Քննարկվել են 2026 թվականին հեռուստատեսության ոլորտին և սփյուռքի գծով ծրագրերին ուղղվելիք հատկացումները

04/11/2025 schedule19:56

2026 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն դրամ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ կառույցն իրականացնում է մեկ ծրագիր, ուստի տրամադրվելիք ֆինանսական միջոցները բավարար կլինեն: Զեկուցողն անդրադարձել է հաջորդ տարի կայանալիք ընտրական գործընթացներում հանձնաժողովի անելիքներին: Նշվել է, որ այդ ժամանակահատվածում մոնիթորինգային և վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 12 մլն դրամ:

Տիգրան Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով հանրօգուտ հաղորդումների ստեղծման անհրաժեշտությանը:

Հանրային հեռարձակողի խորհրդին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել շուրջ 8 մլրդ 300 մլն դրամ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի խոսքով՝ «Ընդհանուր և լրատվական ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայություններ» միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան հեռուստահաղորդումների շուրջօրյա հեռարձակում Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք, Միջազգային ալիք և Լրատվական ալիք տեսալսողական ծրագրերում՝ յուրաքանչյուրի եթերաժամը 8760-ական ժամ տևողությամբ:

photo (1).jpg (250 KB)

«2026 թվականին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակելու է իրականացնել «Հայաստան-Սփյուռք գործակցություն» և «ՀՀ զարգացման գործընթացում սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերը, որոնց իրականացման համար պետբյուջեից կտրամադրվի 762 մլն 675 հազար 200 դրամ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով՝ «Հայաստան-Սփյուռք գործակցություն» ծրագրի շրջանակում կիրականացվի 7 միջոցառում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 4-ին կայացած համատեղ նիստը նախագահել են Սիսակ Գաբրիելյանը և Արուսյակ Մանավազյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
827 դիտում

Սրբուհի Գալյանը և ԵՄ դեսպանները քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել

Վրաստանն այս տարի արդեն արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Բանակը կազմաքանդել են, նահանջի հրաման տվել, փախել են ու Հայաստանի վրա ՌԴ-ից գործ են տալիս. տեսանյութ

Արսեն Թորոսյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵԱՏՄ-ն արագորեն դարձել է դինամիկ զարգացող կազմակերպություն. Օվերչուկ

Միրզոյանը և Դանիայի՝ Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են վիզաների ազատականացման և գործընկերության հարցեր

Եթե Ղազախստանից ներմուծեին պլաստմասե դույլեր կամ տակդիրներ, ի՞նչ վերնագրով սենսացիոն նյութեր կլինեին. Դավոյան

Ստամբուլի նախկին ընդդիմադիր քաղաքապետի համար դատախազները պահանջել են աննախադեպ՝ մինչև 2352 տարվա ազատազրկում

Մարուքյան Էդմոնի նման 4-րդ կարգի բայղուշների ընկալիչներին կամ սա չի հասնում, կամ չեն հասկանում. Չախոյան

Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է օգոստոսյան համաձայնությունները

Քոչարյանի խոսքից գարշահոտություն է գալիս, տեղով չարության մարմնացում է. Ղազարյան. տեսանյութ

Կոստանյանը ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը

Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով 20 զինծառայող է մահացել. մանրամասներ

Քոչարյանի ու Սերժի ժամանակ մեր զինվորները պատանդ էին. մի խնձոր ու նուռ գողանալու համար դատում էին

Թե բա՝ ցորենը 4-րդ կարգի էր. բա ձեր ասելիքը ո՞ր կարգի է, հարգելի՛ ցորենագետներ. Թունյան

Միրզոյանն ու Ռասմուսենը հուշագիր են ստորագրել. ինչի մասին է այն

ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարների ընդլայնված բանակցություններում քննարկվել է ԵՄ գործընկերության խորացումը

Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արա, ինչ ա ձեր ուզածը. բա լավ չէ՞, որ սկզբից անասունների վրա փորձենք ցորենը. Հայկ Հովյան

Էդմոն Մարուքյանը չորով խաբում է. վաղը կարող է ոսկի կամ թրիք գա էդ ճանապարհով, դա ի՞նչ կապ ունի. Եղոյան

Ինչո՞ւ այս անձանց չեք հայտնաբերում ու տուգանում. կանխեք այս վանդալիզմը. Սաֆարյանը դիմել է իրավապահներին

Պիստ Արմենին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան. ինչ է եղել

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Արփինե Սարգսյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

#հատիկառհատիկ. վարչապետը հերթական նորությունն է հայտնել՝ ինչ է վերադարձվել պետությանը

«Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով տեղի է ունեցել նամականիշի մարում

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ խիստ զգուշացնելով դեռահասներին և երիտասարդներին

Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

ՕԵԿ-ին աբգոն արածները լավ է չեն ասում՝ «ռուսները զենքերը նաղդել են Ադրբեջանի վրա, իսկ «պուլտերը» մեզ են տվել»

Չգիտեմ՝ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և՛ 1-ին կարգի, և՛ 4-րդ կարգի ցորեն. Պապոյան

Ամիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող

Արամ Աբրահամյան, Տաշիր պլազայից, հատուկ Նարեկի համար. Ղազարյանն արձագանքել է Աբրահամյանի գրառմանը

1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան

Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս