադառնալով մրցանակի շնորհման պատմությանը, ընդգծել է, որ 15 տարի առաջ «Սինոփսիս»-ի կողմից Համաշխարհային մրցանակի նախաձեռնումը նպատակաուղղված էր նպաստելու Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը: «Այս մրցանակը նաև բիզնեսի և պետության համագործակցության հաջողված օրինակ է, որն օգնում է Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող հաբի դիրքավորմանը, ու որ, ամենակարևորն է, նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական հզորացմանն ու անկախացմանը»,- նշել է Հովիկ Մուսայելյանը:
Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցն է «Սինոփսիս» ընկերությունը։
Մրցանակաբաշխությանն աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ՏՀՏ Գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
Վինսենթ Ռոշը «Analog Devices Inc.» (ADI) գլխավոր գործադիր տնօրենն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ընկերությունը բարձր արդյունավետությամբ կիսահաղորդիչների առաջատար մատակարար է և անգերազանցելի ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Ռոշը ընդլայնել է բարձր արդյունավետության անալոգային լուծումների ոլորտում ընկերության առաջատար դիրքը կիրառական նորարարության, հաճախորդակենտրոնության և գործառնական գերազանցության նկատմամբ իր նվիրվածության միջոցով։
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին
Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխան գտնվել է. որտեղ է աղջնակը
«Աբովյան» ՔԿՀ-ի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել. ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և երեխայի պահման խուցը
Կրթվելը նորաձեւ է Մարտունիում. նախաարձակուրդային ամփոփիչ հանդիպումը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել
Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. Էրդողան
Փարիզում մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին. Ալեն Սիմոնյան
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակի որոնումը շարունակվում է
Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները
Ինչ աշխատանքներ են կատարվել անցած շաբաթ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը
Ձևավորում ենք ռազմավարություն, որը կդառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ
Փոստանջյանի պնդումներն իրականության հետ աղերս չունեն. ՔԿԾ-ն՝ Լիանա Հարությունյանի վերաբերյալ գրառման մասին
Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջիկ է կորել. 2 ժամ է՝ որոնում են երեխային
Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Վիճաբանություն Բջնիում. «Դեպի ճամբար» ճանապարհահատվածում արնանման հետքեր են հայտնաբերվել
Բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը. Նիկոլ Փաշինյան
Ուղերձը աշակերտներին հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետը մասնակցել է Սևանի երաժշտական դպրոցի բացմանը
Սովորում ենք հաշվել. Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, նոր տեսանյութ է հրապարակել
«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ասֆալտապատում և բարեկարգում է իրականացվում. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև
Անընդունելի է փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածումը և ՄԻՊ բարձաձայնումները լռեցնելու փորձը. ՄԻՊ
Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ
Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ
«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է
Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT