Երևան
12 °C
«Զանգեզուրի միջա՞նցք» թե՞ Թրամփի ուղի: Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումներին է սոցցանցի իր էջում անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Նախ ասեմ, որ «միջանցք» և «Զանգեզուր» բառերը օգտագործում էին միայն Ալիևը և Էրդողանը, օրերս էլ նրանց միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մոտեցումների և ձևակերպումների նմանությունը պատահակա՞ն է, թե՞ դիտավորյալ, հետևություն չեմ անի: Բայց փաստ է, որ նույնական է։ Երկրորդ նախագահի շրջապատը քանի կար պնդում էր, որ Իլհամ Ալիևը և Էրդողանը ամեն կերպ աջակցում են Փաշինյանին, որպեսզի նորից ընտրվի։
Այսօր էլ պնդում են, որ ինչքան էլ Փաշինյանը խնդրի, աղաչի, ոտքները ընկնի, միևնույն է պատժել են, պատժելու են ու ճանապարհը անվանելու են «Զանգեզուրի միջանցք»...
Կարծում եմ՝ բոլորիս համար էլ օգտակար կլինի, որ ի վերջո, կողմնորոշվեն՝ օգնում են և ուզո՞ւմ են, որ նորից ընտրվի, թե՞ հակադարձում են ու պատժում, որ չընտրվի, որպեսզի վերջապես ռուսների և իրենց երազած նոյեմբերի 9-ի 9-րդ կետին վերադառնան։ Իմիջիայլոց, հարցս հեչ էլ հռետորական չէ...
Ալիևի և Էրդողանի մասով ճիշտ եք, իրենք, իրենց ստորագրածը և Թրամփի առաջ գովերգածը մոռանալով, ճանապարհը անվանում են «Զանգեզուրի միջանցք», ինչը, իհարկե, վատ է, շատ վատ, բայց դուք ի՞նչ եք առաջարկում՝ թուղթ ու գրիչով, լազերային ցուցափայտով ու քարտեզով... Թրամփին զանգել ու բողոքել, թե պատերազմ հայտարարենք դրանց, որ այլևս թուրքական պետությունների ժողովներին մեծ-մեծ չխոսե՞ն...
Ես, օրինակ, առաջարկում եմ, որ գործող իշխանությունը օգոստոսի 8-ի փաստաթղթով նախատեսված, կոնսորցիումային կառավարմամբ հայ-ամերիկյան համատեղ ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը օր առաջ իրականություն դարձնի, ընդամենը... որովհետև Շարմ էլ Շեյխի լողափում նկարվելու նպատակով կանգնեցրած, հոգնած ուղտն էլ համոզված է, որ Թրամփի անունը կրող, հայ-ամերիկյան ընկերության վրա այս տարածաշրջանում հարձակվելու ներուժ որևէ մեկը չունի։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-Հայաստան համատեղ գործընկերությունը Սյունիքում բավականին լուրջ անվտանգության երաշխիք ունի և ի զորու է գոնե այդ հատվածում խաղաղություն ապահովել ու միանշանակ շատ ավելի լուրջ, քան ռուս զինվորն էր Արցախում․ սա է, որ համառորեն չի ուզում տեսնել պարոն Քոչարյանը և այդ պատճառով էլ ասում է, որ մեզ համատեղ ձեռնարկություն պետք չէ, մենք մեր փողով մերը կկառուցենք, որ մերը օտարին չտանք, որպեսզի հետո էլ բացատրի, որ ճանապարհին երաշխավոր է պետք, և դա կարող է լինել միայն Ռուսաստանը, ու հիմնավորի, որ ճիշտ տալու տեղը Ռուսաստանն է, ինչպես նախինում հիմնավորել է Իրանից եկող գազամուղի տալը, Հայկական երկաթուղիների տալը, «Գույք պարտքի դիմացը» ու ընդհանրապես։
Իսկ ասուլիսի գրիչը, քարտեզը, լազերային ցուցափայտը զուտ տպավորության համար էին, բացարձակապես վիրավորելու և հեգնելու նպատակ չունեմ, վերջիվերջո ճանապարհ անցած երկրորդ նախագահ է, և գուցե իր ասելիքը ավելի հիմնավոր դարձնելու համար էր: Ուղղակի համոզված եմ, որ մերը՝ զուտ հայկականը ունենալու կողմնակիցը, մեր ողջ ունեցածը ուրիշին չէր տա՝ սեփական ոչ լեգիտիմ իշխանությունը երկարաձգելու նպատակով։
Հ.Գ. Բարևներս Կոպիրկինին և կիրակնօրյա հանդիպումներ գերադասող Կիրիենկոյին...»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրազդանի քաղաքապետարանը միլիոնների պարտք ուներ ավելի ու գրիչի համար, սենյակում՝ 1,5 միլիոնանոց աթոռներ, խմիչք
Թորոսյանն այցելել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», ծանոթացել սպասվող աշխատանքներին
Դսեղից Աթան տանող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար
Նեպալի մեր գործընկերներին հրավիրել եմ Հայաստան՝ շարունակելու երկկողմ քննարկումները. Համբարձում Մաթևոսյան
Դարձրին ազգի դավաճան, որ գնացել եմ պատարագի. Նիկոլ Փաշինյանն անկեղծ է իր ժողովրդի հետ. Մհեր Արմենիա. տեսանյութ
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին. լուսանկարներ
ԱՄՆ Պետդեպի պատվիրակության հետ Վրաստանում քննարկվել է Թբիլիսիի դիրքորոշումը «Թրամփի ուղու» վերաբերյալ
Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. Արփինե Սարգսյան
Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ վարչության փոխնախագահներ
Հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը
Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Արշակն ուզում է կարգը թողնել, վեհափառն ընդդիմանում է. եպիսկոպոսների ձեռամբ Գարեգին Բ-ն կհեռանա. տեսանյութ
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար
ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ
Հայաստանը շրջադարձային փուլում է. ԲՏԱ նախարար
Կայքերի հասանելիության հետ կապված խնդիրներ առաջացնող տեխնիկական խնդիրը լուծվել է. Cloudflare
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում. Ֆիդան
Ողբերգական ավտովթար-հրդեհ Արմավիրի մարզում. մեքենան բաժանվել է մասերի. կան զոհ և վիրավորներ
Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսը՝ ձերբակալվել
Պապիկյանը մասնակցել է Dubai Airshow 2025 միջազգային ցուցահանդեսի բացմանը, ներկա եղել օդային ցուցադրությանը
Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի
ՀԷՑ-ը լիցենզիայի գործողության դադարեցումից հետո պարտավոր է կատարել բոլոր, նաև ֆինանսական պարտավորությունները
Վարչապետն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց. քննարկվել է Վարդենիսում նման նախագծի հնարավորությունը
Ամիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական
Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Ամիօ բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար
ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ը և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ը համադրելի են. հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարն ու Գրոնոն
Խաղաղության խորհրդի կազմը շուտով կհայտարարվի. ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում Թրամփի խաղաղության ծրագիրը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. ինչ է քննարկվել
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Վաղարշապատի ընտրական դասը. վարչապետն ասել է՝ ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց. տեսանյութ
Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը
«Հանրապետություն» կուսակցությունը վերահաշվարկի պահանջ է ներկայացրել ԿԸՀ
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ
Բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել են քաղաքացիներին. մանրամասներ Մարտի 1-ի գործից
Տպավորություն են ուզում ստեղծել, թե «թրքացում է, հավատքի դեմ պայքար». ընթերցողին էշի տեղ են դնում. Հակոբյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT