Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:


Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Վինսենթ Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և նշել, որ ժամանակակից և տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մրցանակակիրների հետ ունեցած հանդիպումների ու զրույցների կարևորությունը Կառավարության քաղաքականությունների մշակման գործում: «Այն հարցին, թե ինչո՞ւմ է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան՝ կրթությունը, կառավարությունը մեզ համար ապահովել է կրթություն՝ հանրակրթություն, բարձրագույն, հետբուհական: Գուցե նաև մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունն ունեցել այն հարցում, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա: Իհարկե, նաև մեր փորձը, իմացությունն ու պրակտիկան է մեզ բերել հետևյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով՝ կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, շինարարության, հումանիտար ոլորտի, սոցիալական»,-ասել է երկրի ղեկավարը:

Աղքատությունը հաղթահարելու հարցում էլ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության ապահովման կարևորությունը, որովհետև աղքատախնամությունն այդ մարդկանց կյանքում գրեթե ոչինչ չի փոխում, այլ ընդհակառակը՝ օգնություն ստանալը նրանց համար դառնում է սովորական մի բան. «Մենք այդ ընտանիքների երեխաներին շատ դեպքերում դատապարտել ենք աղքատության, որովհետև չենք նկատել, որ իրենց գյուղում դպրոց չկա, իրենց գյուղում մանկապարտեզ չկա: Եվ սա է պատճառը, որ մենք համոզված ենք՝ եթե ուզում ենք լուծել սոցիալական խնդիրները Հայաստանում, ապա աղքատության հարցի լուծման մի ճանապարհ կա՝ դա կրթություն է, որովհետև այսօր Հայաստանում աղքատության մեջ գտնվող մարդկանց 80 և ավելի տոկոսի աղքատ լինելու պատճառն իրենց ստացած կամ չստացած կրթության մեջ մենք պետք է փնտրենք»։
Վարչապետի խոսքով՝ այս մրցանակաբաշխությունը, մրցանակակիրները Կառավարությանը ստիպում են ավելի ու ավելի շատ կենտրոնանալ կրթության ոլորտի խնդիրների վրա: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և նշել, որ այն, ի հեճուկս շատերի չհավատալուն, իրականություն է դառնալու. «Ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ Կառավարության որոշմամբ կհաստատենք Ակադեմիական քաղաքի մաստեր պլանը և կանցնենք իրագործման փուլին»։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկրին՝ Վինսենթ Ռոշին, վարչապետը նշել է. «Ձեր ներկայությունը մեզ քաջալերում է լինել ավելի ստեղծագործ, ավելի լավատես, ձեր օրինակով հավատալ մեր սեփական ուժերին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրազդանի քաղաքապետարանը միլիոնների պարտք ուներ ավելի ու գրիչի համար, սենյակում՝ 1,5 միլիոնանոց աթոռներ, խմիչք
Թորոսյանն այցելել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», ծանոթացել սպասվող աշխատանքներին
Դսեղից Աթան տանող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար
Նեպալի մեր գործընկերներին հրավիրել եմ Հայաստան՝ շարունակելու երկկողմ քննարկումները. Համբարձում Մաթևոսյան
Դարձրին ազգի դավաճան, որ գնացել եմ պատարագի. Նիկոլ Փաշինյանն անկեղծ է իր ժողովրդի հետ. Մհեր Արմենիա. տեսանյութ
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին. լուսանկարներ
ԱՄՆ Պետդեպի պատվիրակության հետ Վրաստանում քննարկվել է Թբիլիսիի դիրքորոշումը «Թրամփի ուղու» վերաբերյալ
Թվայնացումը ՆԳՆ մատուցած հանրային ծառայությունների նոր որակի բարձրացման գրավականն է. Արփինե Սարգսյան
Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ վարչության փոխնախագահներ
Հրապարակվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հայերեն տարբերակը
Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Արշակն ուզում է կարգը թողնել, վեհափառն ընդդիմանում է. եպիսկոպոսների ձեռամբ Գարեգին Բ-ն կհեռանա. տեսանյութ
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի համար
ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Հարությունյանն այցելել է Արարատի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ
Հայաստանը շրջադարձային փուլում է. ԲՏԱ նախարար
Կայքերի հասանելիության հետ կապված խնդիրներ առաջացնող տեխնիկական խնդիրը լուծվել է. Cloudflare
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում. Ֆիդան
Ողբերգական ավտովթար-հրդեհ Արմավիրի մարզում. մեքենան բաժանվել է մասերի. կան զոհ և վիրավորներ
Օտարերկրացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսը՝ ձերբակալվել
Պապիկյանը մասնակցել է Dubai Airshow 2025 միջազգային ցուցահանդեսի բացմանը, ներկա եղել օդային ցուցադրությանը
Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի
ՀԷՑ-ը լիցենզիայի գործողության դադարեցումից հետո պարտավոր է կատարել բոլոր, նաև ֆինանսական պարտավորությունները
Վարչապետն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց. քննարկվել է Վարդենիսում նման նախագծի հնարավորությունը
Ամիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական
Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Ամիօ բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար
ԵՄ «Համաշխարհային դարպաս»-ը և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ը համադրելի են. հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարն ու Գրոնոն
Խաղաղության խորհրդի կազմը շուտով կհայտարարվի. ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Գազայում Թրամփի խաղաղության ծրագիրը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. ինչ է քննարկվել
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Վաղարշապատի ընտրական դասը. վարչապետն ասել է՝ ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց. տեսանյութ
Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը
«Հանրապետություն» կուսակցությունը վերահաշվարկի պահանջ է ներկայացրել ԿԸՀ
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ
Բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել են քաղաքացիներին. մանրամասներ Մարտի 1-ի գործից
Տպավորություն են ուզում ստեղծել, թե «թրքացում է, հավատքի դեմ պայքար». ընթերցողին էշի տեղ են դնում. Հակոբյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT