Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 4-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մասնակցել է Tech Week 2025 տեխնոլոգիական միջոցառման բացման արարողությանը և հանդես եկել բացման խոսքով:
Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որոնց ջանքերի շնորհիվ Վանաձորը Tech Week 2025-ի երեք օրերի ընթացքում կվերածվի տեխնոլոգիական մայրաքաղաքի:
«Սա իսկապես կարևոր ձեռքբերում է Վանաձորի համար, և այսօրինակ միջոցառումները պետք է ավելի ու ավելի հաճախ անցկացվեն այս հրաշալի քաղաքում։ Սա մի միջոցառում է, որի արդյունքները բոլորս պարտավոր ենք առավելագույնս կապիտալիզացնել և Վանաձորը ժամանակի ընթացքում դարձնել տեխնոլոգիական կլաստեր։ Վանաձորը Հայաստանի այն մի քանի քաղաքներից մեկն է, որն ունի այդ ներուժը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։
Այնուհետև նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել պանելային քննարկում «Մարզում զարգանալու տեղ չունենալը որպես համակարգային խնդիր. պետության և բիզնեսի իրական քայլերը՝ ՏՏ թվային ներուժը համայնքներում պահելու, զարգացնելու ուղղությամբ» թեմայով, որի ընթացքում նախարար Հայրապետյանն անդրադարձել է բոլոր առումներով ամենամեծ մարտահրավերին՝ մարդկային կապիտալի սահմանափակ ռեսուրսների թեմային՝ ընդգծելով այն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև մարզերում տեխնոլոգիաների զարգացման կարևորության թեմային:
«Մարզերում թաքնված, չբացահատված մի հարստություն կա, որը դեռևս լուռ է, բայց այն կա։ Հետևաբար պետության և մասնավոր հատվածի գերխնդիրն է գտնել տաղանդներին, բացահայտել, կատարել թիրախային ներդրումներ և նրանց ներգրավել այս գործընթացների մեջ»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ մարզերը տեխնոլոգիական զարգացման տեսլականի առանցքում են։
Tech Week 2025-ի շրջանակներում տրվել է նաև Layerswap ընկերության կողմից կազմակերպված ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնի մեկնարկը, որի շրջանակում 3-5 անդամներից բաղկացած թիմերը 48 ժամվա ընթացքում տեղում կփորձեն կյանքի կոչել նորարարական իրենց գաղափարները։
Հաքաթոնի մասնակիցներին ողջունել, բարի երթ և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
«Ոգևորիչ է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ տարիներ շարունակ կազմակերպվել է Ինժեներական շաբաթը։ Ինձ համար շատ տպավորիչ է տեսնել վառվող աչքերով այսքան շատ երիտասարդներ, պատրաստ դեպի պայքար։ Հաքաթոնները հետաքրքիր հարթակ են ստեղծում համագործակցելու և պայքարելու, ինչպես նաև տեսական գիտելիքները պրակտիկ կիրառելու առումով»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը, կարևորել նման միջոցառումների անցկացումը մարզերում, դրանց ընդլայնումը դեպի Հայաստանի այլ մարզեր ևս։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, խոսել է հաքաթոնների մասնակցությանն ունեցած իր փորձից, կարևորել նման միջոցառումների անցկացումը, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և հաջողություն մաղթել մասնակիցներին։
Tech Week2025-ի շրջանակներում կանցկացվի նաև Wings գաղափարների մրցույթ՝ ի նպաստ Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Մրցույթն ուղղված է տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական թիմերին՝ տեխնոլոգիաներից մինչև ագրոբիզնես ու տուրիզմ։
Առաջին փուլում ընտրվելու են 7 թիմեր, որոնք մենթորների աջակցությամբ կնախապատրաստեն իրենց նախագծերը։
Tech Week2025-ի շրջանակում կայանալիք աշխատարաններին ավելի քան 300 մասնակից է գրանցվել։
Tech Week 2025-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որը հուլիսի 4-6-ը Վանաձորը կհյուրընկալի հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին, կմիավորի ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։
Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես կգա ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա
Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն
Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ
Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ
Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին
Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան
Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ
Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան
ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան
Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից
Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի
Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է
Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան
ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ
Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին
Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT