Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են խնամքի հաստատություն

05/11/2025 schedule00:29

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ գյուղում 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ընտանիքի հոր կողմից գործադրված դաժան բռնության զոհ դարձած երեքամյա Տիգրանի քույր Վարդանուշ Օվանեսովան, եղբայրներ Ավագ, Ավետ, Արամայիս Օվանեսովները նոյեմբերի 4-ի երեկոյան պատկան մարմինների օժանդակությամբ իրենց բնակության մշտական վայրից ժամանակավորապես տեղափոխվել են խնամքի հաստատություն՝ «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն (նախկին Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, երեխաներին խնամքի հաստատություն տեղափոխելու որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, որը նախաձեռնել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հանձնաժողովի նիստը սկզբից կայացել է Ճամբարակի համայնքապետարանում։ Նիստին հրավիրվել են նաև Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոստիկանության, Միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ և Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։ Երկար քննարկումներից հետո հաշվի առնելով Օվանեսովների ընտանիքում ստեղծված բարդագույն ու ծայրահեղ իրավիճակը՝ որոշվել է նիստը շարունակել Ծափաթաղի վարչական ղեկավարի նստավայրում։

«Նախ նիստի մասնակիցները զրույցի հրավիրեցին ընտանիքի երեխաների մորը՝ Փառանձեմ Վաթյանին, ու բացատրեցին երեխաներին ժամանակավորապես խնամքի հաստատություն տեղափոխելու հրատապ ու անհրաժեշտ քայլի մասին։ Մայրը դրականորեն արձագանքեց ու տվեց իր համաձայնությունը, անգամ ցանկություն հայտնեց երեխաներին խնամքի հաստատություն ուղեկցել՝ նրանց կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով։ Այնուհետև զրույցի հրավիրվեցին երեխաները, որոնք ևս խնամքի հաստատություն տեղափոխվելու համար որևէ առարկություն չներկայացրին։ Այդ ամբողջ ընթացքում մենք կապի մեջ էինք «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչների հետ, ուշ երեկոյան էլ կազմակերպվեց երեխաների տեղափոխությունը»,- ներկայացրել է Մամիկոն Գալոյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ 

3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել էին մարմնական վնասվածքներ: Երեխայի հայրը կալանավորվել է:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ էր հայտնել դեպքից՝ հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է:

Նախարարի փոխանցմամբ՝ նրան հայրն է սպանել խեղդամահ անելու միջոցով: Նախարարի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, ու հայրը խեղդամահ անելով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրը դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ:
Նոյեմբերի 4-ին Ծափաթաղում հուղարկավորել են 3-ամյա Տիգրան Օգանեսովին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3844 դիտում

Սրբուհի Գալյանը և ԵՄ դեսպանները քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել

Վրաստանն այս տարի արդեն արտաքսել է ռեկորդային թվով օտարերկրացիների

63-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Բանակը կազմաքանդել են, նահանջի հրաման տվել, փախել են ու Հայաստանի վրա ՌԴ-ից գործ են տալիս. տեսանյութ

Արսեն Թորոսյանը և Սերբիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵԱՏՄ-ն արագորեն դարձել է դինամիկ զարգացող կազմակերպություն. Օվերչուկ

Միրզոյանը և Դանիայի՝ Եվրոպական հարցերով նախարարը քննարկել են վիզաների ազատականացման և գործընկերության հարցեր

Եթե Ղազախստանից ներմուծեին պլաստմասե դույլեր կամ տակդիրներ, ի՞նչ վերնագրով սենսացիոն նյութեր կլինեին. Դավոյան

Ստամբուլի նախկին ընդդիմադիր քաղաքապետի համար դատախազները պահանջել են աննախադեպ՝ մինչև 2352 տարվա ազատազրկում

Մարուքյան Էդմոնի նման 4-րդ կարգի բայղուշների ընկալիչներին կամ սա չի հասնում, կամ չեն հասկանում. Չախոյան

Գրիգորյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է օգոստոսյան համաձայնությունները

Քոչարյանի խոսքից գարշահոտություն է գալիս, տեղով չարության մարմնացում է. Ղազարյան. տեսանյութ

Կոստանյանը ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը

Վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ինքնաթիռի կnրծանման հետևանքով 20 զինծառայող է մահացել. մանրամասներ

Քոչարյանի ու Սերժի ժամանակ մեր զինվորները պատանդ էին. մի խնձոր ու նուռ գողանալու համար դատում էին

Թե բա՝ ցորենը 4-րդ կարգի էր. բա ձեր ասելիքը ո՞ր կարգի է, հարգելի՛ ցորենագետներ. Թունյան

Միրզոյանն ու Ռասմուսենը հուշագիր են ստորագրել. ինչի մասին է այն

ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարների ընդլայնված բանակցություններում քննարկվել է ԵՄ գործընկերության խորացումը

Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արա, ինչ ա ձեր ուզածը. բա լավ չէ՞, որ սկզբից անասունների վրա փորձենք ցորենը. Հայկ Հովյան

Էդմոն Մարուքյանը չորով խաբում է. վաղը կարող է ոսկի կամ թրիք գա էդ ճանապարհով, դա ի՞նչ կապ ունի. Եղոյան

Ինչո՞ւ այս անձանց չեք հայտնաբերում ու տուգանում. կանխեք այս վանդալիզմը. Սաֆարյանը դիմել է իրավապահներին

Պիստ Արմենին դիմած և օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան. ինչ է եղել

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Արփինե Սարգսյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

#հատիկառհատիկ. վարչապետը հերթական նորությունն է հայտնել՝ ինչ է վերադարձվել պետությանը

«Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով տեղի է ունեցել նամականիշի մարում

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ խիստ զգուշացնելով դեռահասներին և երիտասարդներին

Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

ՕԵԿ-ին աբգոն արածները լավ է չեն ասում՝ «ռուսները զենքերը նաղդել են Ադրբեջանի վրա, իսկ «պուլտերը» մեզ են տվել»

Չգիտեմ՝ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և՛ 1-ին կարգի, և՛ 4-րդ կարգի ցորեն. Պապոյան

Ամիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող

Արամ Աբրահամյան, Տաշիր պլազայից, հատուկ Նարեկի համար. Ղազարյանն արձագանքել է Աբրահամյանի գրառմանը

1998-2008 թթ. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում՝ ղեկավարների ընտանեկան բյուջեները. Ռուբինյան

Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս