Երևան
12 °C
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովին, որում հանդես է եկել ելույթով:
«Մեծարգո՛ վարչապետ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Ձերդ գերազանցություն դեսպաննե՛ր,
Գործադիր, օրենսդիր մարմինների ներկայացուցիչնե՛ր,
Սիրելի՛ հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ այս ճանաչված հարթակում, որը տարիների ընթացքում ձևավորվել է որպես հայեցակարգային քննարկումների, գաղափարների և նախաձեռնությունների փոխանակման կարևոր մեխանիզմ՝ միտված մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բազմակողմանի համագործակցության ամրապնդմանը:
Այսօրվա մեր քննարկման առանցքային թեման լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական ուղեգծին՝ կառուցելու խաղաղ, կայուն, անվտանգ և տնտեսական փոխկապակցվածությամբ տարածաշրջան, որտեղ բոլոր պետություններն առաջնորդվում են փոխադարձ հարգանքով և հավասարությամբ:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք ապրում ենք բարդ և անհանգիստ աշխարհում: Ժամանակակից մարտահրավերները, անվտանգային սպառնալիքները, տարածաշրջանային հակամարտությունները, կլիմայական փոփոխությունները, մատակարարման շղթաների խզումները և սննդային անվտանգության խնդիրները փոխում են համաշխարհային քաղաքականության և տնտեսության տրամաբանությունը: Նման պայմաններում խաղաղության հաստատումը պետք է լինի բոլորիս գերակա նպատակն ու պատասխանատվությունը: Հենց այս տրամաբանությամբ է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է գալիս որպես խաղաղության և կառուցողական երկխոսության ջատագով՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և ուժի կիրառման բացառման սկզբունքների վրա: Մենք հավատում ենք, որ խաղաղությունը չունի այլընտրանք ու հանդիսանում է ոչ միայն նպատակ, այլև կայուն զարգացման նախապայման:
Առաջնորդվելով այս համոզմունքով՝ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը շրջադարձային էր և կայուն խաղաղության ու փոխվստահության նոր էջի բացման իրական հիմքեր է ստեղծել:
Այսօր կարող եմ ուրախությամբ փաստել, որ խաղաղության գործընթացը ոչ միայն գաղափարական է, այլև արդեն ձեռք է բերում գործնական արդյունքներ: Միայն այն փաստը, որ այսօր այս հարթակի շրջանակներում այստեղ են գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինքնին խոսուն է:

Հարգելի՛ գործընկերներ,
Մեր նպատակն է ձևավորել միջավայր, որտեղ կշահեն բոլորը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը և ամբողջ տարածաշրջանը: Մենք ձգտում ենք, որպեսզի հաղորդակցության ուղիները դառնան ոչ թե մրցակցության, այլ համագործակցության տարածք: Վստահ ենք, որ տարածաշրջանի ապաշրջափակումը, խաղաղության հաստատումը և կողմերի միջև առկա պատմական հնարավորության լիարժեք իրագործումը կապահովեն ոչ միայն տարածաշրջանում կայունություն և խաղաղություն, այլ նաև կխթանեն ժողովուրդների միջև կապը և իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսական աճի և երկրների ներդրումային միջավայրի վրա:
Մենք վստահ ենք, որ խաղաղությունն ու բաց հաղորդակցությունը կարող են վերածել Հարավային Կովկասը համաշխարհային կամրջի՝ միավորելով շուկաները, մշակույթները և ժողովուրդներին:
Շնորհակալություն ուշադրության համար»:

Ֆորումը կայանում է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրավիճակի պայմաններում՝ հաշվի առնելով օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։
Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում 2025» համաժողովը։ Երկօրյա բարձր մակարդակի միջոցառումը կրում է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը և համախմբել է պաշտոնյաների, դիվանագետների, փորձագետների 17 երկրից:
Միջոցառման հիմնական նպատակը տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումն է, հաղորդակցման ուղիների և ենթակառուցվածքների զարգացման խթանումը, ինչպես նաև նոր համագործակցության ձևաչափերի ձևավորումը։
Սրբուհի Գալյանը և ԵՄ դեսպանները քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը
Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
Ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ
ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել
Վրաստանն այս տարի արդեն արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների
63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Բանակը կազմաքանդել են, նահանջի հրաման տվել, փախել են ու Հայաստանի վրա ՌԴ-ից գործ են տալիս. տեսանյութ
Արսեն Թորոսյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ԵԱՏՄ-ն արագորեն դարձել է դինամիկ զարգացող կազմակերպություն. Օվերչուկ
Միրզոյանը և Դանիայի՝ Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են վիզաների ազատականացման և գործընկերության հարցեր
Եթե Ղազախստանից ներմուծեին պլաստմասե դույլեր կամ տակդիրներ, ի՞նչ վերնագրով սենսացիոն նյութեր կլինեին. Դավոյան
Ստամբուլի նախկին ընդդիմադիր քաղաքապետի համար դատախազները պահանջել են աննախադեպ՝ մինչև 2352 տարվա ազատազրկում
Մարուքյան Էդմոնի նման 4-րդ կարգի բայղուշների ընկալիչներին կամ սա չի հասնում, կամ չեն հասկանում. Չախոյան
Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է օգոստոսյան համաձայնությունները
Քոչարյանի խոսքից գարշահոտություն է գալիս, տեղով չարության մարմնացում է. Ղազարյան. տեսանյութ
Կոստանյանը ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը
Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով 20 զինծառայող է մահացել. մանրամասներ
Քոչարյանի ու Սերժի ժամանակ մեր զինվորները պատանդ էին. մի խնձոր ու նուռ գողանալու համար դատում էին
Թե բա՝ ցորենը 4-րդ կարգի էր. բա ձեր ասելիքը ո՞ր կարգի է, հարգելի՛ ցորենագետներ. Թունյան
Միրզոյանն ու Ռասմուսենը հուշագիր են ստորագրել. ինչի մասին է այն
ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարների ընդլայնված բանակցություններում քննարկվել է ԵՄ գործընկերության խորացումը
Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Արա, ինչ ա ձեր ուզածը. բա լավ չէ՞, որ սկզբից անասունների վրա փորձենք ցորենը. Հայկ Հովյան
Էդմոն Մարուքյանը չորով խաբում է. վաղը կարող է ոսկի կամ թրիք գա էդ ճանապարհով, դա ի՞նչ կապ ունի. Եղոյան
Ինչո՞ւ այս անձանց չեք հայտնաբերում ու տուգանում. կանխեք այս վանդալիզմը. Սաֆարյանը դիմել է իրավապահներին
Պիստ Արմենին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան. ինչ է եղել
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Արփինե Սարգսյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը
#հատիկառհատիկ. վարչապետը հերթական նորությունն է հայտնել՝ ինչ է վերադարձվել պետությանը
«Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով տեղի է ունեցել նամականիշի մարում
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ խիստ զգուշացնելով դեռահասներին և երիտասարդներին
Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին
ՕԵԿ-ին աբգոն արածները լավ է չեն ասում՝ «ռուսները զենքերը նաղդել են Ադրբեջանի վրա, իսկ «պուլտերը» մեզ են տվել»
Չգիտեմ՝ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և՛ 1-ին կարգի, և՛ 4-րդ կարգի ցորեն. Պապոյան
Ամիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող
Արամ Աբրահամյան, Տաշիր պլազայից, հատուկ Նարեկի համար. Ղազարյանն արձագանքել է Աբրահամյանի գրառմանը
1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան
Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT