Երևան
12 °C
Ինչպես հայտնի է՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն է իր բացառիկ ու հատկանշական «Սիմֆոնիկ անտառ» ծրագրով։ Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանինն է, և Սիմֆոնիկն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։
Այս տպավորիչ ու հիշարժան իրադարձությունից առաջ գործընկերներն IDBank-ի հարկի տակ ստորագրեցին համագործակցության հուշագիրը։
Համագործակցության արդյունքում մեր երկրում կստեղծվի նոր անտառ, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշը։ Անտառտնկման գործընթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։
«Անտառ ստեղծելը տասն անգամ ավելի դժվար է, քան տասհարկանի շենք կառուցելը։ Այս համագործակցությունը շատ սիմվոլիկ, բայց շատ լավ գաղափար է, և մենք շատ ուրախ ենք այս ամենի մասը կազմելու համար»,- նշում է «Իմ անտառ Հայաստան» հասարակական-բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար սա կարևոր պահ է՝ իրականություն է դառնում մի գաղափար, որի շուրջ երկար է խորհել․ «Շատ ուրախ եմ, որ իմ շատ լավ ընկերները՝ IDBank-ը և Իդրամը, միացան այս գաղափարին, որովհետև «Սիմֆոնիկ անտառ» ասվածը շատերի մոտ հարցեր էր առաջացնում, բայց շուտով անտառը կլինի և մարդիկ կտեսեն, թե ինչպես կարող է անտառը սիմֆոնիկ նվագախմբի պատկերով լինել»։
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է․ «Մի դրամի ուժի» գաղափարն այն է, որ նույնիսկ ամենափոքր մասնակցությունը կարող է մեծ փոփոխություն բերել։ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ ունենք կյանքի կոչված մի քանի հրաշալի համագործակցություն, որոնց արդյունքում Հայաստանում տնկվել է ավելի քան 30 000 ծառ։ Այս անգամ ծառեր ենք տնկելու «Սիմֆոնիկ անտառում»՝ ի նշանավորումն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ համերգաշրջանի։ Շատ ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս չափազանց գեղեցիկ, կարևոր ու հիշարժան իրադարձության, որովհետև «Սիմֆոնիկ անտառը» համատեղում է ոչ միայն բնությունն ու դասական երաժշտությունը, այլ նաև հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է միավորել կարևոր գաղափարներ, որոնց արդյունքում շահելու են մեր սերունդներն ու մեր հայրենի բնությունը»:
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի համար գաղափարն ինքնին հրաշալի է և այն, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ անտառում ավելանալու է շուրջ 6000 ծառ՝ խոսում է ոչ միայն բնապահպանության, այլ նաև հանրային պատասխանատվության ու միասնականության կարևորության մասին․ «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ներդրված դրամ, յուրաքանչյուր տնկված ծառ, յուրաքանչյուր քայլ դեպի կանաչ Հայաստան ունի երկարաժամկետ ազդեցություն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին նվագախումբը, ի նշանավորումն նոր անտառի հիմնադրման, ունենալու է համերգ, որի հովանավորը ևս IDBank-ն է։ Հանդիսատեսը, գնելով տոմս, տնկում է ծառ «Սիմֆոնիկ անտառում»: Յուրաքանչյուր գնված տոմս դառնալու է առնվազն մեկ ծառ։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են խանգարում ուժային կառույցները, ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք. Ալեքսանյան
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահի ընդունելությանը, հանդիպել Սիլվեստր Ստալոնեի հետ
Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրու Յոթ վերք եկեղեցում է. մեկնարկում է սուրբ և անմահ պատարագը
ՀՀ վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին. տեսանյութ
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում՝ ձնախառն անձրև
Վարչապետը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
Լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37 տարին
Պետք է թույլ չտանք, որ լինի հոգևորական, թե աշխարհիկ, հարգանքի տուրքի օրը վերածի արկածախնդրության կամ սադրանքի
Կտրիճը «լաքշրի մասայի» «լաքշրի կաթողիկոս» է», մոռացել է, որ Հայաստանի ներսում նույնպես թեմեր կան. Ղազարյան
Շնորհակալ եմ ձեր համատեղ նամակի համար. Թրամփը երախտագիտություն է հայտնել Երևանի և Բաքվի նախաձեռնության համար
Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետը մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է սահմանազատված հատված
ԱԽ քարտուղարը Հաջիևի հետ քննարկմանը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը
Ձկնագողության դեպք է բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ
Ծայրեծայր հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, նաև հակապետական. Պալյանը՝ Շիրակի թեմի հայտարարության մասին
Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեկնարկել է արտադպրոցական կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորումը
Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը
Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել ԱՄՆ նախագահը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ. Ֆիդան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 6-ին
Քննարկվել է Զբաղվածության 2025-31 թթ․ ռազմավարական ծրագրի և իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը
Մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում. Հաջիև
Արգիշտի Մեխակյանը երդմամբ ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը
Աստվածուրաց Կտրիճին աջակցություն հայտնած արք. Գլնճյանը ԿԳԲ-ի կողմից հավաքագրվել է 1979 թ.-ին․ Խորեն վարդապետ
Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանը դեկտեմբերի 6-ին 3 ներկայացուցիչ ունի
Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն ու անձրև կտեղա. սպասվում է քամու ուժգնացում
Մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի հրուշակագործության դասընթացը՝ Լակի հրուշակագործության ակադեմիայի հետ համատեղ
Թրամփը պարել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ
Հատուկ հանձնակատար Հյուգ Մորեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Տեղի է ունեցել Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությունը. Ալեն Սիմոնյանը ևս մասնակցել է
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Լեհաստան
Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերում ուկրաինական 116 ԱԹՍ է որսացել
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը միջազգային ընկերական մրցաշարեր կանցկացնի. ժամանակացույց
«Նոր Կաթողիկոս, նորոգ Եկեղեցի». Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա առանց Գարեգին ուզուրպատորի
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը ճնշվեց աջակից հոգևորականներին կոմպրոմատներով լռեցնելով, բայց չմարեց
Ներկայացվել են ՀՀ-ին սպառնացող վտանգները. աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքում
Մասիս քաղաքում ջուր չի լինի. հասցեներ
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության զբաղվածության և տեխնոլոգիական ռազմավարությունները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT