Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:
Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:
Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը և ՍԴ նախագահը:
Վարչապետը, շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա և 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, թե ինչպես է Սահմանադրության թեման վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում խաչվել Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս պարզվել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել և ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը, որովհետև այդ թեմաներն ուղիղ առնչվում և խաչվում են իրար հետ:
«Դա կապված է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կարգախոսի հետ, իսկ այս կարգախոսը կապված է մեր ժողովրդի 500 տարվա պատմության հետ: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում Սահմանադրության օրվա առիթով: 500 տարի անընդմեջ սիրելով հայրենիքը, երբեմն նույնիսկ ատելով պետությունը՝ հնարավո՞ր է արդյոք, որ մեր քաղաքացիական ենթագիտակցությունը չի հաղթահարել՝ հայրենիքը սիրելով պետությանը դիմադրելու այդ ենթագիտակցությունը: Քննարկումներում համոզվել եմ նրանում, որ պետության նկատմամբ դիմադրությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, և մենք խնդիր ունենք այն հաղթահարելու»,- ասել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ընկալմամբ՝ վերջին 35 տարում Հայաստանում հաստատված իրավակարգը ՀՀ ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել որպես համակեցության կանոն, այլ կրկին ուրիշ մարդիկ առանց իրենց մասնակցության:
«Սահմանադրությունը, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-Կառավարություն, և ընդհանրապես երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն՝ ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ մեր Սահմանադրությունը, մեր իրավակարգը, այո, ձևակերպված է լուրջ մասնագետների կողմից, բայց այն, ինչը պետք է տեղի ունենար ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, իրականում տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև այսօր մարդիկ ընկալում են հայրենիքը՝ որպես պետությանը դիմադրելու պլատֆորմ, հարթակ: Նրանք չեն զգում, որ իրենց կամարտահայտմամբ է ձևավորվել կյանքի այն կանոնը, որն այսօր գործում է ՀՀ-ում:
«Իրավակարգի ձևավորման սահմանադիրը ժողովուրդն է: Ինչպիսի ոսկեղենիկ Սահմանադրություն էլ գրենք, եթե իրավակարգի Աստծո՝ ժողովրդի հպումն ազատ կամարտահայտման, հանրաքվեի աներկբա, անառարկելի արդյունքներով այդ հպումը տեղի չի ունեցել, հայրենիքը շարունակելու է մեզանում ընկալվել որպես պետությանը դիմադրելու հարթակ: Եվ ո՞րն է լուծումը. լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է:
«Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության՝ մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՛, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»:
ՀՀ-ԱՄԷ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. վարչապետ. տեսանյութ
Եթե լիներ արշավ Եկեղեցու դեմ, կտեսնեինք վանքերի փակում, ծիսակատարությունների խոչընդոտում. Բլեյան. տեսանյութ
Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին
Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր
ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Երևանյան կրկես»-ի
Փարիզում ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը
Կայացել են ավելի քան 23,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ
Ժամանակն է գնալու. Հունգարիայի վարչապետը Ուրսուլա ֆոն դեր Լայենին կոչ է արել հրաժարական տալ
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիություն ստացածների երդմնակալությունը
Բարձրացել է աթոռին, բացել պատուհանը և ընկել. Երևանի մանկապարտեզներից մեկից 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
Հերթով խուրդում են իրենց ունեցած մարդկանց, ամեն օր նոր ուժ են ստեղծում և մաշում մինչև քոքը. Խաչատրյան
ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հռոմի պապն ընդունել է Զելենսկիին. ինչ է առաջարկել Լևոն 14-րդը Ուկրաինայի նախագահին
ԱՍՀ նախարարը հետևել է «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել շահառուների հետ
Ալիևն ու ԱՄԷ նախագահը համաձայնագիր են ստորագրել
«MeatFood»-ի «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ի խմբաքանակը շուկայից հետկանչի և ոչնչացնելու կարգադրագիր է տրվել
Քննարկվել են հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակն ու դրանց արդյունավետությունը
Թուրքիայից գրանցված օգտատերերին վիրավորական գրություններ են ուղարկվել. հետաքննություն է սկսվել Grok-ի դեմ
Կթվայնացվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները
«PREPA RUN»-ի ընթացքում Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
Արթուր Սարգսյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է միջնորդությունը
Հայագիտության զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է. Անդրեասյանը՝ Յասմին Դում-Թրագուտին
Վեդիում ավտոմեքենա և էլեկտրական հեծանիվ են այրվել
Իրականացվել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք. 40 մլն դրամի վնասը վերականգնվել է
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ. նախատեսված է հանդիպում նախագահի հետ. լուսանկարներ
Մեկնարկեց աշխատանքային այցս Արաբական Միացյալ Էմիրություններ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դա նշվել է որոշակի պատճառով. Պետդեպը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ Ռուբիոյի հայտարարության մասին
Ծագող հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով. Մոսկվան կապի մեջ է Բաքվի հետ. Զախարովա
Նոր նշանակում դատախազությունում
2025-ի 1-ին կիսամյակում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրվարույթի ընթացք. խորհրդակցություն Տավուշում
Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեք
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. դատախազության հայցը բավարարվել է
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա
«Դո՛ւրս հանեք թույնը մեր եթերից»․ ակցիա ընդդեմ ռուսական ալիքների հեռարձակմանը Հայաստանի հանրային եթերում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT