Երևան
12 °C
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Գլխավոր դատախազը մասնավորապես նշել է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով, հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է և 2010-2015 թվականներին առանց կառուցապատման իրավունքի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության և կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը, 2010 թվականից սկսած, փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:
Սույն վարույթի շրջանակում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:
2024 թվականի հունվարի 5-ին պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով՝ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:
2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
2025 թվականի մարտի 24-ին թիվ 58207825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:
2025 թվականի հունիսի 9-ին թիվ 90152923 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։
Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի թիվս այլնի
- պատասխանատու լինելով Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար,
- Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 927-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով Բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ,
- Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1578-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ և լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել դրա որոշումները և նիստերի արձանագրությունները, պետական մարմիններում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ,
խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպիսի արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին, և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Մասնավորապես խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և նշված մրցույթային հանձնաժողովի բնականոն գործունեությունը, բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է:
Այսպես.
Արծվիկ Մինասյանը
- տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը,
- տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ,
- տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել, և դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել:
Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում խմբային շահերից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկվել թույլ տրված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:
Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաև իրավասու պաշտոնատար անձանց դրսևորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով այլ անձանց մասնակցությամբ միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ:
Մասնավորապես՝
Արծվիկ Մինասյանը, 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի թիվ 25-214-Ն գրությամբ ստանալով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, դրանք ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի քննարկմանը։
Հանձնաժողովը Արծվիկ Մինասյանի նախագահությամբ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած նիստի ընթացքում միաձայն որոշել է Կառավարության տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի քննարկմանն ուղարկել մրցույթի պայմանները և սահմանված կարգով ընթացք տալ վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու հարցին։
Նիստից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին, Արծվիկ Մինասյանը ուղեկցական գրությամբ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է ներկայացրել միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի հավանությանն արժանացած վերոնշյալ 1 միավոր անշարժ գույքի տվյալները և կից փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերում ևս ներառված են եղել հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
2016 թվականի հոկտեմբերի 27-ին տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ համայնքի սահմանում գտնվող նշված հողատարածքը մրցույթի ներկայացնելու մասին հարցը, և որոշվել է հավանություն տալ բնության հատուկ պահպանվող տարածքների մրցույթային հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությանը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով ապահովել մրցույթի թափանցիկությունը։
2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որին ըստ փաստաթղթերի՝ հայտեր և գործարար ծրագրեր են ներկայացրել Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձինք՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանի վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին՝ Բենիամին Ղալեչյանը, և օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայրը՝ Էդգար Գրիգորյանը։
Մրցույթի արդյունքում միջգերատեսչական հանձնաժողովը,
- հիմք ընդունելով կեղծ տեղեկություններ պարունակող վերոհիշյալ փաստաթղթերը,
- նախագծային փաստաթղթերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների բացակայության պայմաններում միաձայն հաղթող է ճանաչել Բենիամին Ղալեչյանին։
««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 16-03 որոշմամբ՝ հավանություն է տրվել ՊՈԱԿ-ի և Բենիամին Ղալեչյանի միջև կնքվող 1․0526 հա չափով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին՝ կառուցապատման վճարի չափ սահմանելով 631.560 ՀՀ դրամ/տարի, իսկ պայմանագրի ժամկետ՝ 25 տարի։
««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բենիամին Սուրենի Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1552 պայմանագիրը, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենիամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում, և վերջինիս տրվել թիվ 22052017-05-0015 վկայականը։
Այսպիսով, Արծվիկ Մինասյանը, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին, և անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և միջգերատեսչական հանձնաժողովի բնականոն գործունեության խաթարմամբ օրենքով սահմանված կարգով չեն արձանագրվել բնության հատուկ պահպանվող տարածքում գտնվող հողամասի ապօրինի զավթումը, դրա վրա շինությունների ինքնակամ կառուցումը, միջոցներ չեն ձեռնարկվել հիշյալ խախտումները վերացնելու, վնասը վերականգնելու, հակաօրինական արարքներ կատարած անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:
Ավելին՝ նշված հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ քողարկվել են ինչպես քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ Սեյրան Օհանյանի կողմից կատարված հակաիրավական գործողությունները, այնպես էլ դրանց նկատմամբ անգործություն ցուցաբերած իրավասու պաշտոնատար անձանց հակաիրավական վարքագիծը, բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն, գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությունը չբացահայտելու, գույքի նկատմամբ իրական իրավունքները և պատկանելիությունը քողարկելու նպատակով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձևակերպվել է Սեյրան Օհանյանի մատնանշած երրորդ անձի իրավունքը՝ ապահովելով նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:
Այսինքն՝ Արծվիկ Մինասյանին վերագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝
Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ ԵՄ՝
Տալ համաձայնություն ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա
Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն
Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ
Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ
Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին
Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան
Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ
Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան
ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան
Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից
Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է
Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան
ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ
Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին
Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT