ՀՀ դատախազը օրինականությունն ապահովելու է, անհարմար իրավիճակում եք հայտնվել․ Վարդապետյանը՝ Խամոյանին

04/07/2025 schedule12:32

Հայաստանի Հանրապետության դատախազը օրինականությունն ապահովելու է ցանկացած իրավիճակում, և ձեր տեղեկատվությունը շատ կիսատ է, այն իրավիճակում, երբ դատախազությունը հայտնաբերում է հանցագործության վերաբերյալ առերևույթ դեպքեր, դրանք ուղարկվում են քննչական մարմիններին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։

Ազգային ժողովի նիստի ընթացքում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ այս մասին ասաց Գլխավոր դատախազը։

Խամոյանը, նշենք, տվեց հետևյալ հարցը․ «Կարո՞ղ եք ինձ հիշեցնել, թե ե՞րբ է Արծվիկ Մինասյանը նշանակվել նախարար, և ե՞րբ է ենթադրյալ ապօրինի փաթեթը մուտք արվել նախարարություն։ Դուք Ձեր խոսքի ընթացքում և հարցին պատասխանելու ժամանակ ամբողջությամբ մեջբերում էիք Արծվիկ Մինասյանի ցուցմունքը։ Կարող եք հիշեցնել՝ ե՞րբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել, կա՞ն արդյոք այդ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ այլ ցուցմունքներ, կարող եք ասել՝ ի՞նչ ցուցմունքների մասին է խոսքը»։

Գլխավոր դատախազը պատասխանեց. «Կխնդրեմ ձեր իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանցից լրացուցիչ ճշտել, որ հաջորդ անգամ ձեզ անհարմար վիճակում չդնեն. հաղորդումը տարբերվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու տարբերակով լրատվամիջոցներին ուղարկված, այդ թվում՝ ընդդիմադիր լրատվամիջոցներին, հրապարակումներից։

Արծվիկ Մինասյանը զբաղեցրել է նախարարի պաշտոնը 2016 թվականից մինչև 2018 թվականը։ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ստացել է Աշոտ Գնդոյանի գրությունը, դրանից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին, Մինասյանի նախագահությամբ կայացել է նիստ, և միանձնյա որոշվել է Կառավարություն ներկայացնել փաթեթ, 2016 թվականի հոկտեմբերի վեցին գրությունն ուղարկվել է, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին ստացվել է պատասխան նախարարական կոմիտեից, և Կառավարությունից հավանություն տրվել մրցույթի անցկացման համար։ Մինասյանին հստակ հանձնարարություն է եղել ապահովել մրցույթի թափանցիկությունը, անցկացվել է մրցույթ, ներկայացվել է երկու անձի հայտ, երկուսն էլ փոխկապակցված են Օհանյանի հետ»։

Դատելով միջնորդագրից՝ Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել նույն գործի շրջանակներում, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն:

Սեյրան Օհանյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես՝ Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։

Ըստ գլխավոր դատախազության՝ Սեյրան Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար և այլ անձանց ներգրավմամբ կազմակերպել և ապահովել է հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը, որի ընթացքում նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացրել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1461 դիտում

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա

Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա

Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն

Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ

Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ

Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին

Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան

Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար

Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին

2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ

Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան

ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է

Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ

Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան

ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ

Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին

Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները

Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին