Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի Ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին։

Համաժողովին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, փորձագետներ 17 երկրից:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել համաժողովի մասնակիցներին և ընդգծել, որ խորագիրն ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի Հանրապետության կառավարության և կառավարող մեծամասնության աշխատանքային օրակարգը: Վարչապետը խոսել է 2024 թվականին Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին և արձանագրել, որ ըստ էության, այն երկու երկրների միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը դե յուրե իրավական ուժ ունի Հայաստանում և Ադրբեջանում:

«Այնտեղ ամենակարևոր արձանագրումներից մեկն այն էր, որ երկու երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է հանդիսանալու Ալմա-Աթայի հռչակագիրը: Եվ սա, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունաքարային, շրջադարձային մի կետ է, որով երկու երկրները, ըստ էության, արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Սոցիալիստական Ադրբեջանական Հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ:

Այս փաստն արդեն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որն արդեն հանրահայտ փաստ է։ Իհարկե, մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր, և նախաստորագրվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը: Եվ այդպիսով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն»,- նշել է երկրի ղեկավարը։

Այս համատեքստում վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական առումով կոնֆլիկտն ավարտված է, սակայն սոցիալ-հոգեբանական առումով այն դեռևս կա և հնարավոր չէ մի արգելակի կամ լծակի գործադրմամբ կանգնեցնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն հնարավոր է կանգնեցնել քաղաքական առաջնորդությամբ. «Մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչն ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»։

Թեմայի շրջանակում երկրի ղեկավարը նաև հավելել է. «Եվ ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է ուշադիր լինենք պատմության վերաբերյալ այն տրամաբանության մեջ՝ իսկ ինչ ենք մենք ասում, իսկ ինչու չենք կարող հղում անել, չի կարելի հղում անել մասնավորապես այն ժամանակների պատմությանը: Եվ կան, իմիջիայլոց, պատմաբաններ, քաղաքական գործիչներ և քաղաքական առաջնորդներ, որոնք հղում են անում այն ժամանակների պատմությանը՝ դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ այդ թվում՝ մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին կիրովականներով և Կիրովաբադներով, Լենինականներով և Լենինաբադներով, Կույբիշևներով, «Հոկտեմբեր» կինոթատրոններով և այլն։ Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, որոնք լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա»։

Վարչապետի խոսքով՝ պետք է հետևյալը արձանագրել՝ մեր տարածաշրջանը վերջին հարյուրամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ «Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է Ռուսական կայսրությունը, դրանից առաջ Արաբական տիրապետությունը, դրանից հետո Մոնղոլ-Թաթարական տիրապետությունը: Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ և կիրովաբադներ, արաբական շրջանն ունի իր կիրովականներն ու կիրովաբադները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբադները, օսմանյան ժամանակաշրջանն ունի իր ժամանակվա կիրովականները և կիրովաբադները, մոնղոլ-թաթարական շրջանն ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, բյուզանդական ժամանակաշրջանն ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները»։

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ խաղաղության մեկնակետը երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգն է, որը երկու երկրներում ունի բարձրագույն իրավաբանական ուժ. «Հաջորդը Վաշինգտոնի հռչակագիրն է և, ի վերջո, նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ այս երեք փաստաթղթերի գոյությունն է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Եվ այս փաստաթղթերի շրջանակից դուրս գոյություն ունեցող սոցիալ-հոգեբանությունն է, որ անհրաժեշտություն է առաջ բերում ընդգծել, որ հաստատված խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի և, իհարկե, հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարիք, որ արդեն աշխատանքային և քաղաքական օրակարգ է, և որի վերաբերյալ այդ աշխատանքները տեղի են ունենում և շարունակվում են»։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետն արձանագրել է, որ սա օրգանիկ խաղաղություն է, որը ստեղծվել, ձևավորվել է տարածաշրջանում: «Սա ներմուծված խաղաղություն չէ, սա մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ աշխատանքի արդյունք է, և այդ արդյունքը պետք է ամենօրյա խնամքի ենթարկվի: Ե՛վ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ կառավարող մեծամասնությունը նվիրված են այս օրակարգին, և մենք շարունակելու ենք առաջ ընթանալ այդ ռազմավարությամբ»։

Վարչապետը նաև պատասխանել է համաժողովի ընթացքում ներկաների կողմից բարձրացված հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սրբուհի Գալյանը և ԵՄ դեսպանները քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը
Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
Ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ
ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել
Վրաստանն այս տարի արդեն արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների
63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Բանակը կազմաքանդել են, նահանջի հրաման տվել, փախել են ու Հայաստանի վրա ՌԴ-ից գործ են տալիս. տեսանյութ
Արսեն Թորոսյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ԵԱՏՄ-ն արագորեն դարձել է դինամիկ զարգացող կազմակերպություն. Օվերչուկ
Միրզոյանը և Դանիայի՝ Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են վիզաների ազատականացման և գործընկերության հարցեր
Եթե Ղազախստանից ներմուծեին պլաստմասե դույլեր կամ տակդիրներ, ի՞նչ վերնագրով սենսացիոն նյութեր կլինեին. Դավոյան
Ստամբուլի նախկին ընդդիմադիր քաղաքապետի համար դատախազները պահանջել են աննախադեպ՝ մինչև 2352 տարվա ազատազրկում
Մարուքյան Էդմոնի նման 4-րդ կարգի բայղուշների ընկալիչներին կամ սա չի հասնում, կամ չեն հասկանում. Չախոյան
Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է օգոստոսյան համաձայնությունները
Քոչարյանի խոսքից գարշահոտություն է գալիս, տեղով չարության մարմնացում է. Ղազարյան. տեսանյութ
Կոստանյանը ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը
Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով 20 զինծառայող է մահացել. մանրամասներ
Քոչարյանի ու Սերժի ժամանակ մեր զինվորները պատանդ էին. մի խնձոր ու նուռ գողանալու համար դատում էին
Թե բա՝ ցորենը 4-րդ կարգի էր. բա ձեր ասելիքը ո՞ր կարգի է, հարգելի՛ ցորենագետներ. Թունյան
Միրզոյանն ու Ռասմուսենը հուշագիր են ստորագրել. ինչի մասին է այն
ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարների ընդլայնված բանակցություններում քննարկվել է ԵՄ գործընկերության խորացումը
Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Արա, ինչ ա ձեր ուզածը. բա լավ չէ՞, որ սկզբից անասունների վրա փորձենք ցորենը. Հայկ Հովյան
Էդմոն Մարուքյանը չորով խաբում է. վաղը կարող է ոսկի կամ թրիք գա էդ ճանապարհով, դա ի՞նչ կապ ունի. Եղոյան
Ինչո՞ւ այս անձանց չեք հայտնաբերում ու տուգանում. կանխեք այս վանդալիզմը. Սաֆարյանը դիմել է իրավապահներին
Պիստ Արմենին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան. ինչ է եղել
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Արփինե Սարգսյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը
#հատիկառհատիկ. վարչապետը հերթական նորությունն է հայտնել՝ ինչ է վերադարձվել պետությանը
«Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով տեղի է ունեցել նամականիշի մարում
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ խիստ զգուշացնելով դեռահասներին և երիտասարդներին
Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին
ՕԵԿ-ին աբգոն արածները լավ է չեն ասում՝ «ռուսները զենքերը նաղդել են Ադրբեջանի վրա, իսկ «պուլտերը» մեզ են տվել»
Չգիտեմ՝ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և՛ 1-ին կարգի, և՛ 4-րդ կարգի ցորեն. Պապոյան
Ամիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող
Արամ Աբրահամյան, Տաշիր պլազայից, հատուկ Նարեկի համար. Ղազարյանն արձագանքել է Աբրահամյանի գրառմանը
1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան
Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT