Երևան
12 °C
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ հոկտեմբերի 4-ին վրացական ընդդիմությունը փորձել է Թբիլիսիում «Մայդան» անցկացնել ՏԻՄ ընտրությունների օրը։
«Երեկվա գործընթացների, կառավարությունը տապալելու փորձի վերաբերյալ կասեմ, որ այդ փորձը ձախողվեց։ Վերջին չորս տարիների ընթացքում մենք արդեն տեսել ենք «Մայդան» կազմակերպելու հինգ փորձ մեր երկրում։ Վերջին չորս տարիների ընթացքում «նացիստները» (ընդհանրացված տերմին ընդդիմության համար, որը հիմնված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անվանման վրա) արդեն հինգ անգամ փորձել են տապալել կառավարությունը և կազմակերպել «Մայդան»,- ասել է կառավարության ղեկավարը ճեպազրույցի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը, որի ստորաբաժանումները «ամենաբարձր մակարդակով, ամենաբարձր չափանիշներին համապատասխան մանրակրկիտ հատուկ գործողություն են իրականացրել»՝ կառավարությունը տապալելու փորձը կանխելու համար։
Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաք։ Դրա կազմակերպիչներից մեկը՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, բեմից կոչ է արել «գրավել նախագահական պալատի դարպասները», որից հետո որոշ ցուցարարներ ուղղվել են մոտակա նախագահական նստավայր։
Ցուցարարները քանդել են արգելապատնեշները, սակայն նրանց հետ է մղել հատուկ նշանակության ոստիկանությունը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Ինչպես հայտնել ենք, Վրաստանի 5 խոշոր քաղաքում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները, ձերբակալվել են ընդդիմության առաջնորդներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցի ԵԽԽՎ Բյուրոյի նիստին
Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ պատարագին. վարչապետ
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մառախուղ է
Վարչապետը հերթական առավոտյան ողջույններն է փոխանցել քաղաքացիներին. տեսանյութ
Հրազդանի քաղաքապետարանը միլիոնների պարտք ուներ ավելի ու գրիչի համար, սենյակում՝ 1,5 միլիոնանոց աթոռներ, խմիչք
Թորոսյանն այցելել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», ծանոթացել սպասվող աշխատանքներին
Դսեղից Աթան տանող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար
Նեպալի մեր գործընկերներին հրավիրել եմ Հայաստան՝ շարունակելու երկկողմ քննարկումները. Համբարձում Մաթևոսյան
Դարձրին ազգի դավաճան, որ գնացել եմ պատարագի. Նիկոլ Փաշինյանն անկեղծ է իր ժողովրդի հետ. Մհեր Արմենիա. տեսանյութ
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին. լուսանկարներ
ԱՄՆ Պետդեպի պատվիրակության հետ Վրաստանում քննարկվել է Թբիլիսիի դիրքորոշումը «Թրամփի ուղու» վերաբերյալ
Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. Արփինե Սարգսյան
Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ վարչության փոխնախագահներ
Հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը
Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Արշակն ուզում է կարգը թողնել, վեհափառն ընդդիմանում է. եպիսկոպոսների ձեռամբ Գարեգին Բ-ն կհեռանա. տեսանյութ
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար
ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ
Հայաստանը շրջադարձային փուլում է. ԲՏԱ նախարար
Կայքերի հասանելիության հետ կապված խնդիրներ առաջացնող տեխնիկական խնդիրը լուծվել է. Cloudflare
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում. Ֆիդան
Ողբերգական ավտովթար-հրդեհ Արմավիրի մարզում. մեքենան բաժանվել է մասերի. կան զոհ և վիրավորներ
Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսը՝ ձերբակալվել
Պապիկյանը մասնակցել է Dubai Airshow 2025 միջազգային ցուցահանդեսի բացմանը, ներկա եղել օդային ցուցադրությանը
Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի
ՀԷՑ-ը լիցենզիայի գործողության դադարեցումից հետո պարտավոր է կատարել բոլոր, նաև ֆինանսական պարտավորությունները
Վարչապետն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց. քննարկվել է Վարդենիսում նման նախագծի հնարավորությունը
Ամիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական
Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Ամիօ բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար
ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ը և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ը համադրելի են. հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարն ու Գրոնոն
Խաղաղության խորհրդի կազմը շուտով կհայտարարվի. ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում Թրամփի խաղաղության ծրագիրը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. ինչ է քննարկվել
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Վաղարշապատի ընտրական դասը. վարչապետն ասել է՝ ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց. տեսանյութ
Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT