Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները և այլ անձինք հափշտակել են 20 մլն 710 հզր դրամ. հայտարարվել է հետախուզում

07/10/2025 schedule18:10

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

«Մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքների կատարման համար ութ անձի փոխանցվել է ընդհանուր 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ութ անձից կազմված խումբը ձևավորվել է Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների կողմից, ինչպես նաև վերջիններս չեն հանդիսացել Մետրոպոլիտենի աշխատակիցներ և նախկինում որևէ առնչություն չեն ունեցել վագոնների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների հետ:

Վերոգրյալի պայմաններում նախկին գլխավոր ինժեները տվյալ անձանց կողմից վագոնների վերանորոգման աշխատանքների չկատարումը քողարկելու նպատակով հավաստիացրել է Մետրոպոլիտենի պատասխանատու կազմին, թե իբրև հիշյալ անձինք հավաքակայան պետք է այցելեն և աշխատանքները կատարեն Մետրոպոլիտենի հիմնական աշխատողների աշխատանքային ժամի ավարտից՝ ժամը 18:00-ից հետո: Մինչդեռ նշված անձինք չեն եկել և որևէ աշխատանք չեն կատարել, սակայն ստացել են ծառայությունների մատուցման հիշյալ պայմանագրով նախատեսված գումարները:

Այսպիսով, Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները, օգտագործելով ՓԲԸ-ում ունեցած իր դիրքն ու հեղինակությունը, ութ անձի հետ նախնական համաձայնությամբ Մետրոպոլիտենից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 20 մլն 710 հզր ՀՀ դրամ գումար:

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), իսկ ութ անձի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը):

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 47 հզր ՀՀ դրամը, իսկ վեց անձանց գույքերի վրա վերջիններիս մեղսագրվող արարքով պատճառված վնասի չափով արգելանք է դրվել:

Վեց անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1632 դիտում

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. ինչ է քննարկվել

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Վաղարշապատի ընտրական դասը. վարչապետն ասել է՝ ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց. տեսանյութ

Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը

«Հանրապետություն» կուսակցությունը վերահաշվարկի պահանջ է ներկայացրել ԿԸՀ

Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով

Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ

Բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել են քաղաքացիներին. մանրամասներ Մարտի 1-ի գործից

Տպավորություն են ուզում ստեղծել, թե «թրքացում է, հավատքի դեմ պայքար». ընթերցողին էշի տեղ են դնում. Հակոբյան

Մինչև տարեվերջ Ոսկեպարի վերականգնված և վերակառուցված եկեղեցին կրկին կընդունի հավատավորներին. Դավիթ Դանիելյան

Ինչով է զբաղված Սաթիկը. դարձել է ռուս բոսյակների քարոզիչը ու ասում է՝ ինչ կա ծախում են թուրքերին. Ղազարյան

«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատում կվերցնի ավագանու մանդատը

Վարդանիկի կլանը փորձում է նույնականացնել մեր հայտնի մարզիկներին լաչառ և գյումրեցիներին լավ հայտնի կանանց հետ

ԶՈՒ-ի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով փոխվել են պարկուճները. մանրամասներ Մարտի 1-ի գործից

Պետք է կարողանանք դասեր քաղել այդ իրադարձությունից. ՄԻՊ-ը՝ Մարտի 1-ին առնչվող քննարկմանը

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթից խաչը հանվել է վերանորոգման համար

Վաղարշապատի գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտի կառավարման գործառույթը վաղուց վերածվել էր ֆիկցիայի, հիմա տեղափոխվում է նոր հիմնարկ

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ հրաձգության ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի՝ Վարդան Ղուկասյանին աջակցելու հայտարարությանը

Ծեծկռտուք մեքենան կայանելու հարցի շուրջ․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով է ստեղծվել

Պայթյունի հետևանքով Վաղարշապատում տուն է փլուզվել. փլատակներից մեկ քաղաքացի է դուրս բերվել

Yandex Go-ն բարձր պահանջարկի ժամերին կհրաժարվի պատվերի մի մասի նկատմամբ ծառայության վարձատրությունից

Դատավարական կարգավիճակ ունի 5 անձ. մանրամասներ «Հաղթանակ» դաշինքի անդամների բնակարանների խուզարկությունից

Քաջարան-Ագարակ հատվածի թունելում կատարվում են ամրանավորման, անվտանգության խորշերի կառուցման և այլ աշխատանքներ

Ավարտվել է Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

Պաշտոնական քաղաքական հայտարարություն չի տարածվել. Ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանին

32 տարի վթարային շենքում սովորելուց հետո Հագվի գյուղի երեխաները կարող են անվտանգ պայմաններում կրթվել. Չախոյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին

ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է Ֆրանսիայի առաջատար ինովացիոն կենտրոն

Ի տարբերություն ընդդիմության՝ մենք քաղաքական թիմով էինք ներկայացված, քողարկված չէինք դաշինքների տակ. Խուդաթյան

Ընդդիմությունը ոչ միայն քաղաքական օրակարգում չէր, այլ նաև հատում էր բարոյականության սահմանը. Խուդաթյան

Մեկ ժամում՝ 12-15 ասուպ. գիշերը կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

Բնության համաշխարհային հիմնադրամը պատրաստակամ է աջակցել Հայաստանին COP17-ի նախագահությունն ապահովելու գործում

Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

Վարչապետը ներկա է գտնվել Երևանի պատմական «Կարմիր կամուրջ» հուշարձանի բացման արարողությանը

Ծանրամարտի ֆեդերացիան արձագանքել է ծանրորդների և մարզիչների՝ Գյումրու քաղաքապետին աջակցելու հայտարարությանը