Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ

05/07/2025 schedule13:38

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշների օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ:

11.jpg (1.65 MB)

1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, իրավական համակարգի կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հենքը։

Այս երեք տասնամյակի ընթացքում Սահմանադրությունը անցել է բազմապիսի փորձությունների միջով՝ ներառյալ քաղաքական ճգնաժամեր, անվտանգային մարտահրավերներ, ինչպես նաև հասարակական կյանքի վերափոխումների փուլեր։ Բայց ամենակարևորը՝ այս ընթացքն ամրապնդեց մի կարևոր իրողություն. լավ կամ վատ Սահմանադրություններ չեն լինում։ Լինում են Սահմանադրություններ, որոնք կա՛մ հարգվում ու պահպանվում են, կա՛մ ոտնահարվում։

12.jpg (1.40 MB)

Սահմանադրությունը կարող է ուժեղ լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակ է երկրի քաղաքական մշակույթի, հասարակական կենսագործունեության, պատմական հիշողության, ավանդույթների ու ժողովրդական մտածողության հետ։ Օրենքների և նորմերի ամենախորքային արժեքը սկսում է կենսունակ դառնալ միայն այն ժամանակ, երբ դրանք կրում են հասարակության իրական պատկերացումները արժանապատիվ և ազատ կյանքի մասին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իրական ուժը ամրագրված է նրա անփոփոխ հոդվածներում, որոնք հստակ արտահայտում են մեր հանրային համախոհությունը այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ՝ անկախ, ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն:

14.jpg (1.52 MB)

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է։ Ժողովրդավարությունը և իրավունքը ոչ թե հակադրվող, այլ միմյանցից ծնվող ու միմյանց լրացնող ելակետեր են։ Իրավունքը դառնում է կենսունակ ու առաջնային արժեք այն երկրներում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները ամուր են, իսկ ժողովրդավարական պետությունը՝ կառուցված իրավունքի գերակայության հիմքի վրա։ Առողջ պետական կառույցն անկարելի է պատկերացնել առանց այդ փոխլրացվող հիմքերի։ Իսկ հենց այդպիսի պետություն կառուցելու նպատակով է գրված և գոյություն ունի Սահմանադրությունը։

Միևնույն ժամանակ Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այդ կարողությունն է, որ թույլ է տալիս պահպանել Սահմանադրության շարունակականությունը առանց կորցնելու դրա հիմնարար արժեքները։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր հոբելյանի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն, իրավական պաշտպանվածություն և գիտակցված քաղաքացիություն, որը կլինի մեր Սահմանադրության կենսունակության գլխավոր երաշխավորը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
513 դիտում

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա

Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա

Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն

Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ

Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ

Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին

Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան

Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար

Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին

2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ

Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան

ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է

Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ

Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան

ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ

Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին

Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները

Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին