Կրթվենք և որակները չայլասերենք. Կոնֆուցիուսից 2570 տարի անց. Աննա Հակոբյանը մեջբերումներ է արել

03/11/2025 schedule19:16

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում մեջբերումներ է արել Կոնֆուցիուսից:

«Սաներից մեկն ասաց. «Բարձր արժանիքներով մարդը նախ շահում է մարդկանց վստահությունը, ապա նոր միայն մոբիլիզացնում նրանց: Առանց այս վստահության մարդիկ իրենց չարամտորեն օգտագործված կզգան:
Բարձր արժանիքներով մարդը նախ շահում է իր արքայազնի վստահությունը, ապա նոր միայն քննադատում նրան: Առանց այս վստահության արքայազնը իրեն զրպարտված կզգա»:

The Text of The Analects, Chapter 19, 19.10.

Դուքսը հարցրեց Կոնֆուցիուսին. «Ես ի՞նչ պետք է անեմ, որպեսզի մարդիկ լինեն հարգալից, հավատարիմ և ջանասեր»:
Վարպետը պատասխանեց. «Նրանց հետ արժանապատվորեն վարվիր, և նրանք կլինեն հարգալից: Դու ինքդ եղիր լավ հայր և լավ զավակ, և նրանք կլինեն հավատարիմ: Տեղ տուր ուժեղներին և կրթիր անկարողներին, և նրանք կլինեն ջանասեր»:

The Text of The Analects, Chapter 2, 2.20.

Վարպետն ասաց. «Եթե մեկը կարող է երկիրը կառավարել՝ հավատարիմ մնալով արժեքներին և հարգանք դրսևորելով, ապա ուրիշ ոչինչ չկա սրան ավելացնելու: Եթե մեկը չի կարող կառավարել՝ հավատարիմ մնալով արժեքներին և հարգանք դրսևորելով, ապա ի՞նչ իմաստ ունեն արժեքներն առհասարակ»:

The Text of The Analects, Chapter 4, 4.13.

Վարպետն ասաց իր սանին.
- Լսե՞լ ես արդյոք վեց որակների և նրանց վեց այլասերումների մասին:
- Ո՛չ:
- Նստիր, ես հիմա քեզ կբացատրեմ: Այսպես ուրեմն՝
1. Մարդկայնություն. առանց կրթվելու՝ այն վերածվում է հիմարության:
2. Ինտելեկտ. առանց կրթվելու՝ այն վերածվում է թեթևամտության:
3. Ասպետություն. առանց կրթվելու՝ այն վերածվում է ավազակության:
4. Անկեղծություն. առանց կրթվելու՝ այն վերածվում է դաժանության:
5. Քաջություն. առանց կրթվելու՝ այն վերածվում է բռնության:
6. Ուժ. առանց կրթվելու՝ այն այլասերվում է, վերածվում անարխիայի:

The Text of The Analects, Chapter 17, 17.8.

Հ.Գ. Եվ կրկին կարդալիս պետք է միշտ մտապահենք, որ այս մտքերն արտահայտվել են մեզանից 2570 տարի առաջ:
Դա կստիպի վերանայել այն ծայրահեղ կարևորությունը, որով շոյում ենք ինքներս մեզ և մեր հսկայական էգոն։ Կստիպի չափել այն իմաստությունը, որ ձեռք ենք բերում 50-60 տարվա տևողությամբ մեր գիտակցական կյանքի ընթացքում, որից ընդ որում հազիվ 15 տարին ենք նվիրում կրթվելուն:

Եվ վերջապես կստիպի նորից գիտակցել, թե որքա՜ն անցողիկ և աննշան է մեր գոյությունը, և որքա՜ն հին և մնայուն է այն արատը, որի օրենքներով ապրելով՝ վատնում ենք մեր այս փոքրիկ և աննշան կյանքը։

Կոնֆուցիուսից 2570 տարի անց՝

կրթվենք և մեզ հղկենք,
կրթվենք և բարձր արժանիքներով օժտվենք,
կրթվենք և որակ ստանանք,
կրթվենք և որակները չայլասերենք,
կրթվելը նորաձև է»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1821 դիտում

Սրբուհի Գալյանը և ԵՄ դեսպանները քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել

Վրաստանն այս տարի արդեն արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Բանակը կազմաքանդել են, նահանջի հրաման տվել, փախել են ու Հայաստանի վրա ՌԴ-ից գործ են տալիս. տեսանյութ

Արսեն Թորոսյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵԱՏՄ-ն արագորեն դարձել է դինամիկ զարգացող կազմակերպություն. Օվերչուկ

Միրզոյանը և Դանիայի՝ Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են վիզաների ազատականացման և գործընկերության հարցեր

Եթե Ղազախստանից ներմուծեին պլաստմասե դույլեր կամ տակդիրներ, ի՞նչ վերնագրով սենսացիոն նյութեր կլինեին. Դավոյան

Ստամբուլի նախկին ընդդիմադիր քաղաքապետի համար դատախազները պահանջել են աննախադեպ՝ մինչև 2352 տարվա ազատազրկում

Մարուքյան Էդմոնի նման 4-րդ կարգի բայղուշների ընկալիչներին կամ սա չի հասնում, կամ չեն հասկանում. Չախոյան

Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է օգոստոսյան համաձայնությունները

Քոչարյանի խոսքից գարշահոտություն է գալիս, տեղով չարության մարմնացում է. Ղազարյան. տեսանյութ

Կոստանյանը ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը

Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով 20 զինծառայող է մահացել. մանրամասներ

Քոչարյանի ու Սերժի ժամանակ մեր զինվորները պատանդ էին. մի խնձոր ու նուռ գողանալու համար դատում էին

Թե բա՝ ցորենը 4-րդ կարգի էր. բա ձեր ասելիքը ո՞ր կարգի է, հարգելի՛ ցորենագետներ. Թունյան

Միրզոյանն ու Ռասմուսենը հուշագիր են ստորագրել. ինչի մասին է այն

ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարների ընդլայնված բանակցություններում քննարկվել է ԵՄ գործընկերության խորացումը

Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արա, ինչ ա ձեր ուզածը. բա լավ չէ՞, որ սկզբից անասունների վրա փորձենք ցորենը. Հայկ Հովյան

Էդմոն Մարուքյանը չորով խաբում է. վաղը կարող է ոսկի կամ թրիք գա էդ ճանապարհով, դա ի՞նչ կապ ունի. Եղոյան

Ինչո՞ւ այս անձանց չեք հայտնաբերում ու տուգանում. կանխեք այս վանդալիզմը. Սաֆարյանը դիմել է իրավապահներին

Պիստ Արմենին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան. ինչ է եղել

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Արփինե Սարգսյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

#հատիկառհատիկ. վարչապետը հերթական նորությունն է հայտնել՝ ինչ է վերադարձվել պետությանը

«Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով տեղի է ունեցել նամականիշի մարում

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ խիստ զգուշացնելով դեռահասներին և երիտասարդներին

Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

ՕԵԿ-ին աբգոն արածները լավ է չեն ասում՝ «ռուսները զենքերը նաղդել են Ադրբեջանի վրա, իսկ «պուլտերը» մեզ են տվել»

Չգիտեմ՝ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և՛ 1-ին կարգի, և՛ 4-րդ կարգի ցորեն. Պապոյան

Ամիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող

Արամ Աբրահամյան, Տաշիր պլազայից, հատուկ Նարեկի համար. Ղազարյանն արձագանքել է Աբրահամյանի գրառմանը

1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան

Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս