Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել են ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.ՈՒ.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Տ.ՈՒ.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ ազատության մեջ գտնվող Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տ.ՈՒ.-ի փաստաբան Ռ.Ե.-ն հավաք էր կազմակերպել՝ ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ ներկայացնելով, թե իբր Տ.ՈՒ.-ն հանիրավի էր կասկածվում ավազակային հարձակում կատարելու համար»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ Տ.ՈՒ.-ն ԼՂ-ից տեղահանված Տիգրան Ուլուբաբյանն է, որը ավելի վաղ պնդել էր, որ ոստիկանությունում իրեն խոշտանգել են և կեղծ մեղադրանքներ են վերագրում: Ընդդիմադիր պատգամավորները և լրատվամիջոցները մեծ աղմուկ էին բարձրացրել նրա հետ կապված՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե Ուլուբաբյանը թիրախավորվում է, քանի որ արցախցի է:
Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով այս դեպքին, ասել էր.
«Խոսքը ԼՂ-ից տեղահանված մեր մեկ այլ հայրենակցի վրա ավազակային հարձակման մասին է. տանը եղել են կին և անչափահաս երեխաներ, կատարվել է ոսկյա իրերի հափշտակություն, և ես հետամուտ եմ լինելու, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր տվյալ հայրենակցի նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտվի, և բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության։ Ենթադրյալ տուժողի խոսքերով՝ իրեն 8 հոգով ինտենսիվ ծեծի են ենթարկել, այս հարցի քննությունը ևս քննությունը պիտի տա, բայց պիտի նշեմ, որ դատաբժշկական փորձաքննություն եղել է»։
Նախարարի խոսքով՝ Ուլուբաբյանի հայտարարած իր նկատմամբ կատարված գործողությունները փորձագետները չէին հաստատել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա
Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն
Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ
Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ
Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին
Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան
Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ
Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան
ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան
Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից
Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է
Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան
ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ
Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին
Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT