Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան

04/07/2025 schedule15:55

«Ակնհայտ է, որ Բագրատ Գալստանյանն արդեն չէր կարողանում միտինգ կազմակերպել, և դա փաստ է: Հիմա ասում են, որ դա միտինգի կազմակերպում է, այլ ոչ թե ահաբեկչություն»:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ակնհայտ է լինելու, որ եթե դուք կարդաք այդ 77-էջանոց տեքստը, կտեսնեք, որ խոսքը միտինգի մասին չէ: Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ում միտինգ կազմակերպելու, մարդկանց հրավիրելու, կազմակերպչական գործ անելու համար երբևէ որևիցե մեկը մտահոգություն ունեցե՞լ է»,- նշել է Սիմոնյանը:

Նա հավելել է, որ Գալստանյանն ու մյուսները խճճվել են սեփական ստերի մեջ, անգամ հայտարարում են, թե ձայնագրությունները մոնտաժված են:

«Հիմա ինչ հնարավոր է, իրենք ասելու են, բայց այսօրվա տեխնիկական միջոցներով շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյոք դա արհեստական բանականությա՞մբ է ստեղծված, թե՞ ոչ, արդյոք այդ ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելո՞ւ համար են»,- նշել է Սիմոնյանը և հավելել, որ Գալստանյանը և ընդդիմությունն այլևս սպառել էին որևէ քաղաքական գործընթաց փողոցում գեներացնելու հնարավորությունը:

«Ուզում եմ հասկանալ՝ այն սարկավագը, որն ասում է՝ ուզում եմ Նիկոլին սպանեմ, Ալենին սպանեմ, Արարատին սպանեմ, նա՞ էր կազմակերպիչը քաղաքական, թե՞ այն մնացած մարդիկ էին, որոնք այսօր որպես մեղադրյալ են անցնում, ո՞ւր են քաղաքական գործիչները, քաղաքական այն միավորները, որ քաղաքական գործը պետք է ասեին, քաղաքական գործընթացը կազմակերպեին:

Հասկացանք, ձեզ թույլ եք տալիս ասելու՝ էս ժողովուրդը խոր անասուն է, բայց մարդիկ կարդալ էլ գիտեն, գրել էլ գիտեն: Ես էլ եմ պայքարել, բայց մենք ո՛չ շշեր ենք ունեցել, ո՛չ պայթուցիկ ու զենք ենք ունեցել»,- հավելել է խորհրդարանի խոսնակը:

Սիմոնյանը հարց է ուղղել, թե որևիցե մեկը լսե՞լ է հստակ բացատրություն այն նախադասության՝ ինչ է նշանակում «երկու հոգի պատի տակ գյուլլում ես, ընտանիքներին էլ փոխհատուցում տալիս, իրենք էլ դրա վրա ուրախանում են»: 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե լուրեր են եղել, որ խոսքը թմրամոլներին է վերաբերել, Սիմոնյանը հակադարձել է. 

«Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին: Ոչ ոք դրա իրավունքը չունի, առավել ևս Բագրատը կամ որևիցե մի կերպար: Բա իրենց մոտ ինչի՞ էր թմրամիջոց հայտնաբերվել»: 

Հիշեցնենք՝ այս վարկածը Քննչական կոմիտեն պաշտոնապես հերքել է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
691 դիտում

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա

Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա

Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն

Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ

Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ

Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին

Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան

Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար

Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին

2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ

Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան

ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է

Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ

Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան

ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ

Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին

Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները

Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին