Սոցիալական զարգացումը միաժամանակ բարոյական պարտավորություն է և ներդրում խաղաղ ապագայի համար. նախագահի ելույթը

04/11/2025 schedule20:20

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման համաշխարհային երկրորդ համաժողովում։

Նախագահը ելույթի իր խոսքում ասել է հետևյալը.

«Մեծ պատիվ է հանդես գալ այս կարևոր համաժողովում՝ վերահաստատելով մեր ընդհանուր հանձնառությունը Կոպենհագենի հռչակագրի սկզբունքներին։ Երեսուն տարի անց նրա ուղերձը մնում է նույնքան հստակ և նշանակալի․ մարդը պետք է լինի զարգացման կենտրոնում։

65509_b.jpg (1.93 MB)

Հայաստանի համար այս համոզմունքը մշտապես եղել է մեր ազգային վերափոխման հիմքում անկախության վերականգնումից ի վեր։ Մեր առաջընթացի տեսլականը հիմնված է մարդկային արժանապատվության, հավասարության, մարդու իրավունքների և սոցիալական արդարության վրա։ Մենք հավատում ենք, որ արդար, խաղաղ և ներառական հասարակությունը այն է, որտեղ մարդիկ զորացված են, և յուրաքանչյուրն ունի սովորելու, աշխատելու, խաղաղ ապրելու և ընդհանուր բարօրությանը մասնակցելու հնարավորություն։

Վերջին տասնամյակներում Հայաստանը իրականացրել է համապարփակ սոցիալական և տնտեսական բարեփոխումներ՝ ուղղված ներառական, կայուն և մարդակենտրոն պետություն կառուցելուն։ Մեր Ազգային զարգացման ռազմավարության, Աշխատանքի ռազմավարական ծրագրի (2025-2031) և Սոցիալական պաշտպանության ռազմավարության միջոցով մենք ընդլայնում ենք արժանապատիվ աշխատանքի հնարավորությունները, ամրապնդում սոցիալական անվտանգության ցանցերը և ապահովում, որ հիմնական ծառայությունները հասանելի լինեն բոլորին՝ հատկապես առավել խոցելի խմբերին, որպեսզի ոչ ոք չմնա անտեսված։

65510_b.jpg (1.39 MB)

Մեր ջանքերը կարևորում են բարձրորակ աշխատատեղերի ստեղծումը, կանանց տնտեսական զորացումը, ինչպես նաև երիտասարդների և սոցիալապես անապահով խմբերի ներգրավումը աշխատաշուկա։ Մարդկային կապիտալի զարգացման մեջ ներդրումները հիմք են դնում կայուն և ներառական տնտեսական աճի համար։

Սոցիալական արտակարգ աջակցության համակարգի ստեղծումը ներդրել է նոր մոտեցումներ՝ ուղղված առավել խոցելիներին զորացնելուն՝ օգնելով նրանց անցում կատարել սոցիալական կախվածությունից դեպի ինքնաբավություն եկամուտ ստեղծելու միջոցով։

Բարձրորակ, ներառական և մատչելի կրթությունը մարդկային կապիտալի զարգացման հիմնական նախապայմանն է և Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը։ Բարձր կրթությամբ և տաղանդավոր մարդիկ միշտ եղել են մեր երկրի մրցակցային առավելությունը և տնտեսության հիմքը։ Այս համատեքստում կրթությանը հատկացվող միջոցները վերջին տարիներին աճել են ավելի քան 25 տոկոսով։

«300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը նպատակ ունի մինչև 2026 թվականը կառուցել և վերանորոգել կրթական հաստատություններ։ Դպրոցականների բավարար սնունդն ու առողջությունը ապահովելու նպատակով Կառավարությունը «Դպրոցական սննդի ծրագիրը» ներդրել է ազգային մակարդակով և հաջողությամբ իրականացնում է այն Հայաստանի բոլոր մարզերում, իսկ մայրաքաղաք Երևանը ծրագրով կներառվի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ համագործակցությամբ։

65501_b.jpg (1.89 MB)

Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ խաղաղությունն ու անվտանգությունը սոցիալական զարգացման հիմնական նախապայմաններն են։ Խաղաղ տարածաշրջանային միջավայրը և բարիդրացիական հարաբերությունները հնարավորություն են տալիս գաղափարների, ապրանքների և մարդկանց ազատ շարժին՝ բացելով նոր ուղիներ փոխշահավետ զարգացման համար։

Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի խթանել ոչ միայն տրանսպորտային կապերն ու առևտուրը, այլև հասարակությունների կապն ու մարդկանց միջև շփումները։

Հայաստանի ժողովրդավարական վերափոխումն ու բարեկառավարման, թափանցիկության և իրավունքի գերակայության նկատմամբ հանձնառությունը շարունակում են ուղղորդել մեր քաղաքականությունը։

Մենք աշխատում ենք մեր պետական ինստիտուտները դարձնել ավելի թափանցիկ, որոշումների կայացման գործընթացը՝ ավելի մասնակցային, իսկ կառավարումը՝ առավել հաշվետու։ Այս կերպ մենք ձգտում ենք ապահովել, որ տնտեսական առաջընթացը անմիջականորեն արտացոլվի սոցիալական բարեկեցության և արդարության մեջ բոլոր քաղաքացիների համար։

65517_b.jpg (1.20 MB)

Ձերդ Գերազանցություններ,

Այսօր մարդկությունը կանգնած է համաշխարհային մարտահրավերների առաջ՝ հասարակությունների միջև և ներսում անհավասարություններ, աղքատություն, համավարակներ, կլիմայի փոփոխություն։ Այս ամենը հիշեցնում է, որ սոցիալական առաջընթացը չի կարող ապահովվել մեկուսի ձևով։ Այն պահանջում է համատեղ ջանքեր, համերաշխություն և ժողովուրդների միջև փոխվստահություն։ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի և նրա զարգացման գործընկերների դերը՝ աջակցելու ներառական սոցիալական պաշտպանությանը, զբաղվածության խթանմանը և կրթական նախաձեռնություններին մեր երկրում։

Սոցիալական զարգացումը միաժամանակ բարոյական պարտավորություն է և ներդրում խաղաղ ապագայի համար։ Մեր հասարակությունների հաջողությունը չի չափվի միայն տնտեսական աճով, այլև նրանով, թե որքանով ենք կարողանում պահպանել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու իրավունքները»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
774 դիտում

Սրբուհի Գալյանը և ԵՄ դեսպանները քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել

Վրաստանն այս տարի արդեն արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Բանակը կազմաքանդել են, նահանջի հրաման տվել, փախել են ու Հայաստանի վրա ՌԴ-ից գործ են տալիս. տեսանյութ

Արսեն Թորոսյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵԱՏՄ-ն արագորեն դարձել է դինամիկ զարգացող կազմակերպություն. Օվերչուկ

Միրզոյանը և Դանիայի՝ Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են վիզաների ազատականացման և գործընկերության հարցեր

Եթե Ղազախստանից ներմուծեին պլաստմասե դույլեր կամ տակդիրներ, ի՞նչ վերնագրով սենսացիոն նյութեր կլինեին. Դավոյան

Ստամբուլի նախկին ընդդիմադիր քաղաքապետի համար դատախազները պահանջել են աննախադեպ՝ մինչև 2352 տարվա ազատազրկում

Մարուքյան Էդմոնի նման 4-րդ կարգի բայղուշների ընկալիչներին կամ սա չի հասնում, կամ չեն հասկանում. Չախոյան

Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է օգոստոսյան համաձայնությունները

Քոչարյանի խոսքից գարշահոտություն է գալիս, տեղով չարության մարմնացում է. Ղազարյան. տեսանյութ

Կոստանյանը ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը

Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով 20 զինծառայող է մահացել. մանրամասներ

Քոչարյանի ու Սերժի ժամանակ մեր զինվորները պատանդ էին. մի խնձոր ու նուռ գողանալու համար դատում էին

Թե բա՝ ցորենը 4-րդ կարգի էր. բա ձեր ասելիքը ո՞ր կարգի է, հարգելի՛ ցորենագետներ. Թունյան

Միրզոյանն ու Ռասմուսենը հուշագիր են ստորագրել. ինչի մասին է այն

ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարների ընդլայնված բանակցություններում քննարկվել է ԵՄ գործընկերության խորացումը

Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արա, ինչ ա ձեր ուզածը. բա լավ չէ՞, որ սկզբից անասունների վրա փորձենք ցորենը. Հայկ Հովյան

Էդմոն Մարուքյանը չորով խաբում է. վաղը կարող է ոսկի կամ թրիք գա էդ ճանապարհով, դա ի՞նչ կապ ունի. Եղոյան

Ինչո՞ւ այս անձանց չեք հայտնաբերում ու տուգանում. կանխեք այս վանդալիզմը. Սաֆարյանը դիմել է իրավապահներին

Պիստ Արմենին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան. ինչ է եղել

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Արփինե Սարգսյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

#հատիկառհատիկ. վարչապետը հերթական նորությունն է հայտնել՝ ինչ է վերադարձվել պետությանը

«Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով տեղի է ունեցել նամականիշի մարում

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ խիստ զգուշացնելով դեռահասներին և երիտասարդներին

Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

ՕԵԿ-ին աբգոն արածները լավ է չեն ասում՝ «ռուսները զենքերը նաղդել են Ադրբեջանի վրա, իսկ «պուլտերը» մեզ են տվել»

Չգիտեմ՝ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և՛ 1-ին կարգի, և՛ 4-րդ կարգի ցորեն. Պապոյան

Ամիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող

Արամ Աբրահամյան, Տաշիր պլազայից, հատուկ Նարեկի համար. Ղազարյանն արձագանքել է Աբրահամյանի գրառմանը

1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան

Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս