Երևան
12 °C
Մալթայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 15-ին որպես բանախոս մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես ժողովրդավարության հենասյուն փոփոխությունների ժամանակներում» խորագրով պանելային քննարկմանը։
Միջոցառումը տեղի է ունեցել Մալթայի օմբուդսմանական հաստատության հիմնադրման 30-ամյակին նվիրված «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը» թեմայով բարձր մակարդակի համաժողովի շրջանակում:
Պանելային քննարկմանը մասնակցել են մի շարք երկրների օմբուդսմաններ, իրավաբանական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հյուսիսային Իռլանդիայի օմբուդսման Մարգարետ Քելլին, Թուրքիայի Հանրապետության գլխավոր օմբուդսման Մեհմեթ Ակարջան, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Մայքլ Ֆրենդոն, Մալթայի համալսարանի գիտնական Անն Մարի Թեյքը։
Իր ելույթում Պաշտպանը կարևորել է ժողովրդավարական զարգացումների համատեքստում օմբուդսմանի դերի ամրապնդման անհրաժեշտությունը հատկապես փոփոխությունների այս ժամանակաշրջանում։
«Հասարակությունների բևեռացումը և քաղաքականացումը խաթարում են մարդու իրավունքների ընկալումը և ձևախեղում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը: Այս ամենը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ բազմաթիվ խնդիրներ են առկա ինչպես քաղաքական ու հանրային գործիչների, այնպես էլ մարդու իրավունքների համատեքստում դերակատարություն ունեցող մասնագիտական համայնքների կողմից իրավունքներին առնչվող էթիկական չափանիշների պահպանման տեսանկյունից»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ եթե մեծ քաղաքական խմբերն ունեն իրենց ձայնը լսելի դարձնելու բազմաթիվ քաղաքական գործիքներ, նույնը չի կարելի ասել խոցելի վիճակում գտնվող անձանց և խմբերի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների մասին:
Անահիտ Մանասյանն ընդգծել է վերջիններիս ձայնը լսելի դարձնելուն ուղղված շարունակական քայլերի անհրաժեշտությունը, մարդու իրավունքների ոլորտում գործող բոլոր դերակատարների միջև համերաշխության ու սոլիդարության խթանման, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի և էթիկական սկզբունքների պահպանման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման արդյունավետությունն ապահովելու նպատակով։
Ամփոփելով նա ընդգծել է, որ մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու խթանումն անհնար են առանց մարդու իրավունքների ոլորտում դերակատարություն ունեցող բոլոր դերակատարների սոլիդարության: Անահիտ Մանասյանը շեշտել է նաև միջազգային համագործակցության կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության կարևոր բաղադրիչ։
Քննարկման շրջանակում ներկայացվել են նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության շրջանակը, առկա իրավական գործիքակազմը, ինչպես նաև առաջնահերթությունները։
Վալետտայում՝ նախագահական նստավայրում, Անահիտ Մանասյանը մասնակցել է Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյի անունից՝ ի պատիվ Մալթայի օմբուդսմանական հաստատության հիմնադրման 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովի մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Հանրապետություն» կուսակցությունը վերահաշվարկի պահանջ է ներկայացրել ԿԸՀ
Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
Դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն կուղարկի ՌԴ. դատախազ
Բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել են քաղաքացիներին. մանրամասներ Մարտի 1-ի գործից
Տպավորություն են ուզում ստեղծել, թե «թրքացում է, հավատքի դեմ պայքար». ընթերցողին էշի տեղ են դնում. Հակոբյան
Մինչև տարեվերջ Ոսկեպարի վերականգնված և վերակառուցված եկեղեցին կրկին կընդունի հավատավորներին. Դավիթ Դանիելյան
Ինչով է զբաղված Սաթիկը. դարձել է ռուս բոսյակների քարոզիչը ու ասում է՝ ինչ կա ծախում են թուրքերին. Ղազարյան
«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատում կվերցնի ավագանու մանդատը
Վարդանիկի կլանը փորձում է նույնականացնել մեր հայտնի մարզիկներին լաչառ և գյումրեցիներին լավ հայտնի կանանց հետ
ԶՈՒ-ի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով փոխվել են պարկուճները. մանրամասներ Մարտի 1-ի գործից
Պետք է կարողանանք դասեր քաղել այդ իրադարձությունից. ՄԻՊ-ը՝ Մարտի 1-ին առնչվող քննարկմանը
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթից խաչը հանվել է վերանորոգման համար
Վաղարշապատի գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հանրային տրանսպորտի կառավարման գործառույթը վաղուց վերածվել էր ֆիկցիայի, հիմա տեղափոխվում է նոր հիմնարկ
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
ՀՀ հրաձգության ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի՝ Վարդան Ղուկասյանին աջակցելու հայտարարությանը
Ծեծկռտուք մեքենան կայանելու հարցի շուրջ․ ոստիկանության գվարդիայի ջոկի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով է ստեղծվել
Պայթյունի հետևանքով Վաղարշապատում տուն է փլուզվել. փլատակներից մեկ քաղաքացի է դուրս բերվել
Yandex Go-ն բարձր պահանջարկի ժամերին կհրաժարվի պատվերի մի մասի նկատմամբ ծառայության վարձատրությունից
Դատավարական կարգավիճակ ունի 5 անձ. մանրամասներ «Հաղթանակ» դաշինքի անդամների բնակարանների խուզարկությունից
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում կատարվում են ամրանավորման, անվտանգության խորշերի կառուցման և այլ աշխատանքներ
Ավարտվել է Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը
Պաշտոնական քաղաքական հայտարարություն չի տարածվել. Ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանին
32 տարի վթարային շենքում սովորելուց հետո Հագվի գյուղի երեխաները կարող են անվտանգ պայմաններում կրթվել. Չախոյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին
ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է Ֆրանսիայի առաջատար ինովացիոն կենտրոն
Ի տարբերություն ընդդիմության՝ մենք քաղաքական թիմով էինք ներկայացված, քողարկված չէինք դաշինքների տակ. Խուդաթյան
Ընդդիմությունը ոչ միայն քաղաքական օրակարգում չէր, այլ նաև հատում էր բարոյականության սահմանը. Խուդաթյան
Մեկ ժամում՝ 12-15 ասուպ. գիշերը կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը
Բնության համաշխարհային հիմնադրամը պատրաստակամ է աջակցել Հայաստանին COP17-ի նախագահությունն ապահովելու գործում
Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր
Վարչապետը ներկա է գտնվել Երևանի պատմական «Կարմիր կամուրջ» հուշարձանի բացման արարողությանը
Ծանրամարտի ֆեդերացիան արձագանքել է ծանրորդների և մարզիչների՝ Գյումրու քաղաքապետին աջակցելու հայտարարությանը
Կարծես թե էլի բան գիտի Էրդողանենցից. Սաֆարյանը՝ Սեյրանյանի գրառման մասին
Էջմիածնում Գարեգին Բ-ն վստահության հանրաքվեն պարտվեց. բնակչությունը չի աջակցում նրան. Դալլաքյան. տեսանյութ
ՄԻՊ-ը Լոռու մարզպետի հետ քննարկել է մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները
Խուզարկություններ «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում. մանրամասներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT