Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԵԽ համագործակցության ընթացիկ հարցերն ու կրթության, գիտության, մշակույթի և մարդու իրավունքների ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղիները։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստան-ԵԽ նոր գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը հատկապես կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Նա շեշտել է, որ այս համագործակցությունը կնպաստի եվրոպական արժեքների ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը։
Ժաննա Անդրեասյանը հատուկ կարևորել է կրթության դերակատարությունը ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում՝ ընդգծելով քաղաքացիական և մարդու իրավունքների կրթության ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է ընդլայնել ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ զարգացնելով մեդիագրագիտության, հանդուրժողականության և ժողովրդավարական մշակույթի ուսուցմանն ուղղված համատեղ ծրագրերը Հայաստանում։
Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումները՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային փոփոխություններ․ մշակվել և ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը համահունչ է եվրոպական կրթական արժեքներին ու մոտեցումներին։ Նա ներկայացրել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխումները, անդրադարձել նոր օրենքի ընդունման գործընթացին և ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությունը։
Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առավել ակտիվ մասնակցել Եվրոպայի խորհրդի «Cultural Routes» և « Heritage Education» ծրագրերին՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությունը և դրա միջոցով խաղաղության ու երկխոսության խթանումը։ Նա նաև տեղեկացրել է, որ Կառավարությունը նպատակ ունի զարգացնել մշակութային և ստեղծարար արդյունաբերությունները՝ դիտարկելով մշակութային ժառանգությունը՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժ։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2025 թվականի նոյեմբերի 26-28-ը Երևանում տեղի կունենա միջազգային «Մշակութային խաչմերուկ. Երևան» համաժողովը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ Նոր ժողովրդավարական պակտը։ Նա ընդգծել է՝ նախաձեռնությունն ավելի քան ժամանակին և կարևոր է, և Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է դրան։ Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը և կրթական անվտանգ միջավայրի ապահովմանը, երիտասարդության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով բռնության և խտրականության կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը։
Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերած ուշադրության և համագործակցության պատրաստակամության համար։ Նա վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը նոր էջ կբացի Հայաստան-ԵԽ գործնական համագործակցության պատմության մեջ՝ ի նպաստ Հայաստանի համայնքների, ուսումնական հաստատությունների, մշակութային կառույցների և քաղաքացիների բարօրության։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը
Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել
«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ
ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ
Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ
Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է
Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ
Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ
Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ
Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ
Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն
Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը
Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ
Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները
Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու
«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են
Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ
«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip
«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում
Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ
ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ
Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է
Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել
Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան
Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան
Կարգալույծ է հռչակվել Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը
Հրդեհ Հառիճի անասնագոմերից մեկում. կենդանիները դուրս են բերվել
Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
ՀՌՀ-ն 1 մլն 200 հազար դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ. Երևանի քաղաքապետարան
Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»
«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր տեսանելիություն. եղանակը՝ առաջիկա օրերին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT