Երևան
12 °C
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։
Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության արժեհամակարգի ստեղծումը։
Մեր երեխաների, ասել է թե՝ հանրության կորիզի քաղաքացիական գիտակցությունը, պետականության հանդեպ հարգանքը և հասարակության հանդեպ պատասխանատվության զգացումը մեծապես կախված են հենց ձեզնից։
Կարելի է ասել՝ ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան։
Լիովին գիտակցում եմ նաև ձեր առաքելության դժվարությունները։ Հաճախ ձեզ վիճակվում է ոչ միայն կրթել, այլև դիմակայել դժվարությունների, երբ տարբեր ազդեցություններ կամ նույնիսկ համակարգային որոշ գործելակերպեր փորձում են շեղել ուսուցչին իր հիմնական առաքելությունից։
Ձեր ուժն ու համբերությունը հենց այստեղ են արժևորվում․ կարողանալ հավատարիմ մնալ կրթությանը, պահպանել արժանապատվությունը և շարունակել սերունդներին փոխանցել այն, ինչի վրա կառուցվում է մեր երկրի ապագան։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ նվիրումի ու տոկունության համար։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն։
Թող ձեր աշխատանքը պսակվի հաջողությամբ, իսկ ձեր սաները դառնան գիտակից, ազատամիտ ու արժանապատիվ քաղաքացիներ՝ ամրապնդելով մեր պետականության հիմքերը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մառախուղ է
Վարչապետը հերթական առավոտյան ողջույններն է փոխանցել քաղաքացիներին. տեսանյութ
Հրազդանի քաղաքապետարանը միլիոնների պարտք ուներ ավելի ու գրիչի համար, սենյակում՝ 1,5 միլիոնանոց աթոռներ, խմիչք
Թորոսյանն այցելել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», ծանոթացել սպասվող աշխատանքներին
Դսեղից Աթան տանող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար
Նեպալի մեր գործընկերներին հրավիրել եմ Հայաստան՝ շարունակելու երկկողմ քննարկումները. Համբարձում Մաթևոսյան
Դարձրին ազգի դավաճան, որ գնացել եմ պատարագի. Նիկոլ Փաշինյանն անկեղծ է իր ժողովրդի հետ. Մհեր Արմենիա. տեսանյութ
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին. լուսանկարներ
ԱՄՆ Պետդեպի պատվիրակության հետ Վրաստանում քննարկվել է Թբիլիսիի դիրքորոշումը «Թրամփի ուղու» վերաբերյալ
Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. Արփինե Սարգսյան
Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ վարչության փոխնախագահներ
Հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը
Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Արշակն ուզում է կարգը թողնել, վեհափառն ընդդիմանում է. եպիսկոպոսների ձեռամբ Գարեգին Բ-ն կհեռանա. տեսանյութ
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար
ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ
Հայաստանը շրջադարձային փուլում է. ԲՏԱ նախարար
Կայքերի հասանելիության հետ կապված խնդիրներ առաջացնող տեխնիկական խնդիրը լուծվել է. Cloudflare
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում. Ֆիդան
Ողբերգական ավտովթար-հրդեհ Արմավիրի մարզում. մեքենան բաժանվել է մասերի. կան զոհ և վիրավորներ
Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսը՝ ձերբակալվել
Պապիկյանը մասնակցել է Dubai Airshow 2025 միջազգային ցուցահանդեսի բացմանը, ներկա եղել օդային ցուցադրությանը
Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի
ՀԷՑ-ը լիցենզիայի գործողության դադարեցումից հետո պարտավոր է կատարել բոլոր, նաև ֆինանսական պարտավորությունները
Վարչապետն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց. քննարկվել է Վարդենիսում նման նախագծի հնարավորությունը
Ամիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական
Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Ամիօ բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար
ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ը և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ը համադրելի են. հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարն ու Գրոնոն
Խաղաղության խորհրդի կազմը շուտով կհայտարարվի. ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում Թրամփի խաղաղության ծրագիրը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. ինչ է քննարկվել
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Վաղարշապատի ընտրական դասը. վարչապետն ասել է՝ ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց. տեսանյութ
Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը
«Հանրապետություն» կուսակցությունը վերահաշվարկի պահանջ է ներկայացրել ԿԸՀ
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT