Երևան
12 °C
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։
Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:
«Ըստ տեղեկության՝ իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ էր ներկրվելու Հայաստան:
Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, Քննչական կոմիտեի ու Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ:
Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ և 39-ամյա մի օտարերկրացի:
35-ամյա տղամարդու և օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց երեք փաթեթ՝ ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով: Դրանից հինգ կիլոգրամը մեթամֆետամինի, երեք կիլոգրամ 370 գրամը մարիխուանայի նմանվող զանգվածներ էին: Եվ սա դեռ ամբողջը չէր:
Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը՝ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդ:
Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ՝ կատարված խուզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող երկու կիլոգրամ հիսուն գրամ զանգվածով փաթեթ:
Բոլորն էլ կալանավորվեցին:
Հոկտեմբերի 12-ին դարձյալ դատարանի որոշմամբ՝ խուզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած Էջմիածնում գտնվող քոթեջում. հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ափիոնի և 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ
Բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել են քաղաքացիներին. մանրամասներ Մարտի 1-ի գործից
Տպավորություն են ուզում ստեղծել, թե «թրքացում է, հավատքի դեմ պայքար». ընթերցողին էշի տեղ են դնում. Հակոբյան
Մինչև տարեվերջ Ոսկեպարի վերականգնված և վերակառուցված եկեղեցին կրկին կընդունի հավատավորներին. Դավիթ Դանիելյան
Ինչով է զբաղված Սաթիկը. դարձել է ռուս բոսյակների քարոզիչը ու ասում է՝ ինչ կա ծախում են թուրքերին. Ղազարյան
«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատում կվերցնի ավագանու մանդատը
Վարդանիկի կլանը փորձում է նույնականացնել մեր հայտնի մարզիկներին լաչառ և գյումրեցիներին լավ հայտնի կանանց հետ
ԶՈՒ-ի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով փոխվել են պարկուճները. մանրամասներ Մարտի 1-ի գործից
Պետք է կարողանանք դասեր քաղել այդ իրադարձությունից. ՄԻՊ-ը՝ Մարտի 1-ին առնչվող քննարկմանը
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթից խաչը հանվել է վերանորոգման համար
Վաղարշապատի գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հանրային տրանսպորտի կառավարման գործառույթը վաղուց վերածվել էր ֆիկցիայի, հիմա տեղափոխվում է նոր հիմնարկ
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
ՀՀ հրաձգության ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի՝ Վարդան Ղուկասյանին աջակցելու հայտարարությանը
Ծեծկռտուք մեքենան կայանելու հարցի շուրջ․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով է ստեղծվել
Պայթյունի հետևանքով Վաղարշապատում տուն է փլուզվել. փլատակներից մեկ քաղաքացի է դուրս բերվել
Yandex Go-ն բարձր պահանջարկի ժամերին կհրաժարվի պատվերի մի մասի նկատմամբ ծառայության վարձատրությունից
Դատավարական կարգավիճակ ունի 5 անձ. մանրամասներ «Հաղթանակ» դաշինքի անդամների բնակարանների խուզարկությունից
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում կատարվում են ամրանավորման, անվտանգության խորշերի կառուցման և այլ աշխատանքներ
Ավարտվել է Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը
Պաշտոնական քաղաքական հայտարարություն չի տարածվել. Ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանին
32 տարի վթարային շենքում սովորելուց հետո Հագվի գյուղի երեխաները կարող են անվտանգ պայմաններում կրթվել. Չախոյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին
ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է Ֆրանսիայի առաջատար ինովացիոն կենտրոն
Ի տարբերություն ընդդիմության՝ մենք քաղաքական թիմով էինք ներկայացված, քողարկված չէինք դաշինքների տակ. Խուդաթյան
Ընդդիմությունը ոչ միայն քաղաքական օրակարգում չէր, այլ նաև հատում էր բարոյականության սահմանը. Խուդաթյան
Մեկ ժամում՝ 12-15 ասուպ. գիշերը կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը
Բնության համաշխարհային հիմնադրամը պատրաստակամ է աջակցել Հայաստանին COP17-ի նախագահությունն ապահովելու գործում
Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր
Վարչապետը ներկա է գտնվել Երևանի պատմական «Կարմիր կամուրջ» հուշարձանի բացման արարողությանը
Ծանրամարտի ֆեդերացիան արձագանքել է ծանրորդների և մարզիչների՝ Գյումրու քաղաքապետին աջակցելու հայտարարությանը
Կարծես թե էլի բան գիտի Էրդողանենցից. Սաֆարյանը՝ Սեյրանյանի գրառման մասին
Էջմիածնում Գարեգին Բ-ն վստահության հանրաքվեն պարտվեց. բնակչությունը չի աջակցում նրան. Դալլաքյան. տեսանյութ
ՄԻՊ-ը Լոռու մարզպետի հետ քննարկել է մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները
Խուզարկություններ «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում. մանրամասներ
Հանրությունը մերժեց սաքուլիկներին. հատուկ նպատակով Կտրիճը թեկնածուներից շուտ էր հասել ընտրատեղամաս. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT