1865-ին բացվեց քաղաքային ակումբի վարագույրը, և այդ օրը ցնծություն էր. Գյումրու դրամատիկականը 160 տարեկան է

27/10/2025 schedule12:46

«Բացվեց քաղաքային ակումբի վարագույրը, ազդարարվեց ներկայացումը, և այդ օրը Գյումրիում համաժողովրդական ցնծություն էր»:

Քաղաքի բնակչությունը թատրոնի ստեղծման համար տրամադրում է 117 ռուբլի: Հեռավոր 1865-ի մայիսի 23-ին այս մասին գրեց ժամանակի մամուլը՝ ազդարարելով Գյումրու թատրոնի ծնունդը: Ժամանակի հրամայականով ծնված թատրոնն այսօր արդեն 160 տարեկան է:

571398424_1232993458858578_8109583115252983093_n.jpg (547 KB)571134901_1232994888858435_5895073958660587414_n.jpg (351 KB)571196638_1232995308858393_4826244246454443638_n.jpg (453 KB)

Գյումրիում մեծ հանդիսավորությամբ տրվեց 160-րդ թատերաշրջանի մեկնարկը: Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ընդգծում է՝ կարծրատիպ են կոտրել:

«Առիթ եմ ունեցել 10 տարի առաջ նշել թատրոնի 150-ամյակը, և ուզեցինք, որ 10 տարի անց փոխվի ձևաչափը: Մենք կոտրեցինք կարծրատիպը և 160-ամյակը տեսանք այլ կերպ․ դերասանները բոլորն էլ բեմում էին, բայց չխաղացին: Սա որպես ներկայացում մտնելու է թատրոնի խաղացանկ»,- ասաց Հարությունյանը:

568773612_1232993625525228_4981893985297862364_n.jpg (459 KB)

Թատրոնի շենքի ճեմասրահներում ցուցադրության են ներկայացված տարբեր տարիների ներկայացումների բեմական մակետները, դերասանների հանդերձանքը, 160-ամյա թատրոնի արխիվային լուսանկարները։ Կայացել է նաև «160 ակնթարթ» ֆոտոալբոմի շնորհանդեսը։

569187879_1232994248858499_8944182177031429277_n.jpg (370 KB)571283986_1232994088858515_4181561050941779018_n.jpg (603 KB)571373647_1232994028858521_5989600199110315764_n.jpg (534 KB)559153590_1232994525525138_8561778709679189192_n.jpg (330 KB)571185324_1232993742191883_3473858074443381857_n.jpg (371 KB)569217688_1232993765525214_5788055591786721738_n.jpg (539 KB)

Աճեմյանցիները բեմ բարձրացան «Արտիստիկ համերգ» շոու-ներկայացմամբ՝ մասնակցությամբ «Ֆոլկաստիկ բենդ»-ի։  Ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է, պարային հատվածների հեղինակը՝ Արինա Արարատյանը, իսկ զգեստները ձևավորել է Լուսինե Խաչատրյանը։ Երգերի, պարերի, լույսերի ու տրամադրությունների շքեղ հրավառությամբ տրված հոբելյանական թատերաշրջանի մեկնարկով չի սահմանափակվի Գյումրու դրամատիկականը: Հոբելյանական ու տոնական է լինելու ողջ տարին:

571199012_1232994912191766_1764867549308583524_n.jpg (399 KB)569769517_1232996162191641_556343470546121294_n.jpg (443 KB)571170849_1232995982191659_7292409966304949126_n.jpg (301 KB)

Մինչ այս թատրոնն արդեն հասցրել է հյուրախաղերով լինել ԱՄՆ-ում, ԿԳՄՍՆ աջակցությամբ՝ նաև Ղազախստանում, նաև արդեն մեկ առաջնախաղ են ունեցել՝ «Երեք անունով մի աղջիկ»: 160-րդ հոբելյանական թատերաշրջանի առաջին ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական խորհրդական Նիկոլայ Ծատուրյանը:

«Այս թատրոնն արժանի է այս քաղաքին: Ամենադժվար պահերին ինչպես թատրոնն է եղել Գյումրու կողքին, այնպես էլ քաղաքն է թատրոնի կողքին»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

572770856_1232992985525292_9196897678717982263_n.jpg (433 KB)571410818_1232996022191655_1042019530746109990_n.jpg (490 KB)571737120_1232995775525013_9071710550389480828_n.jpg (404 KB)

Դրամատիկականի կենսունակության աղբյուրը հանդիսատեսն է՝ ազնիվ, հավատարիմ և անդավաճան:

«Շնորհակալ ենք մեր անդավաճան հանդիսատեսին, որոնց բարձր ճաշակի և խստապահանջության շնորհիվ թատրոնը ժամանակ կա փոքր, ժամանակ կա՝ մեծ քայլերով առաջ է գնում։ Թատրոնը լավ ձեռքերում է, առաջընթացի մեջ է, այսօր մենք կերտում ենք գալիքը, ապագան»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը։

Tatron-5-1024x768.jpeg (116 KB)

Հոբելյանական տոնական երեկոն և դրա շրջանակներում արված բոլոր աշխատանքները իրականություն են դարձել ԿԳՄՍՆ աջակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ շարունակելու են մնալ թատրոնի կողքին:

«Գյումրու թատրոնը մեր ամենադինամիկ զարգացող թատրոններից է, և հատկապես կարևոր է, որ այստեղ գալիս են ներկայացումներ դիտելու ոչ միայն գյումրեցիները, այլև մեր ամենատարբեր բնակավայրերի քաղաքացիները։ Սա նշանակում է, որ թատրոնի ներկայացումները վաղուց դուրս են եկել այս դահլիճի սահմաններից և դարձել սիրված ու պահանջված լայն հանրության համար:

Մենք շարունակելու ենք լինել թատրոնի կողքին, և խոսքը միայն նոր ներկայացումների ստեղծման ու հյուրախաղերին աջակցելու մասին չէ։ Մենք նաև հանձնառություն ունենք վերափոխելու թատրոնի պայմանները. աշխատանքի մեծ մասն արված է։ Ուրախ եմ հայտնել, որ այս տարի էլ պետության աջակցությամբ Գյումրու թատրոնը կունենա ամբողջությամբ նոր լուսային և ձայնային համակարգ, ինչը նոր հնարավորություններ կընձեռի թատրոնի զարգացման համար»,- ասաց նախարարը:

342.jpg (185 KB)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ելույթում մատնացույց անելով բեմին կանգնած դերասաններին և դահլիճում ներկաներին, նշեց՝ սա է Գյումրին, և նրանք են իսկական ու իրական գյումրեցիները, այլ տեսակ չկա:

«160 տարի մեր թատրոնը գյումրեցու մեջ կաթիլ առ կաթիլ մշակույթ, արվեստ է սերմանել, որը «լեգիտիմացնում» է Գյումրին մշակութային մայրաքաղաք կոչելը, «լեգիտիմացնում» է հայրաքաղաք կոչելը, և ինչու ոչ, «լեգիտիմացնում» է մեր գլուխգովանությունը։ Ինձ համար հպարտություն է կանգնել այս բեմին՝ իմանալով ինչ մեծություններ են այստեղ հանդես եկել, և զգացմունքների, հպարտության այս հրավառության մեջ ուզում եմ բոլորին ասել՝ իսկական Գյումրին այստեղ է, իսկական ու իրական գյումրեցին այստեղ է, այլ տեսակ չկա» ,- ընդգծեց մարզպետը:

343.jpg (176 KB)571192397_1131911535798367_5021114916064631349_n.jpg (80 KB)

Որպես տարիների նվիրյալ աշխատանքի գնահատանք՝ նախարարը թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևներ է հանձնել: Ըստ այդմ՝ Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և երկարամյա նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Գրիգորյանը և Նառա Սանթոյանը:

ԿԳՄՍՆ մեդալներով են պարգևատրվել դերասաններ Հովհաննես Հովհաննիսյանը, Հասմիկ Վիրաբյանը և Արսեն Սաղաթելյանը: Թատրոնի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Գյումրիում ամենաշատը թատրոն հաճախում են բժիշկները. գուցե իրենց հիվանդները շա՞տ են այստեղ

Տարիներ առաջ հնարավոր է եղել հասկանալ՝ ով է այն հանդիսատեսը, որ երբեք որևէ ներկայացում բաց չի թողնում: Այսօր պատկերն այլ է․ մեկ մարդը կարող է նույն ներկայացումը մի քանի անգամ նայել, անգամ Երևանում նույն ներկայացմանը ներկա լինել:

Լյուդվիգ Հարությունյանը նկատում է՝ եթե բնագավառներով առանձնացնի, կարող է ասել, որ Գյումրիում ամենաշատը բժիշկներն են թատրոն հաճախում: Կատակում է՝ գուցե իրենց հիվանդներն այստեղ շա՞տ են:

«Սա միանշանակ: Յուրաքանչյուրս 3 բժիշկ ունենք: Չկա ներկայացում ու առաջնախաղ, որ մեր բժիշկները ներկա չլինեն: Ուրախ եմ, բայց չգիտեմ՝ գալիս են դերասանների խաղը տեսնելո՞ւ, թե՞ իրենց հիվանդներին նայեն՝ ինչպես են: Քաղաքի բոլոր կառույցների հետ էլ թատրոնը համագործակցում է: Մենք սկզբունք ունենք՝ չենք խնդրում, որ գան թատրոն: Կարևոր է, որ հանդիսատեսը մոտենա տոմսարկղին ու տոմս գնի․ դա պահպանված ավանդույթ է, ուրախ եմ, որ գյումրեցիների համար դա կարևոր է»:

Թատրոնում պետք է երիտասարդների շունչ լինի, տեղ ունեն այստեղ. ժամանակին մեզ էլ են այդպես դիմավորել

Գյումրու թատրոնին հաջողվում է ճիշտ ու սահուն սերնդափոխությունը: Վաստակաշատների և հայտնի դերասանների կողքին այստեղ միշտ երիտասարդներ կան: Կա սկզբունք՝ պարտադիր չէ, որ ուսանողը բեմում լինի կրթությունն ավարտելուց հետո: Եթե պետք է, հենց ուսանողական տարիներից է նա այնտեղ:

«Գյումրու թատրոնը շատ ջերմ համագործակցում է ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի հետ, ինքներս այդ մասնաճյուղի շրջանավարտներ ենք: Այդ կապը պարտադիր է: Երիտասարդների շունչը միշտ պետք է լինի թատրոնում․ դա շատ կարևոր է: Գնահատելով հինը, որը մենք երբեք արմատախիլ չենք անում, կառուցում ենք նորը, իսկ այդ նորը, թարմը պետք է բերի երիտասարդը: Մեզ այդպես են դիմավորել, և մենք էլ կարծում ենք՝ այն երիտասարդը, որը ասելիք ու անելիք ունի, թատրոնի դռներն իր առաջ բաց կգտնի»,- ասաց դրամատիկականի գեղարվեստական ղեկավարը:

572857379_1131911632465024_3618282464151417265_n.jpg (115 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4823 դիտում

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին